четверг, 26 декабря 2019 г.

Հունվարյան նախագծեր

Հունվարյան նախագծեր
1.Գինու քիմիա
2. Քիմիական տարրերի անվանումների առաջացումը 7-րդ դասարան
3.Մթնոլորտի քիմիա  8-րդ դասարան

Նախագիծ՝Գինու քիմիա

Նախագիծ՝Գինու քիմիա
 Նախագիծ՝Գինու քիմիա՝միջառարկայական՝ֆիզիկա-քիմիա
Նպատակը՝
Ծանոթացում Հայաստանում մշակվող խաղողի տեսակների հետ,խաղողի մշակման եղանակների հետ,գինու քիմիական բաղադրության հետ,գինու օգտակարության և վնասի մասին:
Ընթացքը՝
8-րդ դասարանի սովորողներին՝Նարոտ Դավթյանին,Ստելլա Սարգսյանին,Անի Արղությանին,Սվետլանա Մելքումյանին,Փաշինյան Շուշանին,Գոմցյան Կարինեն  ծանոթացնել նախագծի հետ,բաժանելլ առաջադրանքներ:
Փորձ 1.Գինու թորումը
Փորձ 2. Թորած սպիրտի մաքրության որոշումը ֆիզիկայի դասին խտության միջոցով
Փորձ 3.Գինու մեջ եղած թթուների  և լաբորատորիայում եղած թթուների և հիմքերի որոշումը  հայտանյութերով
Փորձ 4.Չեզոքացման ռեակցիաներ՝ գինու մեջ դտնվող թթուների և սոդայի միջև:        
Նախատեսվում է ճամփորդություն կրթահամալիրի ՙՙԴինու դպրոց՚՚ մարան և ՙՙՍովորող սովորեցնող՚՚նախագծի շրջանակում քոլեջի սովորողների հետ համատեղ դասի անցկացումը կրթահամալիրի  մարանում:Տարբեր գինիների նմուշների լաբորատոր փորձեր՝շաքարի որոշումը,սպիրտի որոշումը և այլն:
 Բոլոր նյութերը հրապարակել բլոգներում և միջինի ենթակայքում:
Ժամկետը՝ապրիլ ամիս
ճամփորդություն ՝Արարատ վայն գինու գործարան,Սարանիստի ապակու գործարան

понедельник, 23 декабря 2019 г.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-27

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-27

Դեկտեմբերի 23
  • 9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:00-Կաբինետների մաքրություն
  • 10:00-12:00-Առաջին ուսումնական շրջանի ամփոփման աշխատանքներ, երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի քննարկում
  • 12:00-12:30-Ընդմիջում
  • 12։30-14։00՝ խմբային, անհատական աշխատանքներ
  • 14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք

среда, 9 октября 2019 г.

հոդված 2019

Կրթահամալիրի 30 ամյակը մեր հիշողություններով



Մենք՝Սուսան Սահակյանս և Գայանե Մխիթարյանս կրթահամալիրում աշխատում ենք բացման առաջին տարիներից՝1985,1987 թվականներից, որպես քիմիայի և ֆիզիկայի դասավանդողներ:Այն ժամանակ կոչվում էր 183 դպրոց :Բարձրագույն բուհերը նոր ավարտած,եռանդով լցված երիտասարդներ էինք:Պարզվեց,որ սիրում ենք մանկավարժությունը և երեխաներին:Ողջ կոլեկտիվը երիտասարդություն էր:Ստեղծվեց մի համերաշխ ներդաշնակ ամբողջականություն:Գուցե դա էր պատճառը,որ դպրոցը դարձավ «մերը»,դրա համար հաճույքով մնում էինք դասերից հետո,շփվում իրար հետ,քննարկում դասերը, կատարում տարբեր աշխատանքներ՝թարգմանություններ ,դասավորում բնագիտական  լաբորատորիաները ,անգամ կատարում  շինարարական աշխատանքներ՝ներկում սեղանները,աթոռները և այլն:
Քիմիայի և ֆիզիկայի դասավանդումը ոչինչով չէր տարբերվում մյուս դպրոցների դասավանդումից՝տեսական մասի հաղորդում,լաբորատոր ցուցադրական փորձեր:
Տիար Բլեյանի շնորհիվ շատ ձեռք բերումներ ունեցանք հետագա տարիներին՝անգլերեն լեզվի իմացություն,ՏՀՏ-ների տիրապետում , ամենակարևորը ունեցանք հագեցած  սարքավորումներով և նյութերով լաբորատորիա:Ամեն չորեքշաբթի մանկավարժական պարապմունքների ժամանակ յուրացրեցինք  նոր դասավանդման մեթոդները,գնահատում ,այլընտրանքային ծրագրերի մշակումը: Կրթահամալիրը անցավ այլընտրանքային մանկավարժության իրականացմանը,որը ենթադրում էր նաև  քիմիայի և ֆիզիկայի դասավանդման մոտեցման  փոփոխությունների .
Այս երկարատև մանկավարժական գործունեության ընթացքում,անընդհատ մտահոգող խնդիր էր  բնագիտական առարկաների նկատմամբ սովորողների բացասական վերաբերմունքը:Դրա մասին բազմիցս անդրադարձել  ենք մեր հոդվածներում(լինք),ծրագրերի նախաբանում,որտեղ խոսվել է դասագրքերի բարդ ընկալվող տեսական նյութի,միջին դպրոցի համար նախատեսված Վ.Ի.Լուկաշիկի հեղինակությամբ խնդրագրքի մասին:Ժամանակաշրջանը փոխվել էր,բայց խնդրագիրքը մնացել է նույնը:Դա էր պատճառը,որ 2008-2009թթ-ին ես՝Մխիթարյան Գայանես ,հրատարակեցի«Ֆիզիկայից գիտելիքների ստուգման ատաջադրանքներ մաս I,II»ձեռնարկները,որը Կրթության Գիտության Նախարարության կողմից երաշխավորվեց որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ,որպեսզի սովորողները կարողանան թեստային աշխատանքներով աշխատել:Կարծես այս մասով համարեցի,որ իմ լուման դրված է ֆիզիկայի դասավանդման մեջ:Թարգմանեցի նաև Վ.Ի.Լանգեի«Հնարամիտ փորձարարական խնդիրներ »գիրքը:Գրքի թարգմանության հիմք հանդիսացավ այն, որ այն տարբերվում է սովորական դպրոցական խնդիրների ժողովածուներից, որտեղ խնդիրները խմբավորված են ըստ ֆիզիկայի բաժինների: Այստեղ խմբավորված են ըստ իրավիճակների, որտեղ, հենց առաջարկված է լուծել դրանք, և մի շարք խնդիրների լուծման համար պահանջվում է ֆիզիկայի տարբեր բաժինների իմացություն:Գրքի հիմնական նպատակը ոչ կարծրացած մտածողության, հմտությունների  ձեռքբերման, ինքնուրույն աշխատանքի դաստիարակությունն է:Ֆիզիկայի և քիմիայիդասվանդման պատմության հետ ծանոթացումը ցույց էր տալիս, որ փորձերի հաջողությունը որոշվում է անսպասելի չափման մեթոդների մշակմամբ:Գրքում բերված են հարյուրից ավելի խնդիրներ, որտեղ առաջարկվում է պարզունակ սարքերով չափել այնպիսի մեծություններ, որոնց համար, թվում է, թե այդ սարքերն այնքան էլ հարմար չեն:Նման խնդիրների խմբավորման և լուծման մեթոդները համապատասխանում էին, նախագծային մեթոդին:
Մնում էր հետաքրքրություն ատաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ,փաստացի ցույց տալ,որ կապը բնագիտական առարկաների մեջ խզված չէ,որ ֆիզիկական երևույթները մեր շրջապատում,բնության մեջ կատարվող փոփոխություններն են,վերջապես ֆիզիկան մարդկային կուլտուրայի անբաժան մասն է:Այս հարցում մեզ շատ օգնեց մեր կրթահամալիրի կարգավիճակը՝որպես կրթական այլընտրանքային ծրագրեր մշակող և փորձարկող կրթական հաստատություն,հնարավորություն տվեց հիմնական դպրոցի համար,որպես ֆիզիկայի և քիմիայի ուսուցման հիմնական նպատակ առանձնացնել աշակերտի մոտ մտավոր և գործնական հմտությունների ձևավորումը և զարգացումը,զգալի չափով նվազեցնելով պատրաստի նյութի հաղորդվելիք ծավալը:Դպրոցի կառուցվածքը (7-9-րդ դասարաններ և ավագ դպրոց 10-12-րդ դասարաններ)թույլ է տալիս հստակ տարբերակել հիմնական և ավագ դպրոցներում ֆիզիկայի  դասավանդման նպատակները և խնդիրները:Հիմնական դպրոցում ֆիզկայիև քիմիայի ուսուցումը ուղղված է սովորողների մտածողության ձևավորմանը,մշակվում է դիտելու,համեմատելու ,վերլուծելու և համակցելու,փորձեր նախագծելու և իրականացնելու,անհրաժեշտ ինֆորմացիան ժամանակակից տեխնիկական միջոցներով փնտրելու ,դասակարգելու,իր ընկերների հետ աշխատանքային հարաբերություններ կարգավորելու կարողություններ:Այլ կերպ ասած,այս էտապում գերխնդիր էր սովորողին սովորեցնել ինքնուրույն գիտելիքներ ստեղծել,այսինքն ինքնակրթվել:Այդ ժամանակ հաղորդվող ինֆորմացիան(ուսումնական նյութը)օժանդակ դեր է կատարում:Քիմիա և ֆիզիկա առարկաները չեն դասավնադվում դասասենյակներում, ամբողջ դասարանի հետ միաժամանակ,այլ փոքր խմբերով, մասնագիտական լաբորատորիաներում,որտեղ և՛սովորողը,և՛դասավանդողն իրագործում են իրենց ստեղծագործական պոտենցիալը:Ի դեպ լաբորատորիաները կահավորված են աշխատանքային սեղաններով,որոնք դասավորված են այնպես,որ ուսուցիչը և սովորողը կարողանում են ազատ շարժվել,սարքավորումները և նյութերը դասավորված են բաց պահարաններում ,թորձարարական սեղանների վրա և փորձի համար անհրաժեշտ սարքերը ընտրում և վերցնում են հենց սովորողները,աշխատում են անհատական համակարգիչներով,արված գործնական աշխատանքները կարողանում են ձայնագրել,պատրաստել ուսումնական նյութեր,որը տեղադրվում է իրենց բլոգներում,կայքում:Այս պայմաններն և մեր հեղինակային կրթական ծրագրերն՝Առարկայական ծրագրի փաթեթ ,ծրագրերը «ֆիզիկայի և քիմիայի ուսուցումը փորձի հիման վրա» ,ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի ուսուցման նոր ձևը՝ նպատակային ճամփորդությունները ,,,Հայաստանի արտադրամասերի ուսումնասիրումը..նախագծային ուսուցումը ,նպաստեցին հետաքրքրությունը  դեպի ֆիզիկա և քիմիա առարկաները:Ի դեպ   ուսումնական ճամփորդությունները(բնության մեջ,կրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների լաբորատորիաներ,գործարաններ և այլն )հնարավորություն են տալիս ֆիզիկական և քիմիական երևույթները անմիջապես տեսնել բնության,արտադրության մեջ,տեղում բացատրել,զգալ և հասկացնել,որ ֆիզիկան և քիմիան դա մեր կյանքն է,որ այս գիտությունները կիրառական են:Երբ սովորողը տեսնում էր երևույթը և անմիջապես նույն պահին մեր կողմից ստանում էր բացատրություն ֆիզիկորեն և քիմիկորեն ,դրան հաջորդում էր հարցերի տարափը,որը հենց հետաքրքրությունն  էր իր շրջապատում տեղի ունեցող մյուս երևույթների նկատմամբ: Սովորողները  այդ երևույթները տեսանկարում են,մեկնաբանում են և դնում են համացանցում,համալիրի միջինի ենթակայքում ,իրենց բլոգներում :Կարծում եմ ,որ դա էլ իր  հերթին նպաստեց ֆիզիկայի ընտրությամբ գործունեության և պատանի քիմիկոսի առաջի խբի ստեղծմանը,որը համալիրը իր հիմնադրման օրվանից  չէր  ունեցել:Հետո խումբը վերանվանվեց ֆիզ/քիմիայի միջառարկայական ընտրությամբ գործունեություն,որի հետ իրականացնում ենք մի քանի միջառարկայական նախագծեր 1.«Կրթական ծրագրերի փոխանակում»   ՝,
.Մեդիակրթությունը բերեց նաև բլոգային ուսուցման ևմեր բլոգներում  մշակեցինք քիմիայի 7-րդ,8-րդ դասարանների և ֆիզիկայի 7-րդ և 8-րդհամար ուսումնական փաթեթներ
Մինչև այժմ աշխատում ենք համալիրում,շաատ սիրում ենք մեր համալիրը,պատրաստ ենք աշխատել այնքան ժամանակ ,ինչքան մեր պոտենցիալ հնարավորությունը կբավարարի:
Ֆիզիկայի և քիմիայի դասավանդման այս մեթոդիկան ամբողջացված է մեր բլոգներում՝քիմիա  ֆիզիկա
Հեղինակներ՝Գայանե Մխիթարյան
Սուսաննա Սահակյան

понедельник, 26 августа 2019 г.

Սեպտեմբերի 2-6-ի ստուգատեսային շաբաթվա նախագծերը

Սեպտեմբերի 2-6-ի ստուգատեսային շաբաթվա նախագծերը
7-րդ դասարան՝Քիմիայի ուսումնասիրման ոլորտները
8-րդ դասարաններում՝Ուսումնասիրում ենք տարրերը

Մանկավարժական ճամբար՝ օգոստոսի 21-29

Օգոստոսի 21-29

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մանկավարժական բաց ճամբար
9։00-12։00՝ Միջին դպրոցում
  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներ, լուծումներ
  • անհատական պլանով այլ աշխատանք
  • աշխատողների անհատական պլանների հրապարակում՝ սեպտեմբերի 2-6-ի, ուսումնական առաջին շրջանի՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, նախագծերով, ճամփորդություններով, ճամբարներով…
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12։30-14։00՝ աշխատանք նախագծային խմբերով. Մայր դպրոց
Օգոստոսի 21, 23, 27Դասավանդման հայտերի համապատասխանություն ներկայացվող պահանջներին (ուսումնական պլանով որոշված դասընթացի ծրագիր, ուսումնական նյութերի փաթեթ, ուսումնական նախագծեր)
  • Մաթեմատիկա, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն դասավանդողներ. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
    Ավագ դպրոց, 2-1
Օգոստոսի 22, 26, 28
Նախագծի օրացույց, ուսումնական նախագծերը, դրանց համապատասխանությունը պահանջներին, անհրաժեշտ աշխատանքներ, 
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ
14։30-ից՝ անհատական պլանով այլ աշխատանք

Օգոստոսի 29
9։00՝
9։00-12։00՝ մանկավարժական բաց ճամբար հեղինակային կրթական ցանցի կրթահամալիրի հանգույցներում՝ Արևելյան, ԱրևմտյանՀարավային,  ՀյուսիսայինՄիջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում
  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • անհատական պլանով այլ աշխատանք
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12։30-14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Օրակարգում՝
  • 2019-2020 ուստարվա ամառային ընդունելություն. ցուցանիշներ
    Կրթահամալիրի դպրոցները 2019-2020 ուստարում. կառուցվածքը՝ խմբեր, դասարաններ
  • Մանկավարժական նոր աշխատողներ, նախագծային ուսուցման շաբաթվա ծրագրում ընդգրկված կամավոր մանկավարժական աշխատողներ
  • Սեպտեմբերի 2-6-ի աշխատակարգերը ըստ դպրոցների.
    Արևելյան դպրոց-պարտեզ
    Արևմտյան դպրոց-պարտեզ
    Հյուսիսային դպրոց-պարտեզ
    Հարավային դպրոց-պարտեզ
    Միջին դպրոց
    Ավագ դպրոց
    Քոլեջ
  • Սեպտեմբերի 4-5-ի կրթական շքերթներ՝ 5 տարեկանների, 6 տարեկանների, 2-12-րդ դասարանցի նոր սեբաստացիների
  • «Գիտելիքի օրը՝ բարձունքին» նախագծեր
  • Սեպտեմբերյան ճամբարները՝ Արատեսի, Սևանի «Ժայռի»

воскресенье, 23 июня 2019 г.

