четверг, 30 июля 2020 г.

Քիմիայի ծրագիր 7-8 դասարան 2020-2021թթ,վերամշակված

Քիմիայի ծրագիր 7-8 դասարան  2020-2021թթ,վերամշակված

«Քիմիա» առարկայի ուսուցման նպատակը 

«Քիմիա» առարկայի գլխավոր նպատակը սովորողների մոտ քիմիական գիտելիքների համակարգի և դրանց կիրառման հմտությունների ձևավորումն է, որպեսզի նրանք դառնան ժամանակակից արագ փոփոխվող, հասարակության լիարժեք անդամներ և նախապատրաստվեն քիմիային առընչվող հետագա ուսումնառությանը կամ մասնագիտական կողմորոշմանը:
 «Քիմիա» առարկան գլխավորապես նպատակ է հետապնդում սովորողներին հնարավորություն տալ.


  •  ձևավորել և կիրառել քիմիական գիտելիք, հասկանալու գիտության բնույթը քիմիային առընչվող համատեքստում և գնահատել քիմիայի և մյուս գիտությունների միջև գոյություն ունեցող կապերը, 
  •  զարգացնել գիտական հետազոտություններ կատարել ունակությունները, ստեղծարար և քննականորեն մտածել և քիմիայի համատեքստում անհատապես կամ խմբերով խնդիրներ լուծել կարողությունը, 
  •  հասկանալ քիմիական տերմինաբանությունը և հաղորդակցվել՝ ներկայացնելով քիմիային առընչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ, 
  •  զարգացնել բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական հարցերի վերաբերյալ պատասխանատու քաղաքացու վերաբերմունք: 
. Հիմնական դպրոցում (Միջին դպրոց) քիմիա առարկայի ուսումնառության նպատակններն են. 
  • սովորողների մոտ ձևավորել հիմնարար գիտելիքներ նյութերի բաղադրության, կառուցվածքի, հատկությունների, դրանց փոխարկումների,,կիրառմանը,տարածվածության օրինաչափությունների վերաբերյալ, 
  •  ձևավորել քիմիական գրագիտություն՝ քիմիայի հետ կապված կյանքի իրավիճակները վերլուծելու ունակություն և առօրյա կյանքում օգտագործվող քիմիական նյութերի (թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, բենզին, բնական գազ, ժավելաջուր) հետ անվտանգ վարվելու հմտություններ,  
  •  ձևավորել շարունակական կրթության և առօրյա կյանքում գիտելիքների կիրառման հմտություններ,
  •  ձևավորել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ,այդ երևույթների տարբերելու կարողությունները,
  •  պարզաբանել տնտեսության, բժկության և բնապահպանության հիմնախնդիրների լուծման գործում քիմիայի դերն ու նշանակությունը:,
  • ներառել «ընտանեկան դպրոցի»գաղափարը: 


Միևնույն ժամանակ նյութի մեծ  ծավալի առկայությունը,բաjց քիչ ժամաքանակը միջին դպրոցումնվազեցվում է  հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:. Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացըորպեսզի սովորողները  ընկալեն  քիմիանորպես կյանքի  համար անհրաժեշտ  և պահանջված գիտություն ցանկացած կրթված մարդու  համար :  Սովորեցրել  քիմիան միայն ավանդական մեթոդների՝ այսինքնձևավորելով  քիմիական գրագիտությունըսովորեցնելով  հաշվարկներ  կիրառելով առավելագույն  տեսական գիտելիքներ հնարավոր չէԱնհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողական գործունեության զարգացման համար և  նրա  ինքնահաստատմանը անհատական ​​փորձի կուտակման միջոցով:

Քիմիայի դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները. 



