Թեստ 3
1. Թվարկվածներից ո՞րը քիմիական երևույթ չէ.
1) լուցկու այրվելը 2) կաթի թթվելը 3) օդի հեղուկանալը 4) դինամիտի պայթելը
2.Ո՞ր պնդումներն են ճիշտ տարրի հարաբերական ատոմային զանգվածի վերաբերյալ.
Ա. Չափողականություն չունի
Բ .Տրված է պարբերական համակարգում
Գ.Ցույց է տալիս,թե քանի անգամ է տարրի ատոմի զանգվածը մեծ զանգվածային ատոմային միավորից
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը.
1.միայն Ա-ն Բ-ն
2.բոլորը
3. միայն Ա-ն Գ-ն
4. միայն Բ-ն Գ-ն
3. Արծաթե սկահակ բառակապակցության մեջ ո՞րն է նյութը, և ո՞րը՝ մարմինը.
1) արծաթը մարմին է, սկահակը՝ նյութ 2) և՛ արծաթը, և՛ սկահակը նյութեր են
3) և՛ արծաթը, և՛ սկահակը մարմիններ են 4) արծաթը նյութ է, սկահակը՝ մարմին
4. Ո՞ր պինդ նյութի մոլեկուլն է երկատոմ.
1) յոդ 2) նատրիումի նիտրատ 3) ֆոսֆոր 4) երկաթ
5. Ստորև տրված նյութերի ո՞ր հավաքածուն է կազմված միայն բարդ նյութերից.
1) ծծումբ ապակի քլոր 2) ֆոսֆոր աղ մարմար 3) օզոն կավահող սոդա 4) կավիճ սպիրտ մեթան
6. Քանի՞ բարդ նյութ կա հետևյալ շարքում` ալյումին, շաքար, ջուր, ազոտ, մագնեզիում, աղաթթու, կալցիումի կարբոնատ,կերակրի աղ, երկաթ, ոսկի.
1.
6
3. 5
2.
4
4. 7:
7.Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.
1.ջրածին, թթվածին, կերակրի աղ 3.ծծումբ, ֆոսֆոր, կավիճ
2.թթվածին, երկաթ, ազոտ
4.շաքար, ջուր, ածխածին
8. Թվարկվածներից ո՞րն է պարզ նյութ.
1) ածխածին 2) շմոլ գազ 3) աղաթթու 4) ածխաթթու գազ
9. Որքա՞ն է 1 ատոմ ծծմբի զանգվածը (գ).
1) 16 2) 32 3) 5,312×10-23 4)
1,66× 10-27
10. Նշված երևույթներից ո՞րն է ֆիզիկական.
1) բաժակի կոտրվելը 2) տաքացնելիս պղնձի սևանալը
3) ծծմբի այրվելը 4) կաթի թթվելը
11.Ինչի՞ է հավասար երկաթի կոլչեդանի (FeS2) հարաբերական մոլեկուլային զանգվածը.
1) 240 2) 120 3) 64 4) 48
12. Որքա՞ն է ալյումինի օքսիդի`Al2O3 1 մոլեկուլի զանգվածը(գ).
1) 1,69 10-22 2) 102 3) 1,66 10-24 4)
204
13. Տրված միացություններից՝ MgSO4, CaSO4, BaSO4, SrSO4, որո՞ւմ է ծծմբի զանգվածային բաժինն ամենամեծը.
1) MgSO4 2) CaSO4 3) BaSO4 4)
SrSO4
14. Թվարկված պնդումներից որո՞ւմ թթվածինը չի հիշատակվում որպես պարզ նյութ. 1) անգույն գազ է 2) օքսիդների մոլեկուլների բաղադրամաս է 3) օդի բաղադրամաս է 4) նպաստում է այրմանը
15. H քիմիական նշանը ցույց է տալիս.
1) ջրածնի հարաբերական մոլեկուլային զանգվածը 2) ջրածնի մեկ ատոմը 3) ջրածնի մոլային զանգվածը 4) ջրածնի մեկ մոլեկուլը
16. Որքա՞ն է ջրի մեկ մոլեկուլի զանգվածը (գ).
1) 18 2) 6,02 · 10-23 3) 2,99 · 10-23 4)
0,018
17 Ատոմ հունարենից թարգմանաբար նշանակում է.
1) բաժանելի 2) անբաժանելի 3) զանգված 4) անփոխարինելի
18. Ո՞ր նյութի համար կարելի է գրել որոշակի բանաձև.
1) թեյի թուր մ 2) օդ 3) թթվածին 4) մածուն
19. Ո՞րն է ճիշտ արտահայտություն.
1) ջրի ատոմ 2) ալմաստի մոլեկուլ 3) օդի մոլեկուլ 4) մեթանի մոլեկուլ
20 Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երևույթների ընթացքում.
1) պահպանվում են 2) քայքայվում են 3) կիսվում են 4) միանում են
21. Ինչպե՞ս են փոխվում ատոմների զանգվածները քիմիական փոխարկումների ընթացքում.
1) մեծանում են 2) մնում են անփոփոխ 3) փոքրանում են 4) կրկնապատկվում են
22. Ո՞ր զույգում վերցված նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմներ. 1) K2O և CaO 2) CO2 և SO2 3) Fe(OH)3և Al2O3 4) MgO և NaOH
23. Ո՞ր զույգում վերցված նյութերում է թթվածին տարրի զանգվածային բաժինը նույնը 1) HNO3 և HPO3 2) H3PO4 և H2SO4 3) Al2O3 և CrO3 4) Al2O3 և Cr2O3
0 comments:
Отправить комментарий