Քիմիա առարկայի ծրագիր 7-8 դասարաններ՝2019-2020

Քիմիայի ծրագիր 7-8 դասարաններ՝2019-2020 լրամշակված
Քիմիան բնագիտական  գիտություններից մեկն էորի  հաջողությունները միշտ էլ ուղղված են եղել  մարդկության կարիքների բավարարմանը. Քիմիայի դասավանդումը հիմնական դպրոցում նպաստում է սովորողների մոտ աշխարհայացքի, աշխարհիամբողջական գիտական ​​պատկերի ձևավորմանը  քիմիական կրթության անհրաժեշտությունը նպաստում  է լուծելու կյանքիառօրյա խնդիրները,մարդու   բարոյական վարքի դաստիրակումը շրջակա միջավայրի նկատմամբ:
Միևնույն ժամանակ նյութի մեծ  ծավալի առկայությունը,բաjց քիչ ժամաքանակը միջին դպրոցումնվազեցվում է  հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:. Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացըորպեսզի սովորողները  ընկալեն  քիմիանորպեսկյանքի  համար անհրաժեշտ  և պահանջված գիտություն ցանկացած կրթված մարդու  համար :  Սովորեցրել  քիմիան միայնավանդական մեթոդների՝ այսինքնձևավորելով  քիմիական գրագիտությունըսովորեցնելով  հաշվարկներ  կիրառելով առավելագույն  տեսական գիտելիքներ հնարավոր չէԱնհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողականգործունեության զարգացման համար և  նրա  ինքնահաստատմանը անհատական ​​փորձի կուտակման միջոցով:
Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներբայց կրթահամալիրում իրականացվում էնախագծային  մեթոդըորը հաշվի է առնում խնդրի  արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից  պատրաստի գիտելիքներիյուրացմանը   ակտիվինքնուրույնճանաչողական գործունեությամբԺամանակակից կրթական համակարգը պետք է կառուցվածլինի այնպեսոր կարողանա ապահովել սովորողների  մոտ մտածելուինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից  հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և  պնդել , իրեն  սեփական տեսակետը,հենվելով  փաստերիօրենքների,  գիտության օրինաչափությունների իմացության  վրաինչպես նաև և սեփական և օտար փորձիվրաՆախագծերի մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք էորը  սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ  վիճարկելի խնդրի հաղթահարմանըՆախագծային մեթոդը կարևորումէ միջառարկայական կապը և համագործակցությունըենթադրում հետազոտական,որոնողական,համադրականստեղծագործականկարողությունների խթանում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքումայննհարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ,որոնող սովորող  և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ:
Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝
·       Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
·       Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
·       Օտար լեզուների կիրառումը
·       Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
·       Փաստերը համադրելուվերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիքարտահայտելու,փաստարկելու,հակադրվելուեզրահանգում անելու հմտությունները
·       Իր ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
·       Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
·       Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
·       Աշխատանքը բլոգում ու բլոգովկայքով կամ ենթակայքով ներկայանալը

Գործիքներորոնք անհրաժեշտ են  նախագծերը իրականացնելու համար

·         Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ
·         Ինտերնետ
·         Էլեկտրոնային  և տպագիր ռեսուրսներ
·         Պրոեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ
·         Ուսումնական ծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ
                        
              Նախագծի կառուցվածքը

  • Նախագծի անվանումը
  • Արդիականությունը,նշանակությունը
  • Բովանդակությունը
  • Գործընթացքը
  • Ժամանակացույցը
  • Նախատեսված ճամփորդությունը
  • Արդյունքների ամփոփումըգնահատումը
  • Եզրակացումը
       
7-րդ դասարաններում.              
Տարեկան  ընդամենը  34 ժամ
Թեմա 7-1. Երևույթների  և  նյութերի  ճանաչումը 9 ժամ
:  Նախագիծ`Քիմիան կյանք է
Նախագիծ`Երևույթները մեր շրջապատում

Բովանդակային  պարտադիր  միջուկը       
                 Երևույթների , նյութերի ճանաչումը  Քիմիան որպես բնագիտության մասՔիմիան գիտություն է նյութերի,  դրանցկառուցվածքիհատկությունների և փոխարկումների վերաբերյալ:  Քիմիան մեր շրջապատումՄարմին և նյութնյութերիհատկություններըՔիմիական լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և  քիմիական  երևույթների   դիտում,նկարագրումճանաչումչափումքիմիական  փորձնյութերի  իսկության  որոշումՊարզագույն պատկերացումներ  քիմիական վերլուծության , սինթեզի վերաբերյալ.   Նյութի նկարագրումը՝ նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ,գույնհոտհամխտությունհալման ջերմաստիճանեռման ջերմաստիճանլուծվելու ունակություն.), քիմիական հակությունները(այրվելու և  քայքայվելու ընդունակությունըփոխազդեցությունը մեկը մյուսի հետ.) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր,դառըաղիթթուհոտավետթունավորշնչուղիները և մաշկը գրգռող.). Ֆիզիկական ,քիմիական երևույթներՆյութերի ճանաչումն ըստ բնութագրող հատկությունների:

Գործնական  աշխատանքԱնվտանգության  կանոնները  քիմիայի   լաբորատորիայում:
Գործնական  աշխատանք ՝՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:
Գործնական  աշխատանք ՝՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:
Գործնական  աշխատանք ՝Նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:
Գործնական  աշխատանքներ`Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ,քիմիական   ռեակցիաների  հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի  գոլորշիացումը,կավիճի  մանրացումը,թթվի և  սոդայի  փոխազդեցությունը,մագնեզիումի այրումը,մալախիտի  քայքայումը,պղնձի  սուլֆատի  և  ալկալու  փոխազդեցությունը):
               
7-2. Քիմիական տարրեր:Ատոմ:Նյութեր՝ պարզ և բարդ:Մաքուր նյութեր , խառնուրդներ,խառնուրդնեի բաժանմանեղանակները:Պարբերական համակարգ:10 ժամ                                                                                 Նախագիծ՝ Քիմիական տարրերի անվանումների առաջացումը
Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը
Նախագիծ`Ուսումնասիրում ենք տարրերը 
Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը 
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Նյութ   ԱտոմԱտոմի կառուցվածքըՔիմիական տարրՊարզ ,բարդ  նյութերՔիմիայի լեզունՔիմիական տարրերի նշանները,ատոմի զանգվածըԶանգվածի ատոմային միավոր:  Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածՔիմիականտարրերի պարբերական օրենքը և համակարգը.  Պարբերական համակարգի խմբերը և պարբերություններըՄետաղական և  ոչմետաղական տարրեր.  Ատոմի կառուցվածքը:  Միջուկ (պրոտոննեյտրոնև  էլեկտրոններԻզոտոպներՊարբերականհամակարգի առաջին 20 տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը.

 Գործնական  աշխատանք՝Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետմետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Գործնական  աշխատանքներ `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմըԵրևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի մաքրումը:Երկաթի և  ծծմբի  խառնուրդի բաժանումը  ջրով  և մագնիսովձեթի  և  ջրի  խառնուրդի  բաժանումը բաժանիչ  ձագարով,սպիրտի ջրային  լուծույթի բաժանումը  թորումովկաթի  բաղադրիչ մասերի  անջատումը  ցենտրիֆուգումով:
Գործնական  աշխատանք՝Պարբերական  համակարգի և ատոմի  կառուցվածքի վերաբերյալ տեսաֆիլմի  դիտարկումքննարկում  և անհատական  աշխատանքների՝հանձնարարում. «Եթե  ես  լինեի  Մենդելեևը  ինչպիսի՞ քարտ  կկազմեի  ինձ  հանձնարարված տարրի  համար»:
Գործնական աշխատանք՝Հաշվարկներ  քիմիական  բանաձևերով (հարաբերական  մոլեկուլային  զանգվածտարրերի զանգվածային  բաժիների  որոշումը  բարդ  նյութերում:
Գործնական  աշխատանք  I-ից lll րորդ  պարբերությունների  տարրերի  էլեկտրոնային  թաղանթների  սխեմաների  կազմումը:                                  

Թեմա 7-3.  Մոլեկուլքիմիական կապ 15ժամ :
:  Բովանդակային  պարտադիր  միջուկը
ՄոլեկուլՔիմիական  բանաձևՆյութերի բաղադրության հաստատունությունըՆյութերի հարաբերական մոլեկուլայինզանգվածըՀաշվարկներ  ըստ  քիմիական  բանաձևի.   Նյութի  քանակմոլՄոլային զանգվածՄոլային ծավալՄաքուրնյութեր և  նյութերի խառնուրդներԲնական խառնուրդներօդբնական  գազնավթբնական ջրերլուծույթներՆյութի քանակական,որակական բաղադրությունըՊարզ և բարդ նյութերԱնօրգանական նյութերի հիմնական դասերըԸնդհանուրպատկերացումներ քիմիական կապի մասինԿովալենտային կապԱտոմների  էլեկտրաբացասականությունըբևեռային և  ոչբևեռային կովալենտային կապԻոնային և մետաղական կապերՀասկացություն վալենտականության և  օքսիդացմանաստիճանի վերաբերյալԵրկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և  օքսիդացման աստիճանի.Բյուրեղային և ամորֆ նյութերԲյուրեղացանցերի տեսակները (ատոմայինմոլեկուլայինիոնայինմետաղական):

Գործնական աշխատանք`Նյութերի քանակական և որակական հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք`Նյութի քանակի որոշում ըստ զանգվածի:
Գործնական  աշխատանք՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:
Գործնական  աշխատանք՝Պարզագույն  հաշվարկների  կատարում ՝միացություններում տարրերի  օքսիդացման աստիճանների որոշման  վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում: :
8-րդ դասարաններում

Տարեկան  ընդամենը  34 ժամ

Նախագիծ`Մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրում

Թեմա 8-1. 7-րդ   դասարանի   քիմիայի   դասընթացի հիմնական  բաժինների  կրկնողություն:( 2ժամ):
Գործնական  աշխատանք .Կրկնողություն`Ատոմի կառուցվածքպարբերական համակարգքիմիական կապի տեսակները,մոդելների  հավաքում :
Թեմա 8-2.Քիմիականռե ռեակցիաներ: (5ժամ):
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Քիմիական ռեակցիա    Քիմիական ռեակցիայի ընթանալու պայմանները և հատկանիշն երը;  Նյութերի զանգվածների պահպանման  օրենքըª քիմիական ռեակցիաներն ընթանալիսքիմիական հավասարումներ և դրանց կազմումը:Քիմիականռեակցիաների դասակարգումն՝միացմանքայքայմանտեղակալման,փոխանակմանՀաշվարկներ  ըստ  քիմիական բանաձևերի և հավասարումների:
Գործնական  աշխատանք`Մոլերի  հաշվարկը  ըստ  զանգվածի  և հակառակը:
Գործնական   աշխատանք`Քիմիական  ռեակցիաների  տեսակները և հաշվարկներ ըստ  քիմիական  հավասարումների (միացման ռեակցիաներ`տվյալ  զանգվածով  մագնեզիումի  այրումը,:տվյալ  քանակով  պղնձի  օքսիդացումը  տաքացնելիս,քայքայման`տվյալ զանգվածով  մալախիտի  քայքայումը,տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի սուլֆատի միջև,փոխանակման ռեակցիա՝՝ պղնձիօքսիդի և աղաթթվի միջև և չեզոքացման՝ նատրիումի հիդրօքսիդի և  աթթվի միջև ):
Գործնական   աշխատանք`Հաշվարկներկներ ըստ քիմիական հավասարումների,խնդիրների լուծում:

Թեմա 8-3.ԹթվածինՀասկացություն  օքսիդներիթթուների և  հիմքերի վերաբերյալ:Օքսիդավերականգնման  ռեակցիաներ :(8ժամ):
Նախագիծ՝Մթնոլորտի քիմիա

Բովանդակային  պարտադիր  միջուկը

Օդի բաղադրությունը:Թթվաինը բնության մեջ:Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին(շնչառություն,այրում):Թթվածնիհայտնագործումը:Թթվածնի անձնագրի կազմումը:Թթվածնի ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում:Թթվածնիհատկությունները:Օքսիդներ,թթուներ,հիմքեր,աղեր:Օքսիդավերականգնման ռեակցիաներ:Թթվածնի և նրա միացություններիկիրառումը:
Լաբորատոր փորձ `օդի  բաղադրութան որոշումը:
Գործնական աշխատանքներԹթվածնի ստացումը լաբորատորիայումկալիումի պերմանգանատի  ջերմային  քայքայումից,ջրածնիպերօքսիդի կատալիտիկ քայքայումից,ջրից ` էլեկտրոլիզի միջոցովԹթվածնի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում:
Գործնական աշխատանք`Թթվածնի քիմիական հատկությունները`մագնեզիումի,ածխածնի այրումը:
Գործնական աշխատանքներ .Հիմնային և թթվային օքսիդների ստացումը և քիմիական հատկություններըԻրագործեք հետևյալփոխարկումները՝    Mg->MgO->Mg(OH)2  և  P-> P2› H3PO4:  

Թեմա 8-4.ՋրածինԹթուներԱղեր :(7ժամ):
 Նախագիծ՝Թթուները մեր կյանքում
Նախագիծ՝Տիեզերքի քիմիա
Նախագիծ՝Ջրածինը որպես ապագայի վառելանյութ
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Ջրածինը բնության մեջՋրածնի անձնագրի ստեղծումը:Ջրածնի իզոտոպները,ծանր ջուր:Ջրածնի ստացումը,հայտնագործումը:Ջրածնի հատկություններըՋրածինը և տիեզերքը:Ջրածնի կիրառումը մետաղների արտադրության մեջ,պայթուցիկ նյութերիստացման համարՋրածինը թթուների բաղադրիչ մասըԲնական և անօրգանական թթուների հատկությունները:Թթուներիքիմիական հատկություններըԹթվային անձրևներԱղերաղերը կենցաղումՄիներալներ,կիսա և թանգարժեք քարեր:
Լաբորատոր  փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուներիփոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից,  ջրի էլեկտրոլիզի միջոցով:
Գործնական աշխատանք՝Ջրածինը որպես վերականգնիչ:Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով:
Գործնական աշխատանք `Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերիհիմքերիաղերի հետ,անլուծելի հիմքերիքայքայումը):

Թեմա 8-5.ՋուրԼուծույթներ:(8 ժամ) :
Նախագիծ՝Ջուրը ամենաունիկալ նյութը  երկրագնդի վրա
Նախագիծ՝Լուծույթները մեր կյանքում
Բովանդակային  պարտադիր  միջուկը
ՋուրՋրի տարածվածությունը, քիմիական հատկությունները:Ջուրը որպես լուծիչԼուծույթներՆյութերի  լուծելիությունը;լուծույթների  բաղադրությունը և դրա արտահայտման  ձևերը:Լուծելի և անլուծելի հիմքեր:Հիմքերը քիմիական հատկությունները:
Լաբորատոր փորձերՋրի քիմիական հատկությունները:
Գործնական աշխատանք `Հիմքերի  քիմիական հատկությունները (հայտանյութերիհիմքերիաղերի հետ,անլուծելի հիմքերիքայքայումը)
Գործնական աշխատանք`Տարբեր զանգվածային բաժիններով լուծույթների պատրաստում,կոնցենտրացիայի հաշվարկում:Ֆիզիոլոգիական լուծույթի պատրասդտում:
Լաբորատոր փորձեր `Տրված զանգվածով լուծված նյութի զանգվածային բաժնի հաշվարկումըլուծույթի պատրաստումը տվյալզանգվածային բաժնովմոլային կոնցենտրացիայի հաշվարկումը:
Լաբորատոր փորձեր՝ Տարբեր գազերի հարաբերական խտության որոշումը ,փուչիկների մեջ տարբեր գազերի լցումը և բաց թողումըԱվոգադրոյի օրենքով գազային նյութերի համար հաշվարկային խնդիրների լուծում:
Թեմա 8-6.Էլեկտրոլիտային  դիսոցում:(4ժամ):
Բովանդակային  պարտադիր  միջուկը
Էլեկտրոլիտներ և ոչէլեկտրոլիտներ:Էլեկրոլիտային դիսոցման մեխանիզմը: Թույլ և ուժեղ էլեկտրոլիտներ,դիսոցման աստիճան:
Թթուներ,հիմքեր,աղեր ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության: Իոնափոսխանակման ռեակցիաներ:Հիդրոլիզ,աղերի հիդրոլիզ:
Լաբորատոր փորձեր՝Էլեկտոլիտներ և ոչէլեկտրոլիտներ:

Գործնական աշխատանք`Իոնափոխանակման ռեակցիաներ
·         Գազի անջատում`սոթդա և թթուների փոխազդեցությունից
·         Նստվածքի առաջացում`Արծաթի նիտրատի և աղաթթվի փոխազդեցությունից,բարիումի քկորիդի և ծծմբական թթվի փոխազդեցությունից:
·         Ջրի առաջացում`չեզոքացման ռեակցիաներ:

Գործնական աշխատանք`Տարբեր աղերի հիդրոլիզ:

Նախատեսվող  ուսումնական  ճամփորդություններ՝
Պոոշյանի կոնյակի գործարան,Արմենիա վայն գինու գործարան,Ավանի աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝  քիմիայի ֆակուլտետ, ,Սարանիստի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան ,,,Կարինի..տնկարան,Ալումինի գործարանև  այլն:

Գնահատումը՝

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշժատանքների կատարման կարողություննեի և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում  ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն  սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև  մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը  կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը

Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն  գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր
Ուսումնական  կայքեր  
Открытая химия-http://www.chemistry.ru/course/design/index.htm
Химические  опыты  со  взрывом  и  без- http://www.youtube.com/watch?v=qmpzqpPiZMU
Естествознание –лекции- опыты  http://rutv.ru/brand/show/id/5111
Водород-научфильм-http://www.youtube.com/watch?v=AD1GB1RnThg
Воздух- научфильм -http://www.youtube.com/watch?v=0-LsOExIguI
Охрана  среды-http://www.youtube.com/watch?v=XZTi6VLwXF4

Строение атома -http://www.youtube.com/watch?v=ghQ1lrgMZJc