  •  հետազոտական աշխատանքներ,  լաբորատոր փորձեր,  մոդելավորում,
  • նախագծային աշխատանքներ, 
  •  խմբային աշխատանքներ,  ցուցադրություններ,  մտաքարտեզների ստեղծում, 
  •  ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, 
  •  խաղային առաջադրանքներ, 
  •  դասարանական քննարկումներ և բանավեճեր, 
  •  շնորհանդեսներ`գրավոր, բանավոր, տեսողական (վիզուալ), 
  •  բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ, 
  •  ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ:
  • մասնակցություն ստուգատեսներին,ֆլեշմոբներին:
  •  ուսումնական ճամփորդություններ Հայաստանի տարբեր արտադրամասեր 
Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներբայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային  մեթոդըորը հաշվի է առնում խնդրի  արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից  պատրաստի գիտելիքների յուրացմանը   ակտիվինքնուրույնճանաչողական գործունեությամբԺամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպեսոր կարողանա ապահովել սովորողների  մոտ մտածելուինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից  հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և  պնդել , իրեն  սեփական տեսակետը,հենվելով  փաստերիօրենքների,  գիտության օրինաչափությունների իմացության  վրաինչպես նաև և սեփական և օտար փորձի վրա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քիմիա առարկայի ուսուցումը իրականացվում է մի քանի մեթոդնռրի կիրառմամբ՝

  1. Նախագծաjին մեթոդը անհատական կամ խմբային ստեղծագործական,հետազոտական աշխատանք էորը  սովորողներն իրիրաականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ  վիճարկելի խնդրի հաղթահարմանըՆախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունըենթադրում հետազոտական,որոնողական,համադրականստեղծագործական կարողությունների խթանում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքումայն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ,որոնող սովորող  և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ:
Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝
·       Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
·       Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
·       Օտար լեզուների կիրառումը
·       Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
·       Փաստերը համադրելուվերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելուեզրահանգում անելու հմտությունները
·       Իր ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
·       Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
·       Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
·       Աշխատանքը բլոգում ու բլոգովկայքով կամ ենթակայքով ներկայանալը

Գործիքներորոնք անհրաժեշտ են  նախագծերը իրականացնելու համար

·         Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ
·         Ինտերնետ
հ
հ
h
·        Ուսումնական ծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ
                        
              Նախագծի կառուցվածքը

  • Նախագծի անվանումը
  • Արդիականությունը,նշանակությունը
  • Բովանդակությունը
  • Գործընթացքը
  • Ժամանակացույցը
  • Նախատեսված ճամփորդությունը
  • Արդյունքների ամփոփումըգնահատումը
  • Եզրակացումը
      2.Ուսուցումը փորձի հիման վրա,որը կազմում է դասընթացի  60-70%:Մեր կրթահամալիրում դասերը անցկացվում են փոքր խմբերով,դասերը կիսվում են ֆիզիկայի հետ:

      3.Բլոգային ուսուցում՝բոլոր սովորողները աշխատում են իրենց բլոգում և օգտվում են դասավանդողի բլոգի ուսումնական փաթեթից:

«Քիմիայի» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար  անհրաժեշտ է է 
  •  ունենալ կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա է տաք և սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ հեռուստացույց,էլեկտրոնային գրատախտակ և այլն, 
  • լաբորատորիան  ապահով լինի Ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր, 
  •  ունենալ անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ Ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար, 
  •  ստեղծվի միջավայր, որտեղ հարմար կլինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը, և ներկայացնել շնորհանդեսների ժամանակ։
Գնահատումը՝

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշխատանքների կատարման կարողություննեի և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում  ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն  սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև  մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը  կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը
Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն  գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր

Նախատեսվող  ուսումնական  ճամփորդություններ՝
Պոոշյանի կոնյակի գործարան,Արմենիա վայն գինու գործարան,Ավանի աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝  քիմիայի ֆակուլտետ, ,Սարանիստի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան ,,,Կարինի..տնկարան,Ալումինի գործարանև  այլն:
7-րդ դասարաններում.              
Տարեկան  ընդամենը  34 ժամ
Թեմա 7-1. Երևույթների  և  նյութերի  ճանաչումը 8 ժամ
:  Նախագիծ`Քիմիան մեր կյանք է
Նախագիծ`Երևույթները մեր շրջապատում

Բովանդակային  պարտադիր  միջուկը       
                 Երևույթների , նյութերի ճանաչումը  Քիմիան որպես բնագիտության մասՔիմիան գիտություն է նյութերի,  դրանցկառուցվածքիհատկությունների և փոխարկումների վերաբերյալ:}Ծանոթացում քիմիական սարքերի,նյութերի  անվտանգության կանոների հետ քիմիայի լաբորատորիայում:  Քիմիան մեր շրջապատումՄարմին և նյութնյութերիհատկություններըՔիմիական լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և  քիմիական  երևույթների   դիտում,նկարագրումճանաչումչափումքիմիական  փորձնյութերի  իսկության  որոշումՊարզագույն պատկերացումներ  քիմիական վերլուծության , սինթեզի վերաբերյալ.   Նյութի նկարագրումը՝ նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ,գույնհոտհամխտությունհալման ջերմաստիճանեռման ջերմաստիճանլուծվելու ունակություն.), քիմիական հակությունները(այրվելու և  քայքայվելու ընդունակությունըփոխազդեցությունը մեկը մյուսի հետ.) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր,դառըաղիթթուհոտավետթունավորշնչուղիները և մաշկը գրգռող.). Ֆիզիկական ,քիմիական երևույթներՆյութերի ճանաչումն ըստ բնութագրող հատկությունների:Գործնական  աշխատանքԱնվտանգության  կանոնները  քիմիայի   լաբորատորիայում:

Գործնական  աշխատանք ՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:
Գործնական  աշխատանք ՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:
Գործնական  աշխատանք ՝Նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:
Գործնական  աշխատանքներ`Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ,քիմիական   ռեակցիաների  հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի  գոլորշիացումը,կավիճի  մանրացումը,թթվի և  սոդայի  փոխազդեցությունը,մագնեզիումի այրումը,մալախիտի  քայքայումը,պղնձի  սուլֆատի  և  ալկալու  փոխազդեցությունը):

Վերջնարդյունքներ`

1.Նկարագրի և համեմատի նյութի որոշ ֆիզիկական հատկություններ՝ գույն, խտություն, լուծելիությունը ջրում

2.Համեմատի և դասակարգի ֆիզիկական և քիմիական երևույթները՝ նշելով համապատասխան հատկանիշները։

3.Նկարագրի քիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութի կառուցվածքը, հատկությունները և կիրառությունը:

4 Թվարկի և կիրառի անվտանգության որոշ կանոնները քիմիայի լաբորատորիայում։

5 Սահմանի և տարբերի նյութ և մարմին հասկացությունները։

6 Ճանաչի և օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթ, չափիչ գլան, պիպետ, կոլբ, ձագար, բաժակ, կաթոցիկ, հավանգ, սպիրտայրոց, կալան, բռնակներ և այլն):


Թեմա 7-2.
Մաքուր նյութեր , խառնուրդներ,խառնուրդնեի բաժանմանեղանակները:ժամ    
Բովանդակային  պարտադիր  միջուկը`
Մաքուր նյութեր,խառնուրդներ:Համասեռ,անհամասեռ Խառնուրդներ:ի բաժանման եղանակերը:

Գործնական  աշխատանքներ `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմըԵրևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի մաքրումը:Երկաթի և  ծծմբի  խառնուրդի բաժանումը  ջրով  և մագնիսովձեթի  և  ջրի  խառնուրդի  բաժանումը բաժանիչ  ձագարով,սպիրտի ջրային  լուծույթի բաժանումը  թորումովկաթի  բաղադրիչ մասերի  անջատումը  ցենտրիֆուգումով:
Վերջնարդյունքներ`

 1.Սահմանի մաքուր նյութ և խառնուրդ հասկացությունները, բերի համապատասխան օրինակներ։

 2.Նկարագրի և գործնականում իրականացնի խառնուրդների բաժանման որոշ եղանակներ (թորում, թղթային ն քրոմատագրում)   

