Հոդվածներ

Քիմիան, լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:
Քիմիայի՝ որպես դասավանդվող առարկայի բովանդակային մեծ ծավալը, առանձին դեպքում նաև ոչ մատչելի տերմինաբանությունն ու անվերջ թվացող բանաձևերը շատ դեպքերում այն դարձնում են ոչ այնքան սիրելի, ուստի առաջանում է ուսումնական գործընթացը հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու խնդիրը, որպեսզի սովորողները ընկալեն դասընթացը և ստանան գիտելիքներ, ձեռք բերեն հմտություններ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն՝ անկախ սովորողի հետագա մասնագիտությունից:
 Սովորեցնել քիմիան միայն ավանդական մեթոդներով, այսինքն՝ ձևավորելով քիմիական գրագիտություն, սովորեցնելով հաշվարկներ կատարել, տալով առավելագույնս տեսական գիտելիքներ, հնարավոր չէ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վաղուց ազատվել ենք անգիրի դպրոցի բարդույթից, և ինչպես ցանկացած առարկայի, այնպես էլ քիմիայի համար կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով սովորողների կողմից պատրաստի գիտելիքների յուրացումը կատարվում է ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը, իմ կարծիքով, պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի սովորողների մտածելու, ինչպես նաև տարբեր տեսանկյունից փաստերը համեմատելու հմտությունը, հենվելով փաստերի, օրենքների, փորձերի, գիտության օրինաչափությունների իմացության, ինչպես նաև սեփական և օտար փորձի վրա՝ ձևակերպելու և պնդելու կարողություն։ Եվ որ ամենակարևորն է, չանջատի քիմիան սովորողների առօրյայից ու կենցաղից:
Անցնելով այլընտրանքնային դասավանդմանը՝ ունեմ հաջողություններ։ Ինչո՞վ են պայմանավորված իմ դասավանդման հաջողությունները։
·         Կրթահամալիրում քիմիայի ժամերը կիսվում են: Քանի որ ուսուցումը հիմնված է փորձի վրա, սովորողները անհատական կամ փոքր խմբերով գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրում են առարկան՝ ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
·         Հագեցած սարքերով, նյութերով, թվային միջոցներով՝ էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, մշտական Wi-Fi-ով լաբորատորիայի առկայությունը:
·         Առարկայի լավ յուրացման համար իմ բլոգում ստեղծել եմ ուսումնական փաթեթներ 7, 8, 9-րդ դասարանների համար, որտեղ դրված են բոլոր դասերը՝ քննարկվող հարցերով, գործնական աշխատանքներով, տնային առաջադրանքներով, թեստային ինքնուրույն ստուգումներով, նշելով օրերը: Հիվանդության պատճառով բացակայող սովորողները շատ ակտիվ օգտվում են փաթեթից, առաջադրանքները կատարում և դնում են իրենց բլոգներում: Ստեղծել եմ նաև ներառական սովորողների համար փաթեթներ (1 2 3):

·         Ուսումնական փաթեթում տեղադրում եմ նաև օրվա դասին քննարկվող հարցերը, և սովորողները ինքնուրույն գտնում են հարցերի պատասխանները տարբեր աղբյուրներից, ինչը նպաստում է սովորողների ինքնուրույն աշխատելու հմտության, մտածելու ունակության զարգացմանը: Բացատրում եմ միայն անհասկանալի թեմաները:
·         Դասընթացի կառուցվածքում գերագշռում են գործնական աշխատանքներն ու լաբորատոր փորձերը:
·         Կրթահամալիրում գործում է քիմիայի՝ ընտրությամբ գործունեության խումբ, որտեղ սովորողներն ավելի խորությամբ են ուսումնասիրում քիմիան, իրականացնում տարբեր նախագծեր, հաջողված նախագծերով մասնակցում տարբեր բնագիտական ստուգատեսներին:
·         Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում են ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի արդիականությունը: Նախագծային մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում, և հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը, ենթադրում հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
·         Քիմիայի նախագծերի հաջողությունը սերտ կապված է նաև տարբեր ճամփորդությունների կազմակերպման հետ (1 2 3):

·         Քիմիան չի կարելի դիտել որպես առանձին բնագիտական առարկա: Նախագծերը կազմելիս փորձում եմ հաշվի առնել բնագիտական առարկաների հետ կապը, այդ պատճառով քիմիայի նախագծերն ունեն միջառարկայական կապեր, օրինակ՝ ֆիզիկայի,կենսաբանության,աստղագիտության հետ:




1. ԲՆԱԳԻՏական  առարկաների  ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ  ՆԱԽԱգԾԱՅԻՆ  ՄԵԹՈԴՈՎ

                       Նվիրվում  է  Հակոբ  Հակոբյանի  ծննդյան  65-ամյակին
 
                                                                                                                                     Փետրվար 11, 2014թ.
                                                                                      
  Հեղինակներ`   «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  Հ.Հակոբյան  բնագիտության  և
                                  տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի    դասավանդողներ`          
  Գայանե  Ռադիկի  Մխիթարյան (ֆիզիկա, 35 տարվա  մանկավարժ)
  Սուսաննա  Սերգեյի  Սահակյան (քիմիա, 30 տարվա  մանկավարժ)       
 Անահիտ  Միխայելի Մեժլումյան ( կենսաբանություն, 15 տարվա  մանկավարժ)
 Անուշ  Նորիկի  Ասատրյան ( կենսաբանություն,  11տարվա   մանկավարժ)
Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն., քիմիայի  վերապատրաստող   դասախոս,
                                                               15  տարվա  մանկավարժական  փորձառություն)                                                        
                  
         Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել
                                                                                                                                               Ա. Դիստերվեգ
                                                                                            
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.   Մոտ  տաս  տարի  է  Հայաստանը  թևակոխել  է  կրթության  բովանդակային  բարեփոխությունների  փուլ:  ՀՀ  կառավարությունը  հավանություն  է  տվել  կրթության  բովանդակության  հիմնարար  փաստաթղթին  և  հանրակրթության  պետական  կրթակարգին, որոնք  ուսուցիչների  գործունեության  առանցքային  ուղենիշներից  են: [1-6] Այդ  փաստաթղթերով  պետությունը  սահմանում  է  իր  ակնկալիքները  հանրակրթությունից` կարևորելով  սովորոյյհմի  գիտելիքների, կարողությունների, հմտությունների  և  արժեքների  այն  համակարգը, որոնց  ձևովորման  ուղղությամբ  աշխատելու  են  ուսուցիչները:  
    Նոր  համակարգը  որոշակի  ազատություններ  է  ընձեռնում  ուսուցիչներին  նպատակին  տանող  միջոցները(ուսուցման  մեթոդներ)  ինքնուրույն  ընտրելու և  կատարելագործելու  սովորողների  ուսումնառության  գործընթացը  մի  կողմից, իսկ մյուս  կողմից  այս  քաղաքականությունը  էապես  մեծացնում  է  ուսուցիչների  պատասխանատվությունը:  Որքան  էլ  գնահատելի  ու  կիրառելի  է  անցյալի  փորձը,  միևնույն  է, փոփոխություններն  անխուսափելի  են, որովհետև  դպրոցն  ու  ուսուցիչը  միշտ  գործել  են  կոնկրետ  արժեքային  համակարգում, կոնկրետ  ժամանակում  և  միջավայրում: Վերջին  հանգամանքն  էլ  ենթադրում  է, որ  ուսուցիչը  անընդհատ  սովորելու, ժամանակի  պահանջներին  համաքայլ  ընթանալու խնդիր  ունի,  ուստի 
որոշակի  առարկայի  մասին  նյութ  հաղորդելը  և  դրա  յուրացման  աստիճանը  ստուգելը  չի  բավարարում  կյանքի  պահանջներին, այսինքն հանրակրթությունը  պետք  է  ոչ  միայն  ժամանակին  համաքայլ  գնա, այլ  նաև  հաշվի  առնի  ապագայի  միտումները: [7]   
Նախագծերի  վրա  հիմնված  ուսուցում. Կյանքի  արագընթաց  փոփոխությունների,  տեղեկատվության  ծավալի  բազմապատկման, կրթության  նկատմամբ  հասարակության  պահանջի  մեծացման, հակակրթական  գործոնների  և  միջավայրի  ուժեղացման
                                                                             -2-
պայմաններում «ի՞նչ սովորեցնել»,  «ինչպե՞ս  սովորեցնել», «ի՞նչ մասնագիտական  և  անձնային  որակներ  զարգացնել», «ի՞նչ  և  ինչպե՞ս  գնահատել» հարցերը  դարձել  են  խիստ  հրատապ:
    Տեղեկատվական  համացանցի  գյուտը  շրջադարձային  նշանակություն  ունեցավ  կրթական  քաղաքականության  վերանայման  հարցում:  Ելնելով  նոր  հնարավորություններից  շատ  երկրներում  սկսեցին  մշակել  և  ներդնել  ուսուցման  նոր  մոտեցումներ, որոնցում  էապես  վերանայվում  են  ուսուցման խնդիրները  և  ուսուցչի  դերը:  Նոր  տեխնոլոգիաների, փորձարարական  տեխնիկայի, համակարգչային  և  հաշվարկային  ծրագրերի  ներդրումն  իր  անմիջական  ազդեցությունն  է  ունեցել  նաև բնագիտական  առարկաների  դասավանդման  վրա:
  «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրը   ՀՀ  ԿԳ  նախարարության  փորձարարական- հետազոտական  միավորում  է, որտեղ  իրականացվում  են  տարբեր կրթական  ծրագրեր`«Ստեղծողի  դպրոց», «Մեդիակրթություն», «Անհատի  կրթական  պատվեր», «Սովորողի  ընտրությամբ  խորացված  ուսուցում», «Լրացուցիչ  կրթություն»  և  այլն :       
 Ծրագրերը  իրականացնելու  համար  կ/հ-ում  կան  համապատասխան  ուսումնական  միջավայր` թե  ֆիզիկական, և թե  հոգեբանական  առումով.  առկա  են  տեխնիկապես  և  նյութապես  հագեցած  բնագիտության  լաբորատորիաներ  և  ուսումնական  ժամանակակից  միջոցներ` անլար  ինտերնետ, դասարանում`  էլեկտրոնային  գրատախտակ  կամ  պրոյեկտոր, համակարգիչ, թվային  ձայնագրիչ, ֆոտոխցիկ, անձնական  նոթբուք -նեթբուք:  Կրթահամալիրում  բնագիտության  դասավանդումը  ուղղված  է  այն  սովորողին,  ում  համար.
*        սովորել` նշանակում  է  մտածել, ուսումնասիրել, հետազոտել
*        ստեղծագործական  աշխատանքն  առաջնային  է
*        ազատությունն  ու  կրթությունն  անանջատ  են:
     Տեղին  է  նշել, որ  անհատի  ոսումնառության  դրդապատճառները  անկասկած  բազմաթիվ  են, սակայն  դրանք  բոլորը  պիտի  հանգեն, մեր  կարծիքով,  մեկ  ընդհանուր  նպատակի`  ձեռք  բերած  գիտելիքները, կարողությունները,   հմտությունները  կիրառել   և  սեփական  գործունեությունը  դարձնել  ժամանակակից  և  արդյունավետ:
   ‹‹Բնական  գիտություններ»  ուսումնական  բնագավառի  հիմնական  նպատակը  բնության  երևույթները, օրինաչափություններն  ու  օրենքներն  իմացող, ճանաչողության  մեթոդներին  տիրապետող  և  գործնականում  կիրառող,  բնության  ներդաշնակությունը  գիտակցող,  գիտական  աշխարհայացք ունեցող  անձի  ձևավորումն  է:[ 1-6]
   Ներկայումս  բնագիտության  ուսուցման  բնագավառում  շատ  են  կարևորվում  միջառարկայական կապերը, այդ  իսկ  պատճառով   ներկայումս  վերանայվում  և  կատարելագործում  են  բնագիտության դասընթացների`  հատկապես  լաբորատոր  և  գործնական  աշխատանքների   բովանդակությունը:[8]
   Նշված  հանգամանքներն  էլ  հենց  արտացոլված  են  Եվրոպայի  և  ԱՄՆ-ի  ուսումնական  ծրագրերում[9]:  

