среда, 14 июля 2021 г.
среда, 23 июня 2021 г.
Քիմիայի ծրագիր 7-8 դասարանների 2021-2022 ուս.տարի` լրամշակված
Քիմիայի ծրագիր 7-8 դասարան 2021-2022 ուս. տարի
«Քիմիա» առարկայի գլխավոր նպատակը սովորողների մոտ քիմիական գիտելիքների համակարգի և դրանց կիրառման հմտությունների ձևավորումն է, որպեսզի նրանք դառնան ժամանակակից արագ փոփոխվող, հասարակության լիարժեք անդամներ և նախապատրաստվեն քիմիային առընչվող հետագա ուսումնառությանը կամ մասնագիտական կողմորոշմանը:
«Քիմիա» առարկան գլխավորապես նպատակ է հետապնդում սովորողներին հնարավորություն տալ.
·
ձևավորել և կիրառել քիմիական գիտելիք, հասկանալու գիտության բնույթը քիմիային առընչվող համատեքստում և գնահատել քիմիայի և մյուս գիտությունների միջև գոյություն ունեցող կապերը,
·
զարգացնել գիտական հետազոտություններ կատարելու ունակությունները, ստեղծարար և քննականորեն մտածել և քիմիայի համատեքստում անհատապես կամ խմբերով խնդիրներ լուծելու կարողությունը,
·
հասկանալ քիմիական տերմինաբանությունը և հաղորդակցվել՝ ներկայացնելով քիմիային առընչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ,
·
զարգացնել բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական հարցերի վերաբերյալ պատասխանատու քաղաքացու վերաբերմունք:
. Հիմնական դպրոցում (Միջին դպրոց) քիմիա առարկայի ուսումնառության նպատակններն են.
·
սովորողների մոտ ձևավորել հիմնարար գիտելիքներ նյութերի բաղադրության, կառուցվածքի, հատկությունների, դրանց փոխարկումների,,կիրառմանը,տարածվածության օրինաչափությունների վերաբերյալ,
·
ձևավորել քիմիական գրագիտություն՝ քիմիայի հետ կապված կյանքի իրավիճակները վերլուծելու ունակություն և առօրյա կյանքում օգտագործվող քիմիական նյութերի (թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, բենզին, բնական գազ, ժավելաջուր) հետ անվտանգ վարվելու հմտություններ,
·
ձևավորել շարունակական կրթության և առօրյա կյանքում գիտելիքների կիրառման հմտություններ,
·
ձևավորել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ,այդ երևույթների տարբերելու կարողությունները,
·
պարզաբանել տնտեսության, բժկության և բնապահպանության հիմնախնդիրների լուծման գործում քիմիայի դերն ու նշանակությունը.:
·
ձևավորել ինքնուրույն աշխատելու ունակությունը,
·
ներառել «ընտանեկան դպրոցի»գաղափարը:
Միևնույն ժամանակ նյութի մեծ ծավալի առկայությունը,բաjց քիչ ժամաքանակը միջին դպրոցում, նվազեցվում է հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:. Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացը, որպեսզի սովորողները ընկալեն քիմիան, որպես կյանքի համար անհրաժեշտ և պահանջված գիտություն ցանկացած կրթված մարդու համար : Սովորեցնել քիմիան միայն ավանդական մեթոդների՝ այսինքն, ձևավորելով քիմիական գրագիտությունը, սովորեցնելով հաշվարկներ կիրառելով առավելագույն տեսական գիտելիքներ, հնարավոր չէ: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողական գործունեության զարգացման համար և նրա ինքնահաստատմանը անհատական փորձի կուտակման միջոցով:
Քիմիայի դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
·
հետազոտական աշխատանքներ, · լաբորատոր փորձեր, · մոդելավորում,
·
նախագծային աշխատանքներ,
·
խմբային աշխատանքներ, ցուցադրություններ,
·
ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
·
խաղային առաջադրանքներ,
·
դասարանական քննարկումներ և բանավեճեր,
·
շնորհանդեսներ`գրավոր, բանավոր, տեսողական (վիզուալ),
·
բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ,
·
ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ,
·
հետաքրքիր նյութերի թարգմանություններ,
·
մասնակցություն ստուգատեսներին,ֆլեշմոբներին,
·
ուսումնական ճամփորդություններ Հայաստանի տարբեր արտադրամասեր
Ծրագիրը հաջողությամբ յուրացնելու համար սովորողից պահանջվում է հետևյալ նախնական պատրաստվածությունը.
– հայերեն լեզվով վարժ կարդալու, կարդացած նյութից հիմնականը առանձնացնելու և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ
– կարողանալ համեմատել ամբողջ դրական և բացասական թվերը,
դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ,հաշվարկներ տոկոսներով
– կարողանալ հասարակ և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործողություններ, բաղդատել այդ կոտորակները
– կարողանալ լուծել հանրհաշվական պարզագույն հավասարումներ
– ծանոթ լինել պարզագույն երկրաչափական պատկերներին` ուղիղ գիծ, շրջանագիծ, եռանկյուն, քառանկյուն, զուգահեռագիծ: Իմանալ դրանց հիմնական հատկությունները;
– կարողանալ դիտել երևույթը, առանձնացնել երևույթի հիմնական կողմերը, նկարագրել դրանք:
Աշակերտը պետք է տանը ունենա համակարգիչ և ինտերնետ կապ,
Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից պատրաստի գիտելիքների յուրացմանը ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ կարողանա ապահովել սովորողների մոտ մտածելու, ինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և պնդել , իրեն սեփական տեսակետը,հենվելով փաստերի, օրենքների,
գիտության օրինաչափությունների իմացության վրա, ինչպես նաև և սեփական և օտար փորձի վրա:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քիմիա առարկայի ուսուցումը իրականացվում է մի քանի մեթոդնռրի կիրառմամբ՝
1.
Նախագծաjին մեթոդը անհատական կամ խմբային ստեղծագործական,հետազոտական աշխատանք է, որը սովորողներն իրիրաականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը, ենթադրում հետազոտական,որոնողական,համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքում, այն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ,որոնող սովորող և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ:
Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝
· Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
· Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
· Օտար լեզուների կիրառումը
· Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
· Փաստերը համադրելու, վերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները
· Իր ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
· Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
· Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
· Աշխատանքը բլոգում ու բլոգով, կայքով կամ ենթակայքով ներկայանալը
Գործիքներ, որոնք անհրաժեշտ են նախագծերը իրականացնելու համար
· Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ
· Ինտերնետ
· Էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ
·
Smart հեռուստացույց
· Ուսումնական ծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ
Նախագծի կառուցվածքը
·
Նախագծի անվանումը
·
Արդիականությունը,նշանակությունը
·
Բովանդակությունը
·
Գործընթացքը
·
Ժամանակացույցը
·
Նախատեսված ճամփորդությունը
·
Արդյունքների ամփոփումը, գնահատումը
·
Եզրակացումը
2.Ուսուցումը փորձի հիման վրա,որը կազմում է դասընթացի
60-70%:Մեր կրթահամալիրում դասերը անցկացվում են փոքր խմբերով,դասերը կիսվում են ֆիզիկայի հետ:
3.Բլոգային ուսուցում՝բոլոր սովորողները աշխատում են իրենց բլոգում և օգտվում են դասավանդողի բլոգի ուսումնական փաթեթից:
4.Ուսուցումը ճամփորդությունների միջոցով
«Քիմիայի» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է է
·
ունենալ կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա է տաք և սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ հեռուստացույց,էլեկտրոնային գրատախտակ և այլն,
·
լաբորատորիան ապահով լինի Ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,
·
ունենալ անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ Ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար,
·
ստեղծվի միջավայր, որտեղ հարմար կլինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը, և ներկայացնել շնորհանդեսների ժամանակ։
Գնահատումը՝
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշխատանքների կատարման կարողությունների և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրանց բլոգներում: Գնահատվում է ոչ միայն սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը
Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր
Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝
Պոոշյանի կոնյակի գործարան,Արմենիա վայն գինու գործարան,Ավանի աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ քիմիայի ֆակուլտետ, ,Սարանիստի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան ,,,Կարինի..տնկարան,Ալումինի գործարանև այլն:
7-րդ դասարաններում.