Թեմա 7-3.                 
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Նյութ   ԱտոմԱտոմի կառուցվածքըՔիմիական տարրՊարզ ,բարդ  նյութերՔիմիայի լեզունՔիմիական տարրերի նշանները,ատոմի զանգվածըԶանգվածի ատոմային միավոր:  Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածՔիմիականտարրերի պարբերական օրենքը և համակարգը.  Պարբերական համակարգի խմբերը և պարբերություններըՄետաղական և  ոչմետաղական տարրեր.  Ատոմի կառուցվածքը:  Միջուկ (պրոտոննեյտրոնև  էլեկտրոններԻզոտոպներՊարբերականհամակարգի առաջին 20 տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը.

Գործնական  աշխատանք՝Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետմետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Գործնական  աշխատանք  I-ից lll րորդ  պարբերությունների  տարրերի  էլեկտրոնային  թաղանթների  սխեմաների  կազմումը:
Վերջնարդյունքներ` 
1 Սահմանի ատոմը, որպես տարրի փոքրագույն մասնիկ և հասկանա, որ ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։ 

2 Նկարագրի ատոմի կառուցվածքը միջուկի, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։

3 Ներկայացնի պրոտոնի, նեյտրոնի և էլեկտրոնի հարաբերական զանգվածը և լիցքը։.

4 Սահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:

5 Սահմանի քիմիական տարր հասկացությունը և բնութագրի որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթը՝ Fe, քլոր՝ Cl, և այլն) նշանները։

6 Թվարկի որոշ իզոտոպների օրինակներ, ներկայացնի դրանց նշանները և բացատրի նշանում առկա թվերի իմաստը ատոմի զանգվածի, պրոտոնների և նեյտրոնների թվերի տեսանկունից (P( ), D( ), T( ), , և այլն)։

7 Տարբերի ատոմի բացարձակ զանգված և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։

8 Դասկարգի քիմիական տարրերը երկու խմբի ըստ ֆիզիկական հատկությունների՝ մետաղներ և ոչ մետաղներ:

9 Ներկայացնի պարբերական աղյուսակը, որպես բոլոր հայտնի տարրերի համակարգ։

10 Նկարագրի պարբերական աղյուսակի կառուցվածքը և քիմիական տարրի զբաղեցրած դիրքը՝ պարբերություն, խումբ ու կարգաթիվ։

11 Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի որոշ հատկությունները (մետաղական, ոչ մետաղական) ըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։

12 Կիրառի ատոմի, քիմիական տարրերի և դրանց նշանների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:                          

Թեմա 7-4.  Մոլեկուլքիմիական կապ 14ժամ :
 Բովանդակային  պարտադիր  միջուկը
ՄոլեկուլՔիմիական  բանաձևՆյութերի բաղադրության հաստատունությունըՆյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածըՀաշվարկներ  ըստ  քիմիական  բանաձևի.  Ընդհանուր պատկերացումներ քիմիական կապի մասինԿովալենտային կապԱտոմների  էլեկտրաբացասականությունըբևեռային և  ոչբևեռային կովալենտային կապԻոնային և մետաղական կապերՀասկացություն վալենտականության և  օքսիդացմանաստիճանի վերաբերյալԵրկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և  օքսիդացման աստիճանի.Բյուրեղային և ամորֆ նյութերԲյուրեղացանցերի տեսակները (ատոմայինմոլեկուլայինիոնայինմետաղական):

Գործնական աշխատանք՝Հաշվարկներ  քիմիական  բանաձևերով (հարաբերական  մոլեկուլային  զանգվածտարրերի զանգվածային  բաժիների  որոշումը  բարդ  նյութերում:
Գործնական աշխատանք`Նյութերի քանակական և որակական հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք`Նյութի քանակի որոշում ըստ զանգվածի:
Գործնական  աշխատանք՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:
Գործնական  աշխատանք՝Պարզագույն  հաշվարկների  կատարում ՝միացություններում տարրերի  օքսիդացման աստիճանների որոշման  վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում: :
Վերջնարդյունքներ`