                                                                           -3-
     Բնaգիտության   հետազոտության  մեթոդները  յուրահատուկ  են`դիտարկումներ,  փորձի  մոդելավորում, փորձ, նկարագրություն  և տեսական  եզրակացություններ, ուստի  ուսումնառության արդյունքում  սովորողների  մոտ  զարգանում  է  որոշակի  հմտություններ.
v  դիտարկել  և  բնութագրել առարկաները(մարմինները)  և  երևույթները
v  բացատրել  երևույթները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
v  համեմատել  երևույթները  և  առարկաները
v  լուծել  տարբեր  խնդիրներ
v  առաջադրել  խնդիրներ  և  ցույց  տալ  լուծման   օպտիմալ  ճանապարհներ
v  կանխադուշակել  երևույթները` հիմնվելով  տեսական գիտելիքների  վրա:
Հակիրճ` բնագիտական  կրթությունը  սովորողների  մեջ  զարգացնում  է տեխնիկական, կազմակերպչական  և  մտավոր  ունակություններ:
1)   տեխնիկական  հմտություններից  են`աշխատանքը  լաբորատոր  սարքավորումներով
2)   գազերի, հեղուկների  և  պինդ նյութերի  ծավալների  չափումը, կշռումը, ջերմաստիճանի,  խտության  որոշումը
3)   փորձի  մոդելավորումը  և  հավաքումը
4)   մաքուր նյութերի  ստացումը  և մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ
5)   փորձերի  նկարագրում, սարքերի  նկարում, փորձարարական  խնդիրների  նախագծի  կազմում  և  իրականացում
       Տեղին  է  նշել, որ  ձեռք  բերած   աշխատանքային  հմտությունները  սովորողը 
       կկիրառի   քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության  ժամերին, նաև  կենցաղում:
 Բնագիտական  առարկաների  ուսուցման  առաջին  տարում  անհրաժեշտ  նախ սովորողներին  սովորել  սովորեցնել,  այսինքն  նրանք ինքնուրույն  փնտրեն  անհրաժեշտ  գիտելիքները, փաստերը, տվյալները, որպեսզի հետագայում կիրառեն  ուսումնառության ընթացքում  անհատական -հետազոտական  աշխատանքները  կատարելիսՄանկավարժ  հետազոտողները սովորողների  ունակությունները  դասակարգում  են  չորս  խմբի.
    1)  կազմակերպչական (հիմնարար  գիտելիքներ)
2)   տեղեկատվական (ուղղորդող)
3)   իմացաբանական (առարկայական)                                                                      
4)   հաղորդակցական (ցուցադրական)
                          Իսկ  սովորողների  հմտությունները  խմբավորում  են  հետևյալ  կերպ. 
Ընդհանուր  հմտություններ, որոնք  ձևավորվում  են  բնագիտական  առարկաները
                                              ուսումնասիրելիս
վերլուծողական
սինթեզող ընդհանրացնող
համեմատող
դասակարգող 
       տեխնիկական 
    ուսուցողական 
- լաբորատոր ապակեղենի  
  հետ  վարվելը
-
չափումներ  կատարելը 
-
փորձեր  հավաքելը
- փորձեր կատարելը 
-
գործնական  խնդիրներ  
  լուծելը
- դիտարկումներ 
-
բացատրություններ  
-
ձևակերպել  փորձերը
- նկարագրել փորձերը
                                           -4-
Այսպիսի  ունակություններով  օժտված  սովորողները  կարող  են առաջադրված  խնդիրների (ուսուցչի  կողմից  հանձնարարված  կամ  կյանքից ).
v   լուծման  ուղիները գտնել
v  պլանավորել  գործողությունները
v  ընտրել նպատակին  հասնող  միջոցները
v  աշխատել նպատակասլաց
v  կատարել  վերլուծություն  և անդրադարձ
v  ներկայացնել  աշխատանքը: [10-12] 
      Տեխնոլոգիաների  միջոցով  հնարավոր  է  վերացնել  այն  խոչընդոտները, որոնց  հանդիպում  են  սովորողներն  ու   ուսուցիչներն  ամբողջ  աշխարհում:  Հզոր  ծրագրերն  ու  համացանցը  փոխում  են  գիտելիքներ  ձեռք  բերելու  ուղիներն  ու 
հնարավորությունները, արդյունքում,  դասավանդման  և  ուսուցման  նորարարական  մեթոդները  վերափոխում  են  նաև  դասարանում   դաս  անցկացնելու  գործելակերպը,  ավելին, տեխնոլոգիաները  սովորողներին  նոր  պահանջներ  են  ներկայացնում. հիմնական  կարողություններից  բացի,  նրանք  պետք  է  ունենան  21-րդ  դարում  պահանջվող  բոլոր  հմտությունները`  համագործակցության, հաղորդակցման,  և  տեղեկատվական  կառավարման   կարողություններ, ինչպես  նաև  նրանց  պետք  է  հասանելի  լինեն  ուսմանն  օժանդակող  այն  բոլոր  միջոցները, որոնք  հնարավոր  են  դարձնում  այդ  կարողությունների  օգտագործումը: [13]
Ինչպե՞ս  սովորեցնել.  Ուսուցման  մեթոդը  մանկավարժական  գրականության  մեջ
բազմաթիվ, երբեմն  իրարամերժ  բնութագրումներ  ունի.                                                   
