воскресенье, 11 апреля 2021 г.

Գիտելիքի ստուգում`3

 

Քննարկվող հարցեր՝
  1. Հարաբերական ատոնային զանգված
  2. Հարաբերական մոլեկուլային զանգված,զանգվածային հարաբերություն,զանգվածային բաժին
  3. Զամ
  4. Քիմիական բանաձև,ինդեքս
  5. Պարզ,բարդ նյութեր
  6. Ֆիզիկական,քիմիական երևույթներ
  7. Մյութի բաղադրության պահպանման,նյութի զանգվածի պահպանման օրենքները:

Թեստ 3

1. Թվարկվածներից ո՞րը քիմիական երևույթ չէ.

 1) մոմի այրվելը 2)օդի հեղուկանալը   3) կաթի թթվելը  4) երկաթի ժանգոտումը 

2.Ո՞ր  պնդումներն են ճիշտ տարրի հարաբերական ատոմային զանգվածի վերաբերյալ.

       Ա. Չափողականություն չունի

       Բ .Տրված է պարբերական համակարգում

       Գ.Ցույց է տալիս,թե քանի անգամ է տարրի ատոմի զանգվածը մեծ զանգվածային ատոմային միավորից

               Ընտրել ճիշտ պատասխանների շարքը.

        1.միայն Ա-ն Բ-ն

        2.բոլորը

        3. միայն Ա-ն Գ-ն

        4. միայն Բ-ն Գ-ն


3. 
Ալյումինե գդալը բառակապակցության մեջ ո՞րն է նյութը, և ո՞րը՝ մարմինը. 

1)  Ալյումինը  մարմին է, գդալը ՝ նյութ 

2) և՛ ալյումինը , և՛ գդալը նյութեր են 

3) և՛ալյումինը , և՛ գդալը մարմիններ են 

4) ալյումինը նյութ է, գդալը ՝ մարմին                                      

4. Ո՞ր պինդ նյութի մոլեկուլն է երկատոմ. 

1) ծծումբ

2) նատրիումի նիտրատ 

3) ֆոսֆոր 

4) յոդ

5. Ստորև տրված նյութերի ո՞ր հավաքածուն է կազմված միայն բարդ նյութերից. 

1) ծծումբ,ապակի, ֆտոր

 2)կավիճ, սպիրտ, խմելու սոդա  

 3) ալմաստ, կավահող, սոդա 

4) ֆոսֆոր, աղ, մարմար 

6. Քանի՞  բարդ  նյութ  կա  հետևյալ  շարքում` ալյումին, շաքար, ջուր,կերակրի  աղ, մագնեզիում,  աղաթթու, կալցիումի  կարբոնատ,սպիրտ, երկաթ, ոսկի.

1.  6                   3.  5

2.  4                   4.  7:

7.Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

  1.ջրածին, թթվածին, կերակրի  աղ            

  2.ծծումբ, ֆոսֆոր, կավիճ

3.թթվածին, երկաթ, ազոտ                             4.շաքար, ջուր, ածխածին


8. 
Թվարկվածներից ո՞րն է պարզ նյութ.

 1) աղաթթու  2) շմոլ գազ 3) ֆոսֆոր 4) ածխաթթու գազ


 9. 
Որքա՞ն է 1 ատոմ մագնեզիումի զանգվածը (գ). 

1) 26  2) 32  3) 3,984×10-23    4) 1,66× 10-27 


 10. 
Նշված երևույթներից ո՞րն է ֆիզիկական. 

1) բաժակի կոտրվելը 2) տաքացնելիս պղնձի սևանալը  3) ծծմբի այրվելը 4) կաթի թթվելը 


11.
Ինչի՞ է հավասար կալցիումի հիդրիդի  (CaH2հարաբերական մոլեկուլային զանգվածը. 

1)64 2) 48 3)42 4) 120 


12. 
Որքա՞ն է քրոմի օքսիդի`Cr2O3 1 մոլեկուլի զանգվածը(գ). 

1) 2,52×10-22 2) 152 3) 1,66×10-24 4) 304 


 13.
Թվարկված պնդումներից որո՞ւմ ջրածինը չի հիշատակվում որպես պարզ նյութ.  1) անգույն գազ է 2)թթուների մոլեկուլների բաղադրամաս է 3) ամենաթեթև գազն  է 4) այրվում է կապույտ բոցով 

  

14. Օ քիմիական նշանը ցույց է տալիս.

 1)թթվածնի հարաբերական մոլեկուլային զանգվածը 

2)թթվածնի  մեկ ատոմը 

3) թթվածնի  մոլային զանգվածը

 4) թթվածնի  մեկ մոլեկուլը 

 
15.  
Ատոմ հունարենից թարգմանաբար նշանակում է. 

1) բաժանելի 2) անբաժանելի 3) զանգված 4) անփոխարինելի 


16.
Ո՞ր նյութի համար կարելի է գրել որոշակի բանաձև. 

1) թեյի թուր մ 2) օդ 3) թթվածին 4) մածուն 

 

17. Ո՞րն է ճիշտ արտահայտություն. 

1)շաքարի ատոմ 

2) ալմաստի մոլեկուլ 

3) օդի մոլեկուլ 

4)սպիրտի մոլեկուլ 

 


18Ո՞ր զույգում վերցված նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմներ.

1) K2և CaO

2) CO2 և SO

3) Fe(OH)3և Al2O3 

4) MgO և NaOH 

 

 





19. Ինչպե՞ս են փոխվում ատոմների զանգվածները քիմիական փոխարկումների ընթացքում. 

1) մեծանում են 2) մնում են անփոփոխ 3) փոքրանում են 4) կրկնապատկվում են 



20. 
 Ո՞ր զույգում վերցված նյութերում է թթվածին տարրի զանգվածային բաժինը նույնը  1) HNO3 և HPO3 2) H3PO4 և H2SO4 3) Al2O3 և CrO3 4) Al2O3 և Cr2O3

21. Կազմեք նյութի բանաձևը,եթե հայտնի է,որ w (K)=24.68%, w(Mn)=34.51%, w(O)= 40.51%:

22.Կատարեք հաշվարք ըստ բանաձևի

1.Նյութի անվանումը

2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

4.Հաշվել՝Mr

5., Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

6.Հաշվել`w

7..Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

8.Նյութը բարդ է, թե պարզ