четверг, 4 мая 2017 г.

Գիտելիքի ստուգում

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ .
1. Տրված մոլեկուլների ո՞ր զույգում են բոլոր քիմիական կապերը կովալենտային բևեռային.
) N2,HCl 2) SO3, P2O5 3) F2,O2 4) LiBr,H2S
2.Հետևյալ ո՞ր շարքերում են միայն մոլեկուլային բյուրեղացանցով (պինդ վիճակում) նյութեր վերցված. 1) HNO3, Cl2, SiO2 2) O2, Cl2, SiC 3) I2, Ne, CO 4) KCl,F2,N
3. Քանի՞ էլեկտրոն է մասնակցում քիմիական կապի առաջացմանը մեթանի (CH4) մոլեկուլում. 1)2 2)6 3)8 4)10
 4.Երկու քիմիական տարրի ատոմների միջև ինչպիսի՞ քիմիական կապ կառաջանա, եթե առաջին տարրի էլեկտրաբացասականությունը 0,9 է, իսկ երկրորդինը ՝ 4,0.
1)իոնային 2)մետաղական 3)կովալենտային ոչ բևեռային 4) կովալենտային բևեռային
5. Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձևը.
1)CrO 2) Cr2O3 3) CrO2 4) CrO3
6. Ինչպե՞ս են անվանվում այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները.
 1)տարրական բջիջներ 2)բևեռներ 3)բյուրեղացանցի հանգույցներ 4) բյուրեղացանցի օղակներ
7. Ջրածնի մոլեկուլ առաջանալիս ատոմների էլեկտրոնային ամպերը.
1)հպվում են 2)վանվում են 3)վրածածկվում են 4)մնում են նույն դիրքում
8. Որքա՞ն են MgF2 միացությունը կազմող մագնեզիում և ֆտոր տարրերի ատոմների վալենտականությունները՝ համապատասխանորեն.
1)2,2 2)2,1 3)1,2 4)1,1
 9. Հետևյալ շարքերից որո՞ւմ են միայն իոններ վերցված
1)F2,(OH)- ,Na+ 2)F- ,(SO4)2- ,Mg2+ 3)Cl0,(NO3)- ,Li+ 4)P, Br- ,Al3+
10.Բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են չեզոք մասնիկներ:Ո՞ր բյուրեղացանցի մասին է խոսքը.
1)մետաղական 2)իոնային 3)ատոմային կամ իոնային 4)ատոմային կամ մոլեկուլային 11. Ո՞ր միացության մոլեկուլում է առկա իոնային կապ. 1) CO2 2) HNO3 3) Na2SO4 4) CH2Cl2
 12. Որքա՞ն է ազոտի օքսիդացման աստիճանը ամոնիակի`NH3 մոլեկուլում.
1) + 3 2) - 3 3) + 2 4) +1
13. Որքա՞ն է Fe-ի օքսիդացման աստիճանը Fe2O3-ում .
1) + 1 2) - 1 3) + 2 4) + 3
14. Որքա՞ն է էլեկտրոնների թիվը N3- իոնում.
1) 3 2) 5 3) 7 4) 10
15. Ի՞նչ ֆիզիկական հատկություններով են բնութագրվում մոլեկուլային կառուցվածքով նյութերը: Դրանք ունեն`
1) համեմատաբար հալման և եռման ցածր ջերմաստիճաններ 2) հալման և եռման բարձր ջերմաստիճաններ 3) մեծ կարծրություն 4) մեծ պլաստիկություն
16. Ինչի՞ է հավասար ատոմի լիցքի մեծությունը.
1) զրոյի 2) տարրի կարգաթվին 3) էլեկտրոնների թվին 4) միջուկի լիցքին
 17. Ինչո՞վ են տարբերվում միևնույն տարրի իզոտոպների միջուկները.
1) էլեկտրոնների թվով 2) միջուկի լիցքով 3) նեյտրոնների թվով 4) չեն տարբերվում
18. Թվարկվածներից ո՞ր տարրի արտաքին էներգիական մակարդակում են առավել շատ թվով էլեկտրոններ պարունակվում.
 1) նատրիում 2) կալցիում 3) ածխածին 4) բրոմ
19. Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային.
 1) NaCl HCl 2) CO2 CaO2 3) KCl NaH 4) SO2 NO2
20. Մենդելեևի պարբերական համակարգում կարգաթվի մեծացմանը զուգընթաց ինչպե՞ս է փոխվում տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում՝ համապատասխանորեն.
1) մեծանում է մեծանում է 2) մեծանում է փոքրանում է 3) փոքրանում է մեծանում է 4) փոքրանում է փոքրանում է
21. Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ էլեկտրաբացասականության փոքրացման.
 1) O H Mg Li 2) Sn Se Br F 3) C J B P 4) H Br C B
22. Որքա՞ն է ծծմբի օքսիդացման աստիճանը Na2SO3-ում.
1) +6 2) +4 3) +2 4) -2
23. Որքա՞ն է էլեկտրոնների թիվը S2- իոնում.
1) 13 2) 15 3) 18 4) 10
24. Ի՞նչ է ցույց տալիս քիմիական տարրի կարգաթիվը.
1) ատոմի լիցքը 2) պրոտոնների թիվն ատոմի միջուկում 3) տարրի օքսիդացման աստիճանը 4) տարրի վալենտականությունը միացություններում

0 comments:

Отправить комментарий