Ֆլեշմոբ հունիս 2021
Թեմա`Խառնուրդներ
1. Բնության մեջ նյութերը գտնվում են խառնուրդների տեսքով , գործնականում մաքուր նյութեր չկան: Խառնուրդները կարող են լինել պինդ,հեղուկ,գազային վիճակներում:
Առաջադրանք 1. Բերեք տարբեր վիճակներում գտնվող խառնուրդների օրինակներ և նշեք նրանց կիրառման բնագավառները:
2. Բժշկության մեջ շատ մեծ կիրառում ունի ֆիզիոլոգիական լուծույթը,առաջին բուժ օգնության դեպքում հիվանդին ներարկում են 0,9% -անոց կերակրի աղի՝ NaCl-ի լուծույթ:
Առաջադրանք 2. 500 գրամ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար որքա՞ն աղ և ջուր պետք է վերցնել:
Պատ.`4.5 գ կերակրի աղ,495.5 գ ջուր
3. Վերքերը մշակելու համար օգտագործում են 3%-անոց ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթը:
Առաջադրանք 3. Մայրիկը դեղատնից գնել է 100գ 30% -անոց ջրածնի պերօքսիդի լուծույթ: Հաշվեք` որքա՞ն ջուր պետք է ավելացնել 100գ 30% -անոց ջրածնի պերօքսիդի լուծույթի վրա, որպեսզի ստացվի 3%-անոց լուծույթ: Պատ.` 900 գ ջուր
4. Համաձուլվածքները տարբեր մետաղների պինդ խառնուրդներ են, օրինակ` մելքիորը 80% պղնձի և 20% նիկելի համաձուկվածքն է:
Առաջադրանք 4. 500 կգ մելքիոր համաձուլվածք ստանալու համար յուրաքանչյուր մետաղից քանի՞ կիլոգրամ պետք է վերցնել:Պատ.`400 կգ պղինձ.100 կգ նիկել:
5.Օդը տարբեր գազերի խառնուրդ է,կազմված է մոտ 21% թթվածնից (O2), 78% ազոտից (N2),1% -ածխաթթու գազից (CO2),ջրային գոլորշիներից (H2O), ազնիվ գազերից ( He,Ne,Ar,Kr,Xe):
Առաջադրանք 5. Սովորողը 24 ժամում շնչում է 4000 լ օդ, իսկ մեկ դասաժամի ընթացքում `40 րոպեում`11լ օդ: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին է մտնում Ձեր օրգանիզմ տրված ժամանակահատվածներում:Պատ`840լ,2,31լ:
0 comments:
Отправить комментарий