:1 Սահմանի մոլեկուլ հասկացությունը, որպես ատոմների միացման արգասիք

2 Սահմանի քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները

3 Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելու ունակությունից։

4 Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալ օրինակներով՝ H2, O2, N2, H2O, H2O2, CH4, CO2

5 Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ միացնելու տեսանկյունից:

6 Կազմի երկտարր միացությունների բանաձևերը ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում

7 Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:

8 Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

9.Սահմանի և տարբերակի պարզ և բարդ (միացությունները) նյութերը՝ ելնելով դրանց բաղադրությունից։

10. Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

11.Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով մոլեկուլային բանաձևից։

12. Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրված զանգվածային բաժիններից:


8-
րդ դասարաններում

Տարեկան  ընդամենը  34 ժամ

Նախագիծ`Մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրում

Թեմա 8-1. 7-րդ   դասարանի   քիմիայի   դասընթացի հիմնական  բաժինների  կրկնողություն:( 2ժամ):
Գործնական  աշխատանք .Կրկնողություն`Ատոմի կառուցվածքպարբերական համակարգքիմիական կապի տեսակները,մոդելների  հավաքում :4 ժամ
Թեմա 8-2. Անօրգանական միացությունների հիմնական դասերը՝օքսիդ,թթու,հիմք,աղ: Անօրգանական միացությունների միջև գենետիկ կապը:(5ժամ :
Բովանդակային  պարտադիր  միջուկը`
Օքսիդ,թթու,հիմք,աղ

Գործնական աշխատանքներ .Հիմնային և թթվային օքսիդների ստացումը և քիմիական հատկություններըԻրագործեք հետևյալփոխարկումները՝    Mg->MgO->Mg(OH)2  և  P-> P2› H3PO4:  
Թեմա 8-3. Քիմիականռե ռեակցիաներ: (5ժամ):
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Քիմիական ռեակցիա    Քիմիական ռեակցիայի ընթանալու պայմանները և հատկանիշները;  Նյութերի զանգվածների պահպանման  օրենքըª քիմիական ռեակցիաներն ընթանալիսքիմիական հավասարումներ և դրանց կազմումը:Քիմիական ռեակցիաների դասակարգումն՝միացմանքայքայմանտեղակալման,փոխանակմանՀաշվարկներ  ըստ  քիմիական բանաձևերի և հավասարումների:

Գործնական  աշխատանք`Մոլերի  հաշվարկը  ըստ  զանգվածի  և հակառակը:
Գործնական   աշխատանք`Քիմիական  ռեակցիաների  տեսակները և հաշվարկներ ըստ  քիմիական  հավասարումների (միացման ռեակցիաներ`տվյալ  զանգվածով  մագնեզիումի  այրումը,:տվյալ  քանակով  պղնձի  օքսիդացումը  տաքացնելիս,քայքայման`տվյալ զանգվածով  մալախիտի  քայքայումը,տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի սուլֆատի միջև,փոխանակման ռեակցիա՝՝ պղնձիօքսիդի և աղաթթվի միջև և չեզոքացման՝ նատրիումի հիդրօքսիդի և  աթթվի միջև ):
Գործնական   աշխատանք`Հաշվարկներկներ ըստ քիմիական հավասարումների,խնդիրների լուծում:

Թեմա 8-4.ԹթվածինՀասկացություն  օքսիդներիթթուների և  հիմքերի վերաբերյալ:Օքսիդավերականգնման  ռեակցիաներ :(8ժամ):
Նախագիծ՝Մթնոլորտի քիմիա

Բովանդակային  պարտադիր  միջուկը

Օդի բաղադրությունը:Թթվաինը բնության մեջ:Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին(շնչառություն,այրում):Թթվածնիհայտնագործումը:Թթվածնի անձնագրի կազմումը:Թթվածնի ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում:Թթվածնիհատկությունները:Օքսիդներ,թթուներ,հիմքեր,աղեր:Օքսիդավերականգնման ռեակցիաներ:Թթվածնի և նրա միացությունների կիրառումը:

Լաբորատոր փորձ `օդի  բաղադրութան որոշումը:
Գործնական աշխատանքներԹթվածնի ստացումը լաբորատորիայումկալիումի պերմանգանատի  ջերմային  քայքայումից,ջրածնիպերօքսիդի կատալիտիկ քայքայումից,ջրից ` էլեկտրոլիզի միջոցովԹթվածնի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում:
Գործնական աշխատանք`Թթվածնի քիմիական հատկությունները`մագնեզիումի,ածխածնի այրումը:


Թեմա 8-5.ՋրածինԹթուներԱղեր :(6ժամ):
 
Նախագիծ՝Թթուները մեր կյանքում
Նախագիծ՝Տիեզերքի քիմիա
Նախագիծ՝Ջրածինը որպես ապագայի վառելանյութ
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Ջրածինը բնության մեջՋրածնի անձնագրի ստեղծումը:Ջրածնի իզոտոպները,ծանր ջուր:Ջրածնի ստացումը,հայտնագործումը:Ջրածնի հատկություններըՋրածինը և տիեզերքը:Ջրածնի կիրառումը մետաղների արտադրության մեջ,պայթուցիկ նյութերիստացման համարՋրածինը թթուների բաղադրիչ մասըԲնական և անօրգանական թթուների հատկությունները:Թթուներիքիմիական հատկություններըԹթվային անձրևներԱղերաղերը կենցաղումՄիներալներ,կիսա և թանգարժեք քարեր:
Լաբորատոր  փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուներիփոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից,  ջրի էլեկտրոլիզի միջոցով:
Գործնական աշխատանք՝Ջրածինը որպես վերականգնիչ:Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով:
Գործնական աշխատանք `Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերիհիմքերիաղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը):

Թեմա 8-7.ՋուրԼուծույթներ:(7 ժամ) :

Նախագիծ՝Ջուրը ամենաունիկալ նյութը  երկրագնդի վրա
Նախագիծ՝Լուծույթները մեր կյանքում
Բովանդակային  պարտադիր  միջուկը
ՋուրՋրի տարածվածությունը, քիմիական հատկությունները:Ջուրը որպես լուծիչԼուծույթներՆյութերի  լուծելիությունը;լուծույթների  բաղադրությունը և դրա արտահայտման  ձևերը:Լուծելի և անլուծելի հիմքեր:Հիմքերը քիմիական հատկությունները:
Լաբորատոր փորձերՋրի քիմիական հատկությունները:
Գործնական աշխատանք `Հիմքերի  քիմիական հատկությունները (հայտանյութերիհիմքերիաղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը)
Գործնական աշխատանք`Տարբեր զանգվածային բաժիններով լուծույթների պատրաստում,կոնցենտրացիայի հաշվարկում:Ֆիզիոլոգիական լուծույթի պատրասդտում:
Լաբորատոր փորձեր `Տրված զանգվածով լուծված նյութի զանգվածային բաժնի հաշվարկումըլուծույթի պատրաստումը տվյալ զանգվածային բաժնովմոլային կոնցենտրացիայի հաշվարկումը:
Լաբորատոր փորձեր՝ Տարբեր գազերի հարաբերական խտության որոշումը ,փուչիկների մեջ տարբեր գազերի լցումը և բաց թողումըԱվոգադրոյի օրենքով գազային նյութերի համար հաշվարկային խնդիրների լուծում:
Թեմա 8-8.Նյութաքանակ (4ժամ) :
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Նյութի քանակ՝մոլ:Մոլային զանգված:Մոլակին ծավալ:

Գործնական աշխատանք՝Հաշվարկային խնդիրների լուծում

Նախատեսվող  ուսումնական  ճամփորդություններ՝
Պոոշյանի կոնյակի գործարան,Արմենիա վայն գինու գործարան,Ավանի աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝  քիմիայի ֆակուլտետ, ,Սարանիստի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան ,,,Կարինի..տնկարան,Ալումինի գործարանև  այլն:

0 comments:

Отправить комментарий