вторник, 18 июня 2019 г.

Գնահատում

Գնահատում
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշժատանքների կատարման կարողություննեի և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում  ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն  սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև  մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը  կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը
Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն  գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր

0 comments:

Отправить комментарий