¶áñÍÝ³Ï³Ý ³ß˳ï³Ýù 1. §Ծանոթացում քիմիայի ɳբáñ³ïáñdzÛáõÙ ³ß˳ï»Éáõ ³Ýíï³Ý·áõÃÛ³Ý Ï³ÝáÝÝ»ñÇÝ, լ³բáñ³ïáñ ամանեղենին, å³ñ½³·áõÛÝ ë³ñù³íáñáõÙÝ»ñիÝ
áõ ¹ñ³Ýó û·ï³·áñÍÙանÁ¦:
Աշխատելու ընդհանուր
կանոնները.
1.
Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2.
Քիմիայի կաբինետում
պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով:
Արգելվում է սնունդ
ընդունել
3.
Աշխատանքային սեղանը
պիտի մաքուր պահել, չպիտի
լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4.
Աշխատանքը ավարտելուց
հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5.
Խստիվ արգելվում
է կատարել փորձեր, որը
չի վերաբերվում տվյալ աշխատանքին,
ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի
համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք
գտնվում
են
փակ
տարաներում, իսկ հեղուկ
նյութերը
փակ
անոթներում:
1.
Փորձեր կատարելու
համար վերցրեք նյութերի
փոքր բաժիններ: Պինդ նյութերից
սովորաբար պահանջվում է թեյի գդալի
¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2.
Նյութերից
վերցնելու ժամանակ ամանների
խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով,
որը չի
մտնում ամանի մեջ:
3.
Մի
թողեք նյութերով ամանների
բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը
փակեք և դրեք տեղը
4.
Չօգտագործված նյութերը
չի կարելի հետ լցնել մաքուր
նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների
համար հատուկ նախատեսված
անոթի մեջ:
5.
Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6.
Պինդ նյութերը
ամանից վերցրեք միայն չոր գդալիկով
կամ փորձանոթով: Մինչև նյութերը
փորձանոթի մեջ յցնելը`
ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի
հատակը կամ ճաքած չէ՞
արդյոք:
7.
Փորձեր կատարելիս
միշտ օգտագործեք մաքուր
լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս
նյութերը
չթափեք
ձեռքերին
և հագուստին, հատկապես
հիմքերը
և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը
տաքացնելիս
կամ
եռացնելիս
անհրաժեշտ
է օգտվել բռնիչից: Փորձանոթի
բերանը
չի
կարելի
պահել
ոչ
իր
և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք
դեմքով
դեպի
փորձանոթի
բերանը, որտեղ եռում
է լուծույթը, այն
կարող
է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը
որոշելու
նպատակով
չի կարելի անոթը
մոտեցնել
դեմքին, այլ ձեռքի
ափով
շարժում
կատարեք
անոթի
բերանից
դեպի
քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես
խիտ
ծծմբական
թթուն) հիշեք հետևյալ
կանոնը, պետք է
թթուն
բարակ
շիթով
դանդաղ
լցնել
սառը
ջրի
մեջ
խառնելով:
Առաջին օգնություն.
1. Առաջին
օգնությունը
ցույց
տալ
միայն
ուսուցչի
կամ
լաբորանտի
մասնակցությամբ:
2. Մաշկի
կամ
հագուստի
վրա
թթու
թափելիս`
այդ
տեղը
լվացեք
ջրի
շիթով
2–3 րոպե
այնուհետև
մշակեք 2–3 %-անոց
նատրիումի
հիդրոկարբոնատի (խմելու սոդայի)
կամ
ամոնիակի
լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի
կամ
քացախաթթվի
1–2%-անոց
լուծույթով, վերջում թրջոց
դրեք
կալիումի
պերմանգանատի
1–2%-անոց
լուծույթով: