Ամառային առաջադրանքներ` 7-8-րդ դասարաններ՝
1/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի
1) քիմիական տարրի նշանը…….
2) կարգաթիվը….., միջուկի լիցքը …..,
3) հարաբերական ատոմային զանգվածը….
4)մեկ ատոմի զանգվածը (գ)…………
5) Դիրքը պարբերականհամակարգում``ո՞ր պարբերության տարր է,խումբը...,ենթախումբը....…..
6) Ատոմի բաղադրությունը՝
7)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը……
8)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ
10)հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը,հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը:
2/.Ձեր շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների, նյութերի անվանումները:
1.Բաժանել մարմինների և նյութերի
2. Խառնուրդները բաժանել՝
Համասեռ խառնուրդներ
|
Անհամասեռ խառնուրդներ
|
| |
|
|
| |
|
| | | |
3. Գրել, ինչ նյութերից են կազմված մարմինները:
4. Գրել այդ նյութերի բանաձևերը:
5. Հաշվել այդ նյութերի մոլեկուլներում ատոմների գումարը:
6. Գրել այդ նյութերի մոլեկուլներում ՝ատոմների կառուցվածքը և բաղադրությունը:
7. Հաշվել այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը,տարրերի զանգվածային բաժինները,տարրերի զանգվածային հարաբերությունը:
3/ Ընտրել ինչ որ նյութ և նրա մասին պատրաստել փոքրիկ ֆիլմ(կիրառոման, հայտնագործման,,հատկությունների վերաբերյալ)՝
4/ Ձեր շրջապատում ուսումնասիրել ,գրանցել տարբեր երևևույթներ և բաժանել՝
Ֆիզիկական երևույթներ
|
Քիմիական երևույթներ
|
| |
|
|
5/ Գտնել ինտերներից հետաքրքիր ֆիլմ կամ նյութ երևույթների մասին և թարգմանել
6/ Ստեղծել քիմիական տերմինների ,անծանոթ քիմիական հասկացությունների բառարան,բառը-բացատրությունը
Հարգեր կրկնողության համար
- Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք
- Մարմին,նյութ,բերել օրինակներ
- Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ
- Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ
- Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը
- Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
- Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված
- Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը
- Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը
- Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը
- Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը
- Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի
- Օքսիդացման աստիճան,վալենտականություն
- քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական
- Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով
- Նյութի քանակ,մոլ՝8դաս;
- Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;
- Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;
- Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;
- Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;