*      ուսուցչից  դեպի  աշակերտ  գնացող  մտքի  ճանապարհ
*      սովորողների ճանաչողական  գործունեության  կազմակերպման  հիմքում  ընկած  տրամաբանական  կատեգորիա
*      մանկավարժի  և  սովորողի`  ուսուցման  նպատակներին  ուղղված  և  որոշակիորեն  կարգավորված  գործունեություն
*      ուսուցչի  և  սովորողի  համագործակցության  եղանակ:
 Ընդհանուր  առմամբ`  ուսուցման  մեթոդը  մանկավարժական  գործունեության  մի  միջոց  է, հնար, հիմնական  գործիք, որով  իրականացվում  է  ուսուցչի  և  սովորողի  համագործակցությունը`  ուղղված  ուսումնառության  նախանշված  արդյունքին: [7]                                                                                
    Ուսուցման  նախագծային  մեթոդը   առաջին  անգամ  կիրառվել  է  Իտալիայում 16-րդ  դարի վերջում,  երբ  ուսուցման  ավարտին  ուսանող  ճարտարապետները  և  ինժեներները  ներկայացնում  էին  նախագծեր, որտեղից  էլ  առաջացել  է  ուսուցման   այս  մեթոդի  անվանումը` ‹‹նախագծային  ուսուցում››, իսկ  նախագծային  մեթոդի  կիրառումը  և  տարածումը  կարելի  է  բաժանել  հինգ  ժամանակաշրջանի.                                                                  
1590-1765. Նախագծային  մեթոդի  կիրառման  սկիզբը  Եվրոպայի ճարտարապետական
                     դպրոցներում                                                                                                     
                                                                           -5-
1765-1880. Մեթոդը  տեղափոխվում  է  Ամերիկա  և  լայնորեն  կիրսռվում  է 
                     ուսումնական    գործընթացում
1880-1915. Ամերիկայի  բոլոր  դպրոցներում  ուսուցումը  իրականացվում  է միայն
                   նախագծային  մեթոդով
1915-1965. Նախագծային  մեթոդով  ուսուցումը ‹‹վերադառնում›› է Ամերիկայից  Եվրոպա
1965-մինչև  մեր  օրերը. Նախագծային  մեթոդով  ուսուցման  վերածնունդը  և
                                            միջազգային   տարածման  երրորդ  ալիքը:  [14,15]
 Ռուսաստանում  այս  մեթոդի  տեսական  և  գործնական  տարածմամբ  հիմնովին  զբաղվում  է Intel ® Обучение для будущего  բարեգործական  միջազգային ծրագիրը: [16]
Նախագծեր  կազմելիս  անհրաժեշտ   է .
·         ընտրել հիմնականում  առօրյա  կյանքին  առնչվող  խնդիր`պրոբլեմ
·         նշել  նպատակները  և  ձևակերպել  առաջադրանքները` հարցերի  ձևով
·         կազմակերպել  ուսուցման  գործընթացը  և  կանխատեսել  արդյունքները
·         ներկայացնել  արդյունքները  և  գնահատման  սկզբունքները:
Նախագծային  ուսուցման  հեռավար  նպատակը  ոչ  միայն  խնդիր  լուծելը  կամ  այն  ընտրելն  է, այլև   իրական  կյանքում  սերտորեն  փոխկապակցված  հնարավորինս  շատ  հայեցակետեր  բացահայտելն  է: 
 Նախագծերի  կազմման  գործընթացը.
ա)  թեմաներ  ընտրելը  և  դրանք  քննարկելը
բ)  ենթաթեմաներ  ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում  է  ուսուցչի  
      կողմից  կամ  ընդհանուր  համաձայնությամբ)                                                                  
գ)  հաղորդակցման  ուղիներ  ընտրելը (էլ. փոստ, անմիջական հանդիպումներ,  
     ստեղծագործական  հավաքներ, սեմինարներ)                                                              
դ)  հաղորդակցման   ռազմավարության  մշակելը(տեղեկությունների  փոխանցման
      պարբերականությունը  և  սովորողներին  հանձնարարված  մասերի  վերաբերյալ
      զեկույցների  ստուգման  վերջնաժամկետները)
   ե)  խմբերում  փոքր  թեմաներ  քննարկելը  և  ներկայացնելը
   զ)  ներկայացումները  պատրաստելը, նաև  փոքր  թեմաների  մասին  զեկույցները
       ‹‹իրար  միացնելը››
   է)  խմբերի  ներկայացումների  քննարկումները 
   ը)  դիտողությունները  և  գնահատումը:
*      Յուրաքանչյուր  նախագիծ  յուրօրինակ  է  և  անվերջ,  քանի  որ  խնդիրները  վերացական  հասկացություններ  չեն, այլ  վերցված  են  իրական  կյանքից:      
*      Չկա  երկու  նմանատիպ  նախագիծ,  քանի  որ  մասնակից  սովորողները,   
       ուսուցիչները  և  ուսումնառության  հանգամանքները  մշտապես  տարբեր  են:      
      Նախագծային  մեթոդով   ուսուցումը   պահանջում  է  սովորողների  աշխատանքի    
       աստիճանական  ծրագրավորում  և  իրականացվում  է  երկու  տարբեր  մակարդակով.
                                                     
                                                                        - 6-
v  առաջին  մակարդակը   վերաբերում  է  ամբողջ  գործընթացին,  որի  ընթացքում    սովորողներին  հաղորդվում  է  հիմնարար  գիտելիքներ, զարգացվում  է  որոշակի  կարողություններ  և  հմտություններ(ուսուցիչը  ուսուցման  գործընթացի  կազմակերպիչն  է  և  առաջնորդը, ինչպես  ավանդական  կրթության դեպքում)
v  երկրորդ  մակարդակը  ենթադրում  է անհատական –հետազոտական  նախագծերի  ծրագրում   և  իրականացում  (ուսուցիչը  գործում  է  աննկատ  և  խորհրդատու  է )
     Տեղին  է  նշել, որ  առաջին  մակարդակում  տարբեր  կարողություններ  ունեցող  սովորողները  հավասարապես  են  մասնակցում   խնդրի  լուծմանը,  իսկ  երկրորդ  մակարդակում   ուսուցիչներն  ու  սովորողները  ունեն   տարբեր  դերակատարումներ`  ուսուցչի  ղեկավարման  դերն  աննշան  է  և  նա  գործում  է  աննկատ, իսկ  համագործակցությունն  իրականացնում  է  միայն  գործողությունների  համատեղ  պլանավորման  և  գնահատման  ժամանակ:    
    Առաջադրանքների  բազմազանությունն  սովորողներին   հնարավորություն  է  տալիս  դրանց  մասնակցելու  տարբեր  ձևերով, նրանք  կարող  են  աշխատանքի  իրենց  բաժինն  ընտրել  ըստ   իրենց  նախկին  փորձի, ունակությունների  և  հավակնությունների`  առանց  ուսուցչի  կողմից  որևէ  մեթոդաբանության  կիրառման:   Ուստի կարելի  է  ասել, որ  նախագծային  մեթոդն  առաջարկում  է  ավելին, քան  ավանդական  կրթության  և  դպրոցի  շրջանակը,  կենտրոնանում  է  առօրյա  կյանքի  խնդիրների  լուծման  վրա  և  կարևորում  սովորողների  հմտությունները  և  փորձառություն:[17]
Կ/հ-ում  բնագիտական  առարկաներ  դասավանդող  ուսուցիչների  նախագծային  մեթոդով  ուսուցման   ծրագրերը  և  անհատական-հետազոտական  թեմաները տես`
v  Ֆիզիկայի  միջին  դպրոցի  ծրագրերը  և  նախագծերը  տես`/gayanemkhitaryan.wordpress.com/
v  Քիմիայի  միջին  դպրոցի  ծրագրերը  և  նախագծերը  տես`/ http://qimia7-9.blogspot.com/
v  Կենսաբանության ավագ  դպրոցի  խորացված  ուսուցման  ծրագրերը  և  նախագծերը  տես` /Anahitmejlumyan.wordpress.com/
v  Կենսաբանության միջին դպրոցի   ծրագրերը  և  նախագծերը  տես`
v  Քիմիայի  ավագ  դպրոցի  խորացված  ուսուցման  ծրագրերը  և  նախագծերը  տես` /bnagetnet.wordpress.com/
Կ/հ-ի  սովորողների  կողմից  իրականացված  լավագույն  նախագծերը  ներկայացված    են  Դիջիթեք-2014ին, տես`
Ֆիզիկայից`Հովհաննիսյան  Էրիկ, Հակոբյան  Էդուարդ «Կայծակ»- http://hovhannisyanerik.blogspot.com/2014/01/blog-post_30.html
Քիմիայից`Հ.Իխտիարյան-«Ազոտ: Ամոնիակ: Ազոտական  թթու»-http://hovhannesikhtiayan.wordpress.com/ http://hovhannesikhtiayan.wordpress.com/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1/

                                                                          -7-

Կենսաբանությունից`Հ.Իխտիարյան - «T4 Բակտերիոֆագ (Վիրուսներ)» http://hovhannesikhtiayan.wordpress.com/2012/12/14/t4-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%B8%D6%86%D5%A1%D5%A3-D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-2/

Անի  Գասպարյան - «Ֆոտոսինթեզ(զուգահեռներ շնչառության հետ): ԱԵՖ-սինթազներ:Ռիբուլոզաբիֆոսֆատ-կարբոքսիլազներ:
«Բիոգազ» գործարանում»

Կենսաբանությունից` Մանսուրյան  Մարիամ-«Պտերների բազմացումը»  http://mijin.mskh.am/9562
Քիմիայից`Ասատրյան  Սիրանուշ- «Եթե  ես  լինեի  Մենդելեևը…»
     Օգտագործված  գրականությունը  և  հղումները.
 [1]. «Հանրակրթության  պետական  կրթակարգ:  Միջնակարգ  կրթության
           պետական  չափորոշիչ,Երևան, Անտարես, 2004թ.»]:
 [2]. Միջնակարգ  կրթության առարկայական պետական չափորոշի,                                                                                                                            
           [հաստատված ՀՀ  կառավարության 2004 թ.մայիսի  27-ի № 20
                 արձանագրային որոշմամբ]:
 [3].Հանրակրթության  պետական  չափորոշիչներ, ՀՀ կառավարության  2010 
    թվականի  ապրիլի 8-ի N 439-Ն որոշում:                                                                  
[4]. Սովորողների  գնահատման  հայեցակարգ, [հաստատված ՀՀ
   կառավարության 2005 թ.ապրիլի  14-ի № 14 արձանագրային որոշմամբ]
[5]. Հանրակրթական և սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրին
           ներկայացվող պահանջներին
[6].  Կ. Հարությունյան, Լ Դավթյան,Կրթությունը  Հայաստանում, Երևան, Էդիթ Պրինտ,
         2006:
 [7]. Ա.Արնաուդյան  և ուրիշներ, Մասնագիտական զարգացման ձեռնարկ, Երևան,2004:
 [8]  Հ.Հակոբյան «Բնագիտական  առարկաների  դասավանդման  կազմակերպումը   
       «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրում», ԲՆԱԳԵՏ №5, 2008, էջ 100:
                                                                -8-
[9].  Շ.Մարգարյան, «Քիմիական  կրթությունը  Եվրոպայի  և  ԱՄՆ-ի  կրթական
        համակարգում»,  ԲՆԱԳԵՏ №5, 2008, էջ 60:
[10]. Перминова Л.М. Формирование общих учебных умений общего образования – СПб,
          АППО, 2006 г. 
[11]. Научно-методический журнал. Химия в школе, №7, 2009 г., с.13 – 18. 
[12]. Зуева М.В. Обучение учащихся применению знаний по химии: Книга для учителя – М.,
        Просвещение, 1987 г. – с.5 – 12, 42 – 59.
 [13]. «101 գաղափար նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների համար»  
           Խմբագիրներ՝  Ադամ    Մերենյի, Վինցե Սաբո, Աթիլլա Տակաչ,   Jedlik Oktatási Stúdió, 
                Բուդապեշտ, 2006թ.
[14] Knoll, M. (1996). Faking a dissertation: Ellsworth Collings, William H. Kilpatrick, and the "Project Curriculum." Journal of Curriculum Studies, 28, 193-222. 
[15] Knoll, M. (1997). The project method: Its vocational education origin and international development. Journal of Industrial Teacher Education, 34(3), 59-80. 
[16]   Intel ® Обучение для будущего  բարեգործական  միջազգային ծրագիր:
[17] Современные педагогические и информационные  технологии в системе 
       образования: Учебное пособие / Е. С. Полат , М. Ю. Бухаркина, — М.: Издательский центр
       «Академия», 2007.






2. Նախագծային մեթոդով ուսուցումը «Պատանի քիմիկոս» ընտրությամբ գործունեության դասընթացի ժամանակ
Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային  մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի  արդիականությունը՝ փոխելով սովորողների կողմից  պատրաստի գիտելիքների յուրացումը   ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ կարողանա ապահովել սովորողների  մոտ մտածելու, ինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը  տարբեր տեսանկյունից՝  հաշվի առնելով տարբեր տեսակետներ, կարողանա ձևակերպել և  պնդել  իր  սեփական տեսակետը, հենվելով  փաստերի, օրենքներիգիտության օրինաչափությունների իմացության  վրա, ինչպես նաև սեփական և օտար փորձի վրա: Նախագծերի մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը  սովորողներն իրականացնում են որոշակի  ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ  վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը,ենթադրում  հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքում, այն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ, որոնող սովորող  և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ:
Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝
·         Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
·         Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
·         Օտար լեզուների կիրառումը
·         Նյութ որոնելու, անհրաժեշտը գտնելու, վերհանելու հմտությունը
·         Փաստերը համադրելու, վերլուծելու, գնահատական տալու, սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները
·         Հիմնավորելու կարողությունը
·         Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
·         Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
·         Աշխատանքը բլոգում ու բլոգով, կայքով կամ ենթակայքով ներկայանալը

2012թ.-ից  Կրթահամալիրի միջին դպրոցում գործում է «Պատանի քիմիկոս» ընտրությամբ գործունեությունը, որը  նպատակ  ունի.
* Նպաստել սովորողների օժտվածության զարգացմանը
* Համոզել, որ  քիմիան  որպես  գիտություն  ծառայում  է  մարդուն 
* Ծանոթացնել քիմիա գիտության նորագույն նվաճումների և քիմիական արդյունաբերության զարգացման հեռանկարների հետ
* Ծանոթացնել հայ, արտերկրյա գիտնակաների և Նոբելյան մրցանակիրների կյանքի, գործունեության և հայտնագործությունների հետ
* Զարգացնել սովորողների վերացական մտածողությունը, լաբորատոր փորձեր հավաքելու, իրականացնելու և եզրակացություններ կատարելու ունակությունները
* Կանխելու վերջին տարիներին սովորողների մեջ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունների նվազմանը
* Ստացված գիտելիքների և կարողությունների կիրառումը նյութերի անվտանգ օգտագործման համար՝ կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, առօրյա կյանքում գործնական խնդիրներ լուծելիս, նախազգուշացնելու կամ կանխելու համար այն երևույթները, որոնք վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին
* Ուսումնական ճամփորդությունների միջոցով սովորողներին գործնականում ծանոթացնել  քիմիայի հետ կապված մի շարք խնդիրների, ինչպես նաև մարդկությանը հուզող էկոլոգիական և բնապահպանական հարցերի հետ:
•       Ուսումնասիրել   առօրյա  կյանքում   մեզ շրջապատող  նյութերը , դրանց  ճիշտ  օգտագործումը  

•       Սովորեցնել  կատարել  փորձեր  հաշվի  առնելով  անվտանգության  տեխնիկայի  կանոնները:

Հետաքրքրությունը առարկայի նկատմամբ կարելի է մեծացնել հետաքրքրաշարժ փորձերի միջոցով, բայց դա պետք չէ դարձնել ինքնանպատակ, որովհետև ամեն մի փորձ պետք է ուղեկցվի բացատրություններով, որոնք ուղված են ուսումնասիրվող երևույթների բացատրությամբ:Այս գործունեությունը հասցեագրված է  ոչ  միայն այն սովորողներին, որոնք սիրում և հետաքրքրվում են քիմիայով, այլ նաև նրանց, ովքեր համարում են  քիմիան բարդ, անհետաքրքիր և հեռու առօրյա կյանքից մի գիտություն:

 Դասընթացի  ուսուցումը կատարվել  է հագեցած նյութերով և սարքավորումներով քիմիական լաբորատորիայում:
Կատարված աշխատանքները լուսաբանվել են  սովորողների բլոգերում  և միջին դպրոցի ենթակայքում: Կատարել ենք նաև մի քանի նախագծեր, որոնցից մեկի մասին ուզում եմ ավելի մանրամասն պատմել:
           
Նախագիծ
Կերակրի աղ

Արդիականությունը, նշանակությունը  
Ի՞նչու կերակրի աղ, որովհետև.
Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է: Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը: Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ: Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ: Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն: Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար: Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց: 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար: Որպեսզի ավելի ամբողջական լինի աղի ուսումնասիրումը, նախագիծը կազմված է մի քանի բաժիններից.


·         Բովանդակությունը

 Կերակրի աղի ուսումնասիրումը, նրա տարածումը բնության մեջ , հատկությունները, կիրառման բնագավառները: Կերակրի աղից բացի ուսումնասիրել կենցաղում,արդյունաբերությունում  օգտագործվող և բնության մեջ հանդիպող աղերը:

·         Գործընթացը

·         Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են թեմաների վրա:
·         Գործնական աշխատանք՝ հանքաղի մաքրումը  քիմիայի լաբորատորիայում
·         Արհեստական ձյան ստացումը մաքրած աղից

·         Նախատեսված ճամփորդությունը
Ճամփորդություն դեպի «Ավանի աղի հանք» և տեղում ծանոթացում աղի արտադրության հետ


·         Արդյունքների ամփոփումը, գնահատումը

Ստեղծել ենք  ուսումնական նյութ ՝«Կերակրի աղ», որը  ներկայացրել ենք Դիջիթեք-20013-ին:
Նյութը դիտեք իմ բլոգում՝  http://www.slideshare.net/Qimia-Susanna/na-cl-digitec2013-16287193

Հեղինակ՝ միջին դպրոցի դասավանդող Սուսաննա Սահակյան                                                                                                                     




4  Քիմիայում մաթեմատիկական մեթոդների կիրառման մասին
                                                                                                                                Հոդված 1.

                 Հեղինակներ`     «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի բնագիտության  և  տեխնիկայի
                                                                               ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդողներ`
                                                                                                                     Սուսաննա  Սերգեյի  Սահակյան   
                                           Վեներա  Հայկի  Խառատյան (քիմ.գիտ.թեկն.,  քիմիայի վերապատրաստող  
                                                                        դասախոս, 15 տարվա մանկավարժական  փորձառություն)

