вторник, 31 января 2017 г.

Գործնական աշխատանք`Թթվածնի ստացումը լաբորատորիայում

Գործնական աշխատանք`Թթվածնի ստացումը լաբորատորիայում
Փորձ 1. Թթվածնի  ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի  պերմանգանատը KMnO4
Փորձանոթի  1/5  մասի  մեջ  լցնում  ենք  կալիումի  պերմանգանատ, փակում  խցանով,որի  մեջ  անց  է  կացված  գազատար  խողովակ:Հավաքում  ենք  թթվածինը  երկու  եղանակներով  օդը  դուրս  մղելով:Ի՞նչ  ֆիզիկական  հատկությունների  հիման  վրա  է  թթվածնի  հավաքումը:Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

            2KMnO=  K2MnO+ MnO2 + O2

Փորձ 2.Թթվածնի  ստացումը  ջրածնի  պերօոսիդի     
            կատալիտիկ  քայքայումից
              2H2O2    =   2H2O+O2                   katalizator  MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի  պերօքսիդ, մանգանի  օքսիդ(IV)
Կոլբի  մեջ  գդալիքի  միջոցով   լցնում  ենք  քիչ  քանակությամբ  մանգանի  օքսիդ(IV)  և բաժանիչ  ձագարի  միջոցով  կաթիլներով  ավելացնում  ենք  ջրածնի  պերօքսիդը: Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ 3. Թթվածնի  ստացումը  ջրի  էլեկտրոլիզի  միջոցով
2H2O =2H+ O2
Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի  երկու  ճկափողում  հավաքվում  են  գազերորոնց  ծավալները  տարբեր  ենԽողովակներից  մեկում  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  էՃշտելու  նպատակովթե  ի՞նչ  գազեր  են  առաջացելառկայծող  մարխը  մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենքՄարխը  բռնկվում  էԴա  վկայում  էոր  տվյալ  գազը  թթվածինն  էԱյնուհետև երկրորդ  խողովակինորտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  էայրվող  մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենքԱյս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով  այրվումՆշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:
Օդի  բաղադրությունը`   
 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)
  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)

0 comments:

Отправить комментарий