Քիմիական
կապ:
Քննարկվող հարցեր՝
1.
Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային
2.
Իոնային կապ
3.
Մետաղական կապ
Քիմիական
միացությունների մոլեկուլները որոշակի
հաջորդականությամբ միմյանցկապված ատոմների
համախումբ
են: Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորվածեն քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Կովալենտային է
կոչվում
այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով: Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնք կապված են երկու միջուկների (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված էլեկտրոնային զույգի միջոցով:
Մետաղային
կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:
Իոնային
կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային
է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են: Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները:
Հարցեր և վարժություններ
1. Լրացրե՛ք բացթողումները հետևյալ նախադասություններում.
Ոչ մետաղների ատոմների միջև առաջանում է ....................... կապ:
Մետաղների
ատոմների
միջև առաջանում է ............................ կապ:
Մետաղների
և ոչ մետաղների ատոմների միջև առաջանում է..................... կապ:
2. Քանի՞ չզույգված էլեկտրոն է առկա ածխածնի, ծծմբի, քլորի, սիլիցիումի, ֆոսֆորի
ատոմներում:
3. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային: Բերե՛ք օրինակներ:
4. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային ոչ բևեռային: Բերե՛ք օրինակներ: