քիմիայի դասավանդող՝
Սուսաննա Սերգեյի Սահակյան
Քիմիայի
ընտրությամբ գործունեության ծրագիր
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ.
* Նպաստել
սովորողների օժտվածության զարգացմանը, խորացնել քիմիայի գործնական, կենսական ուղղվածությունը և կանխելու վերջին տարիներին սովորողների մեջ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունների նվազումը
* Ծանոթացնել քիմիա գիտության զարգացման պատմությանը, խնդիրներին, նվաճումներին և քիմիական արդյունաբերության զարգացման հեռանկարներին
*Զարգացնել սովորողների մոտ
հմտություններ աշխատելու գիտական
և տեղեկատվական գրականության հետ՝ ամփոփելու,համակարգելու և ներկայացնելու մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային քիմիական ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածությամբ
* Ինքնուրույն տեղեկություններ հավաքել
և ներկայացնել հայ, արտերկրյա գիտնակաների և Նոբելյան մրցանակիրների կյանքի, գործունեության և հայտնագործությունների մասին
* Զարգացնել սովորողների վերացական տրամաբանությունը՝ լաբորատոր-գործնական փորձեր կատարելու ունակությունների և
փորձարարական հաշվարկային խնդիրներ լուծելու հիման
վրա,նախապատրաստել օլիմպիադաներին
*Կանխել
նյութերի անվտանգ օգտագործմանը կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, ինչպես
նաև
նախազգուշացնելու կամ կանխելու այն երևույթները, որոնք վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին
* Սովորողներին գործնականում ծանոթացնել՝ ուսումնական ճամփորդությունների միջոցով, քիմիայի
հետ
կապված
մի
շարք
խնդիրների, ինչպես նաև մարդկությանը հուզող էկոլոգիական և բնապահպանական հարցերի հետ
*Մասնակցելու կրթահամալիրում իրականացվող ուսումնական,ստեղծագործական, հետազոտական, հայրենագիտական, էկոլոգիական, հասարակական նախագծերին:
*Քիմիան՝որպես բնագիտական առարկա ուսումնասիրել ֆիզիկա,կենսաբանություն,էկոլոգիա ռարկաների հետ և սովորողներին, միջառարկայական դասերի միջոցով ցույց տալ կապը բնագիտական առարկաների
մՊարապմունքները
անց
են կացվելու շաբաթական երկու անգամ՝ երկուական
ժամով, կ/հ-ի Հ.Հակոբյանի անվան բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում: Պարապունքները բաց է ՀՀ բոլոր
դպրոցների 7,8,9-րդ դասարաններում սովորողների համար,
իսկ
արտերկրի սովորողները և Երևան քաղաքի մերձակայքից հեռու
բնակավայրերի սովորողները՝ ակումբային
աշխատանքներին կարող են մասնակցել առցանց:
Նախագծերի թեմաները՝
1. Տարրերի
տարածվածությունը Երկրակեղևում, կայուն
և անկայուն իզոտոպներ, մետաղներ, ոչմետաղներ,մետաղանման տարրեր և
կենսական տարրեր
2. Միկրո
և մակրո տարրերը,
անօրգանական և օրգանական նյութերը կենդանի օրգանիզմներում, սննդարար տարրերը բույսերում: Պարարտանյութերը և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
3. Համար
մեկ
նյութը Երկրագնդի վրա. ջուրը որպես լուծիչ և կենսական միջավայր, տարբեր
կոնցենտրացիաների լուծույթների պատրաստում, մոնոբյուրեղների աճեցում, ջրի
քանակի որոշումը մրգերում և բանջարեղեններում, ջրի մաքրումը թորումով
4. Խառնուրդներից մաքուր նյութերի ստացումը տարբեր
ֆիզիկական մեթոդներով՝բյուրեղացում,շոգիացում, ցենտրիֆուգում, թորում, ֆիլտրում, պարզեցում, քրոմատագրություն
5. Մթնոլորտի, ջրոլորտի, հողի բաղադրությունը և
դրանց աղտոտումը
6. Դեղամիջոցներ և հիմնախնդիրներ կապված դրանց կիրառման հետ
7. Ալկոհոլի,ծխախոտի, թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
8. Սննդանյութեր՝ Ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի բաղադրությունը, կառուցվածքը և կալորիականությունը: Սննդամթերքների կոնսերվանտներ (կերակրի աղ, քացախաթթու)
9. Քիմիական նյութերը որպես շինանյութ (կավիճ, ապակի, ցեմենտ):Թանգարժեք և կիսաթանգարժեք քարերը և դրանց
կառուցվածքը և կիրառումը
10. Քիմիան
կենցաղում: Լվացող նյութեր, օճառներ: Միջավայրի pH-ի որոշումը լվացող նյութերում:Պլաստմասսաներ: Բարձրամոլեկուլային միացություններ՝ կաուչուկ, ներկեր,լաքեր:Թունավոր բռնկվող և պայթունավտանգ նյութեր
11. Ածխաջրացինների բնական աղբյուրները՝ նավթ, բնական գազ և դրանց կիրառումը:
Կատարված աշխատանքները լուսաբանվելու են mskh.am կայքում, «Լուսաստղ» ամսագրում և այլ տեղեկատվական միջոցներում:
Ակումբային գործունեության հաշվետվություն կարող են լինել ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝
Երևանի աղի
հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ քիմիայի ֆակուլտետ, ‹‹Նաիրիտ›› կաուչուկի գործարան,Բյուրեղավանի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան,,,Կարին
տնկարան,Պռոշյանի կոնյակի գործարան և
այլն:
Պատանի քիմիկոս`http://pataniqimikos.blogspot.am/
Օգտագործվող կայքեր՝
·
Он-лайн-школа
Сайт-химия----http://mriya-urok.com/tag/%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D1%8F
Միջառարկայան նախագիծ`Մոլորակների քիմիական
բաղադրությունը(քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն)
Նախագծին կարող են մասնակցել տարբեր տարիքի սովորողներ
Նախագիծը նվիրվում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրերին
Նախագծի ընթացքը
- Սովորողները բաժանվում են խմբերի,հավաքում տեղեկություններ տարբեր մոլորակների քիմիական բաղադրության վերաբերյալ
- Ստացած տեղեկությունները ամբողջացնում և ուսումնական նյութերի տեսքով տեղադրում բլոգներում
- Ճամփորդություն Բյուրական
Նախագիծ՝Էներգիայի այլընտրանքային աղբյուրները՝ջրածնային էներգետիկա
Արդիականությունը և նշանակությունը.
Էներգետիկան շրջակա միջավայրի հիմնական աղտոտողն է: Էներգետիկայի էկոլոգիական հիմնահարցերն են.
Վառելիքի այրման ընթացքում մթնոլորտ է արտանետվում հսկայական քանակությամբ ախաթթու գազ, որը նպաստում է ջերմոցային երևույթի ուժեղացմանը:
Վառելանյութի ոչ լրիվ այրումը հանգեցնում է ածխածնի(II) օքսիդի՝ շմոլագազի առաջացմանը, որը համարվում է ուժեղ թույն է:
Բնական վառելանյութերը սովորաբար պարունակում են ծծմբի օրգանական և անօրգանական միացությունների խառնուրդներ, որոնք այրվելիս առաջացնում են ծծմբի(IV) և ազոտի օքսիդներ , որոնք անցնում են մթնոլորտ և դառնում թթվային անձրևների պատճառ:
Վառելիքի օգտագործումն ուղեկցվում է ջրամբարների վտանգավոր աղտոտմանը:
Ցանկացած վառելիքում առկա են չայրվող խառնուրդներ: Դրանցով հարուստ են պինդ վառելանյութերը՝ ածուխը, տորֆը: Դրանց այրումից ստացվող մոխիրը, փոշին , որոնք արտանետվում են մթնոլորտ: Քարածխի և նավթամթերքների մոխիրը պարունակում է նկատելի քանակով ծանր մետաղների միացություններ,մասնավորապես՝ վանադիումի,նիկելի և տիտանի:
Ատոմային էլեկտրակայաններում որպես հումք օգտագործվում է 235U իզոտոպով հարստացված բնական ուրան,որը ռադիոակտիվ տարր է: ԱԷԿ-ների վթարները պատճառ դարձան մեծ թվով մարդկանց առողջությանն և տնտեսությանը:
Այս ամենը հիմք դարձավ ,որպիսզի մարդկությունը մտածի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը՝օրինակ .ջրածնային էներգետիկայի:
Բովանդակությունը.
Ջրածին՝ընդհանուր բնութագրումը, բնության մեջ և տիեզերքում գտնվելը , ստացումը, հատկությունները, կիրառումը: Ջրածնային էներգետիկա: Քիմիան և էներգետիկան: Էներգետիկայի էկոլոգիական հիմնահարցերը՝ ջերմոցային երևույթներ, թթվային անձրևներ, տարբեր աղտոտումներ և դրանց լուծման տարբերակները:
Ընթացքը.
Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են թեմաների վրա:
Լաբորատոր փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից, ջրի էլեկտրոլիզի միջոցով:
http://mijin.mskh.am/12402
Գործնական աշխատանք՝Ջրածինը որպես վերականգնիչ:Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով:
Ժամանակացույցը. Երկու ամիս
Նախատեսված ճամփորդությունը՝ Ատոմակայան,ՋԷԿ,ՀԷԿ
Արդյունքների ամփոփումը, գնահատումը
Եզրակացումը
Նախագծի անվանումը՝ Ջերմոց ՝պարարտանյութերի դերը բույսերի աճման համար
Արդիականությունը,նշանակությունը
Բույսերի բնական աճի ու զարգացման համար անհրաժեշտ է մոտ 22 քիմիական տարր.միկրո և մակրո տարրեր:Երեք կարևորագույն
տարրեր՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում բույսերին անհրաժեծտ են մեծ քանակությամբ: Եվ այդ պատճառով է , որ այդ տարրերը մտնում են
պարարտանյութերի կազմի մեջ:: Գոյություն ունեն ազոտային, ֆոսֆորային,կալիումական պարարտանյութեր: Ջերմոցում տարբեր
բույսերի աճման համար հողում անհրաժեշտ են կոնկրետ պարարտանյութերի առկայությունը:
Բովանդակությունը.
Ազոտը՝ ընդհանուր բնութագրումը, ստացումը, հատկությունները: Ազոտի կարևորագույն միացությունները:
Ֆոսֆոր՝՝ ընդհանուր բհութագրումը, ստացումը, հատկությունները: Ֆոսֆորի կարևորագույն միացությունները: Մակրո- և
միկրոտարրերի նշանակությունը բույսերի աճման համար: Ազոտային, ֆոսֆորային,կալիումական պարարտանյութերի կիրառումը
գյուղատնտեսության մեջ:
Գործընթացքը.
Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են թեմաների վրա:
1.միջառարկայական նախագիծ
Գործնական աշխատանք ՝ Ազոտի և ամոնիակի մոլեկուլների մոդելների հավաքումը:
Գործնական աշխատանք ՝ Ազոտական և ֆոսֆորական թթուների հատկությունները:
Գործնական աշխատանք՝ Ծանոթացում ազոտային և ֆոսֆորային պարարտանյութերի հետ:
Գործնական աշխատանք՝ նիտրատների որոշումը:
Գործնական աշխատանք՝Ֆոսֆորական հանքային պարարտանյութերի որոծումը:
Ժամանակացույցը
Նախատեսված ճամփորդություն՝ ԱյցելությունտՏարբեր ջերմոցներ
Արդյունքների ամփոփումը, գնահատումը
Եզրակացումը
ze:10.0pt;font-family:"Times New Roman","serif";mso-fareast-font-family:
"Times New Roman";color:black'>
ամփոփումը, գնահատումը
Եզրակացումը