Տարեկան ընդամենը 34 ժամ
Նախագիծ`Քիմիան մեր
կյանք է
Նախագիծ`Երևույթները մեր
շրջապատում
Բովանդակային պարտադիր միջուկը
Երևույթների , նյութերի ճանաչումը Քիմիան որպես բնագիտության մաս: Քիմիան գիտություն է նյութերի, դրանցկառուցվածքի, հատկությունների և փոխարկումների վերաբերյալ:}Ծանոթացում քիմիական սարքերի,նյութերի անվտանգության կանոների հետ քիմիայի լաբորատորիայում: Քիմիան մեր շրջապատում: Մարմին և նյութ, նյութերիհատկությունները. Քիմիական լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և քիմիական երևույթների դիտում,նկարագրում, ճանաչում, չափում, քիմիական փորձ, նյութերի իսկության որոշում: Պարզագույն պատկերացումներ քիմիական վերլուծության , սինթեզի վերաբերյալ.
Նյութի նկարագրումը՝ նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ,գույն, հոտ, համ, խտություն, հալման ջերմաստիճան, եռման ջերմաստիճան, լուծվելու ունակություն.), քիմիական հակությունները(այրվելու և քայքայվելու ընդունակությունը, փոխազդեցությունը մեկը մյուսի հետ.) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր,դառը, աղի, թթու, հոտավետ, թունավոր, շնչուղիները և մաշկը գրգռող.). Ֆիզիկական ,քիմիական երևույթներ: Նյութերի ճանաչումն ըստ բնութագրող հատկությունների:
`
Գործնական աշխատանքներ
Գործնական աշխատանք` Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում:
Գործնական աշխատանք ՝՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:
Գործնական աշխատանք ՝՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:
Գործնական աշխատանք ՝Նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություն:
Գործնական աշխատանքներ`Ֆիզիկական և քիմիական երևույթներ,քիմիական ռեակցիաների հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի գոլորշիացումը,կավիճի մանրացումը,թթվի և սոդայի փոխազդեցությունը,մագնեզիումի այրումը,մալախիտի քայքայումը,պղնձի սուլֆատի և ալկալու փոխազդեցությունը):
Վերջնարդյունքներ`
1. Նկարագրի և համեմատի նյութի որոշ ֆիզիկական հատկություններ՝ գույն, խտություն, լուծելիությունը ջրում:
2. Համեմատի
և
դասակարգի
ֆիզիկական
և
քիմիական
երևույթները՝
նշելով
համապատասխան
հատկանիշները։
3. Նկարագրի քիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութի կառուցվածքը, հատկությունները և կիրառությունը:
4. Թվարկի
և
կիրառի
անվտանգության
որոշ
կանոնները
քիմիայի
լաբորատորիայում։
5. Սահմանի և տարբերի նյութ և մարմին հասկացությունները։
6. Ճանաչի և օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթ, չափիչ գլան, պիպետ, կոլբ, ձագար, բաժակ, կաթոցիկ, հավանգ, սպիրտայրոց, կալան, բռնակներ և այլն)
Թեմա 7-2.Մաքուր նյութեր , խառնուրդներ,խառնուրդնեի բաժանման եղանակները:4 ժամ
Բովանդակային պարտադիր միջուկը`
Մաքուր նյութեր,խառնուրդներ:Համասեռ,անհամասեռ Խառնուրդներ:ի բաժանման եղանակերը:
Գործնական աշխատանքներ
Գործնական աշխատանքներ `Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը: Երևանի քարհանքից բերված կերակրի աղի մաքրումը:Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը ջրով և մագնիսով, ձեթի և ջրի խառնուրդի բաժանումը բաժանիչ ձագարով,սպիրտի ջրային լուծույթի բաժանումը թորումով, կաթի բաղադրիչ մասերի անջատումը ցենտրիֆուգումով:
Վերջնարդյունքներ`
1. Սահմանի մաքուր նյութ, խառնուրդ,համասեռ,անհամասեռ խառնուրդներ հասկացությունները բերի համապատասխան օրինակներ։
2. Նկարագրի և գործնականում իրականացնի խառնուրդների բաժանման որոշ եղանակներ (թորում, թղթային քրոմատագրում)։
Թեմա 7-3 Քիմիական տարրեր:Ատոմ:Նյութեր՝ պարզ և բարդ:Պարբերական համակարգ:8 ժամ
Նախագիծ՝ Քիմիական տարրերի անվանումների առաջացումը
Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը
Նախագիծ`Ուսումնասիրում ենք
տարրերը
Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Բովանդակային պարտադիր միջուկը
Նյութ Ատոմ: Ատոմի կառուցվածքը: Քիմիական տարր: Պարզ ,բարդ նյութեր: Քիմիայի լեզուն: Քիմիական տարրերի նշանները,ատոմի զանգվածը: Զանգվածի ատոմային միավոր: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված. Քիմիականտարրերի պարբերական օրենքը և համակարգը. Պարբերական համակարգի խմբերը և պարբերությունները: Մետաղական և ոչմետաղական տարրեր. Ատոմի կառուցվածքը: Միջուկ (պրոտոն, նեյտրոն) և էլեկտրոններ: Իզոտոպներ: Պարբերականհամակարգի առաջին 20 տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը.
Գործնական աշխատանքներ՝
Գործնական աշխատանք՝Ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների հավաքում:
Գործնական աշխատանք I-ից lll րորդ պարբերությունների տարրերի էլեկտրոնային թաղանթների սխեմաների կազմումը:
Վերջնարդյունքներ`
1. Սահմանի ատոմը, որպես տարրի փոքրագույն մասնիկ և հասկանա, որ ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։
2. Նկարագրի ատոմի կառուցվածքը միջուկի, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։
3Ներկայացնի պրոտոնի, նեյտրոնի և էլեկտրոնի հարաբերական զանգվածը և լիցքը։
4. Սահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:
5. Սահմանի քիմիական տարր հասկացությունը և ներկայացնի որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթը՝ Fe, քլոր՝ Cl, և այլն) նշանները։
6. Թվարկի որոշ իզոտոպների օրինակներ, ներկայացնի դրանց նշանները և բացատրի նշանում առկա թվերի իմաստը ատոմի զանգվածի, պրոտոնների և նեյտրոնների թվերի տեսանկունից (P( ),
D( ), T( ), , և այլն)։
7. Տարբերի ատոմի բացարձակ զանգված և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։
8. Դասակարգի քիմիական տարրերը երկու խմբի ըստ ֆիզիկական հատկությունների՝ մետաղներ և ոչ մետաղներ:
9. Ներկայացնի պարբերական աղյուսակը, որպես բոլոր հայտնի տարրերի համակարգ։
10. Նկարագրի պարբերական աղյուսակի կառուցվածքը և քիմիական տարրի զբաղեցրած դիրքը՝ պարբերություն, խումբ ու կարգաթիվ։
11. Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի որոշ հատկությունները (մետաղական, ոչ մետաղական) ըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։
12. Կիրառի ատոմի, քիմիական տարրերի և դրանց նշանների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:
Թեմա 7-4. Մոլեկուլ, քիմիական ռեակցիաներ 14ժամ :
Բովանդակային պարտադիր միջուկը
Մոլեկուլ: Քիմիական բանաձև: Նյութերի բաղադրության հաստատունությունը: Նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևի:Քիմիական ռեակցիաների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանակման
Գործնական աշխատանքներ՝
Գործնական աշխատանք՝Հաշվարկներ քիմիական բանաձևերով (հարաբերական մոլեկուլային զանգված, տարրերի զանգվածային բաժիների որոշումը բարդ նյութերում):
Գործնական աշխատանք`Նյութերի քանակական և որակական հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք՝Պարզագույն հաշվարկների կատարում ՝միացություններում տարրերի օքսիդացման աստիճանների որոշման վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում:
Գործնական աշխատանք՝Քիմիական ռեակցիաների տեսակները
Վերջնարդյունքներ`
: 1. Սահմանի մոլեկուլ հասկացությունը, որպես ատոմների միացման արգասիք։
2. Սահմանի քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները։
3. Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելու ունակությունից։
4. Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալ օրինակներով՝ H2, O2, N2, H2O,
H2O2, CH4, CO2:
5. Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ միացնելու տեսանկյունից:
6. Կազմի երկտարր միացությունների բանաձևերը ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում։
7. Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:
8. Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:
9. Սահմանի և տարբերակի պարզ և բարդ (միացությունները) նյութերը՝ ելնելով դրանց բաղադրությունից։
10. Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։
11 Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով մոլեկուլային բանաձևից։
12. Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրված զանգվածային բաժիններից:
13. Սահմանի և օգտագործի ելանյութ և վերջանյութ հասկացությունները։
14. Սահմանի նյութի բաղադրության հաստատունության օրենքը ,սահմանի զանգվածի պահպանման օրենքը։
15. Սահմանի միացման և քայքայման ռեկացիաները։ Ներկայացնի և տարբերի ռեակցիաների հավասարումները պարզ նյութերի և երկտարր միացությունների (օքսիդ, քլորիդ, սուլֆիդ) օրինակների վրա։
8-րդ դասարաններում
Տարեկան ընդամենը 34 ժամ
Թեմա 8-1. 7-րդ դասարանի քիմիայի դասընթացի հիմնական բաժինների կրկնողություն:
Ատոմի էլեկտրոնային կառուցվածք (4 ժամ):
Նախագիծ`Մեզ
շրջապատող նյութերի ուսումնասիրում
Բովանդակային պարտադիր միջուկը`
. Էլեկտրոնների բաշխումը ատոմում: s,p,d,f էլեկտրոններ
Վերջնարդյունքներ`
1. Նկարագրի և էլեկտրոնային բանաձևերի միջոցով պատկերի ատոմում էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների առաջին երեք պարբերությունների համար ։
2. Պարզաբանի
քիմիական
տարրի
էներգետիկ
մակարդակների
թվի
կապը
պարբերության
համարի
հետ։
3. Համեմատի տարբեր շերտերում գտնվող էլեկտրոնների էներգիաները։
4. Սահմանի վալենտային շերտ և վալենտային էլեկտրոններ հասկացությունները։:
Թեմա 8-2. Քիմիական կապ (5 ժամ)
Բովանդակային պարտադիր միջուկը`
Ընդհանուր պատկերացումներ քիմիական կապի մասին: Կովալենտային կապ: Ատոմների էլեկտրաբացասականությունը, բևեռային և ոչբևեռային կովալենտային կապ: Իոնային և մետաղական կապեր. Հասկացություն վալենտականության և օքսիդացմանաստիճանի վերաբերյալ: Երկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և օքսիդացման աստիճանի.Բյուրեղային և ամորֆ նյութեր: Բյուրեղացանցերի տեսակները (ատոմային, մոլեկուլային, իոնային, մետաղական):
Գործնական աշխատանքներ՝
Վերջնարդյունքներ`
1. Որոշի վալենտային էլեկտրոնների թիվը և ցույց տա դրանց կապը պարբերական աղյուսակում քիմիական տարրի խմբի համարի հետ:
2. Սահմանի օկտետի (ութնյակի) կանոնը:
3. Բացատրի քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը, որպես մոլեկուլում քիմիական կապերի էլեկտրոնները դեպի իրեն ձգելու ունակություն:
4. Ներկայացնի քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական աղյուսակի