среда, 18 марта 2020 г.

Հոդված՝Առցանց ուսուցում՝քիմիա

Հոդված՝Առցանց ուսուցում՝քիմիա
Արդեն մի քանի տարի է կրթահամալիրում մենք իրականացնում ենք  հեռավար ուսուցումը:Այն շատ ենք կիրառոել  այն սովորողների համար,որոնք գտնվում են արտերկրում,հիվանդ են կամ հատուկ կարիքավոր:Բայց հեռավար առցանց ուսուցումը սկսեցինք կիրառել նաև արտակարգ իրավիճակների ,օրինակ՝համաճարքների,գործադուլների ժամանակ որպեսզի  ապահովել շարունակական,անխափան ուսուցումը անկախ արտաքին խաչընդոտներից:Այս ամենը մեզ հեշտ է տրվում,որովհետև կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն,բլոգային ուսուցում և դասավանդողների ուսումնական փաթեթները`1,2 ,որը սովորողները շատ հմուտ սկսել են կիրառել:Հեռավար առցանց ուսուցումը ունի իր դրակամ և բացասական կողմերը:Դրականը,որ ուսումը չի ընդհատվում,սովորողների մոտ ձևավորվում է ինքնուրույն աշխատելու ունակությունները և նաև շատ խրախուսելի է,որ նախագծերին մասնակցում են ծնողները և տան մնացած անդամները:Բացասականներից կնշեմ ամենակարևորը՝կենդանի շփման բացակայությունը սովորողների հետ,երբ չես տեսնում այն աչքերը,որոնք հետևում են և ֆիքսում քո ամեն մի ասած խոսքը,որտեղ դու ուզում ես ուշադրության կենտրոնում  պահես ամեն մի սովորողին,որտեղ չկա այն ուսումնական միջավայրը,որտեղ սովորողները ձեռք են բերում փորձեր կատարելու ունակությունները և գործնական աշխատանքների ժամանակ անհատապես շփվում են քիմիական սարքերի,նյութերի հետ:Բացասականներից կնշեմ նաև տարբեր խոչընդոտներ,որոնք առաջացնում են տան անդամները՝երեխաները,թոռները և այլն:
Վերջին ժամանակների համաճարաքային,արտակարգ իրավիճակներից ելնելով,մեր կրթահամալիրը հերթական անգամ անցավ հեռավար առցանց ուսուցմանը,քիմիայի դասերը նույն պես:Այս հոդվածում ես ուզում եմ կիսվել,թե ինչպես եմ առցանց աշխատել մարտ ամսվա ընթացքում միջին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների հետ:Դասերի ժամանակ մարտ ամսին նախատեսել էի 7-րդ դասարաններում  մի քանի նախագծեր Քիմիական տարրերի անվանումների առաջացումը,Ատոմա-մոլեկուլային տեսության պատմությունը և գարնանային արձակուրդների ժամանակ թեթև նախագիծ,իսկ 8-րդ դասարաններում ծրագրով նախատեսված Թթվածին թեմայից բացի մարտ ամսին առաջարկելու էի՝Մթնոլորտի քիմիա նախագիծը,որը  բացի թթվախնից ներառում է լրացուցիչ թեմաներ,օրինակ՝մթնոլորտի շերտերի քիմիական բաղադրությունը,օզոն և օզոնային շերտի նշանակությունը,ազոտ,ածխաթթուև շմոլ գազերը,ազնիվ գազեր,էկոլոգիական թեմաներ՝օդային ավազանի պահպանումը աղտոտումից,ծխախոտը և դրա վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա,թթվային անձրևներ,ջերմոցային էֆեկտ և այլն:Այս բոլոր նախագծերը սովորողների հետ իրականացրեցի առցանց ուսուցման ժամանակ:Սովորողները իրենց բլոգներում տեղադրված նախագծերի հղումները ուղարկում էին իմ մեյլին և ես փորձում էի ուղորդել,շտկումներ կատարել և նամակագրական կապի մեջ լինել ինձ դիմած բոլոր սովորողների հետ:Իհարկե ոչ բոլոր սովորողներներն տարբեր պատճառներով մասնակցեցին,բայց մասնակցությունը իմ կարծիքով լավ էր,ամփոփումը մարտի 2-6 և մարտի 16-20 :Քանի որ այս նախագծերը սովորողների համար հետաքրքիր էր և ընտանեկան,մասնակցեցին նաև հատուկ կարիքավոր սովորողները ՝օրինակ Սոմունջյան Հայկը, Զոլյան Զոյան և այլն:Այն թեմաները,որոնք սովորողները ինքնուրույն չեն կարող յուրացնել,հաջորդ շաբաթ նախատեսել եմ տեսադասեր՝Microsoft Teams ծրագրի միջոցով ,որի ժամանակ կպատասխանեմ բոլոր սովորողների հարցերին,կբացատրեմ նոր թեմաներ և կհանձնարարեմ նոր առաջադրանքներ և նախագծեր: 

0 comments:

Отправить комментарий