                                                                                                                                            2013թ. Երևան

                                              Նա, ով չգիտի  մաթեմատիկա, չգիտի  նաև ոչ մի  այլ գիտություն,
                                             և  նույնիսկ`չի  կարող  գիտակցել իր  տգիտությունը: Ռոջեր Բեկոն
Խնդրի արդիականությունը.   Հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկանների  ուսումնասիրման  ընթացքում  միջառարկայական  կապերի  կիրառման  անհրաժեշտությունը  գործնական  մանկավարժության  դժվար  խնդիրներից  մեկն  է: Քիմիան բնագիտական  առարկաների  շարքում  ունի  հանգուցային  նշանակություն,  քանի  որ  այն  կապող  օղակ  է հանդիսանում  ֆիզիկայի  և  կենսաբանության  միջև:  Այդ  կապակցությամբ,  ներկայումս  բնագիտության  ուսուցման  բնագավառում  շատ  են  կարևորվում  միջառարկայական կապերը, որում  ավելի  նշանակալից  է  դառնում  քիմիայի  դերը այն   անվանելով`«կյանքի  գիտություն» [1]:    
  Այդ  իսկ  պատճառով    ներկայումս  վերանայվում  և  բարելավվում  են  քիմիայի դասընթացների`  հատկապես  լաբորատոր  և  գործնական  աշխատանքների   բովանդակությունը:  Նշված  հանգամանքներն  էլ  հենց  արտացոլված  են  Եվրոպայի  և  ԱՄՆ-ի  ուսումնական  ծրագրերում [2]:
    Քիմիայի  խոր  ուսումնասիրումը  էապես  նպաստում  է  կենսաբանության  և  ֆիզիկայի  յուրացմանը,  իսկ  նրանք  փոխներթափանցող  ինֆորմացիայի  համակարգված  հաղորդումը  սովորողին  հնարավորություն  է տալիս  քանակական  առնչություններ  ստանալ, ավելի  խոր  կապեր  տեսնել  ֆիզիկա, քիմիա  և  կենսաբանության  առարկաների  միջև: Մյուս  կողմից՝ առանց  մաթեմատիկական  մեթոդների  լավ  իմացություն  անհնար  է  քիմիայի  դասավանդման  գործում  հասնել  լուրջ  հաջողությունների:  Գիտությունների  զարգացման  մեր  ժամանակի  բնորոշ առանձնահատկություններից  մեկը  մաթեմատիկական  մեթոդների  լայն  ներթափանցումն  է  կենսաբանության, բժշկության, քիմիայի  ու  ֆիզիկայի  մեջ:   
  Ներկայումս  բնական  գիտությունների  մասնագետները  պետք  է  լավատեղյակ  լինեն  ՏՀՏ-ների  և  մաթեմատիկական  մոդելավորման  տեսության  հետ, որովհետև մաթեմատիկան  նրանց  անհրաժեշտ  է  հիմնականում  որպես  լեզու  գիտական     
                                                                     
                                                                           -2-
մտածողության  համար, ուստի   մաթեմատիկան  լինելով  վերացական  մտածողության  ոլորտին  պատկանող  գիտություն, պետք  է  մշտապես  չխզի
 կապը  գործնականի  հետ: Պատմականորեն  մաթեմատիկան  սերտորեն  առնչվել  է ֆիզիկայի  հետ,և մաթեմատիկական մեթոդները կազմել են նրա անբաժանելի մասը[3]:
  Ներկայումս քիմիայում  և  նրան  հարակից  գիտություններում  մաթեմատիկական  մեթոդները  լայնորեն  են  օգտագործվում, իսկ  անցյալում քիմիկոսների  կողմից  մաթեմատիկայի  նկատմամբ  հետաքրքրության  բացակայությունը  բացատրվում  է  մեծ  մասամբ  նրանով, որ  քիմիան  հիմնականում  եղել  է  փորձարարական  գիտություն,  և  ոչ  քիմիկոսները  և  ոչ  էլ  մաթեմատիկոսները  քիմիական  օրենքների  մաթեմատիկական  ուսումնասիրությամբ  չեն  զբաղվել:
   Քիմիան  փորձարարական   գիտությունից  ճշգրիտ  գիտության  վերածվելու  տարեթիվը  պետք  է  համարել  1803 թ. ,երբ  Ջոն  Դալտոնը  ձևակերպեց  «քիմիական  տարրերի  ատոմական  կշիռ» հասկացությունը: Դրանով   հիմք  դրվեց  քիմիայում  քանակական  առնչությունների  ուսումնասիրությանը: Քիմիա  գիտության  առաջին  սաղմերը  ծագել  են  ոչ  շուտ, քան  1661 թ., երբ  լույս  տեսավ  Ռ.Բոյլի  «Թերահավատ  քիմիկոս» տրակտատը,  որը  նպաստեց  ձևակերպելու  նյութի  բաղադրության  հաստատունության  օրենքը, իսկ  ավելի  ուշ`1777 թ . –ին  ֆրանսիացի  գիտնական
Ա. Լավուազիեն  քանակական  հաշվարկներով   հիմնավորեց «նյութի  զանգվածի  պահպանման   հիմնարար  օրենքը»:   
     Հանրակրթական  դպրոցի   գործող  ծրագրերում  դեռևս  պատշաճ  կերպով լուսաբանված  չեն  մաթեմատիկայի  ներառումը  հարակից  գիտություններում  նրա  կիրառություններին:  Բնական  է  մտածել, որ  ֆիզիկայի, քիմիայի,  կենսաբանության  և  այլ  առարկանների  ուսուցիչները  ևս  պետք  է  նախաձեռնություն  ցուցաբերեն  և  մոտիկից  զբաղվեն  իրենց  գիտություններում  մաթեմատիկական  մեթոդների  կիրառման  հարցերով, չէ՞ որ` «Գիտությունն  ունի  իր  տաճարները, որոնցից  ամեն  մեկը  կանգնեցված  է  մի  քանի  ճարտարապետների  և  մեծ  թվով  աշխատողների  ջանքերով»: Գ.Լյուիս
  Մեր  հոդվածները  լինելու  են  շարունակական  և  նպատակ  ունեն  լուսաբանելու  քիմիայում  մաթեմատիկական  մեթոդների  կիրառման  հնարավորությունները, ընտրել  համալիր  ուսումնական  նյութեր   և  մշակել  միջառարկայական `քիմիա-մաթեմատիկա  դասերի մոդուլներ, օրինակ`երկրաչափությանը  վերաբերող  հարցեր  քիմիայի  դպրոցական  գործող  դասագրքերում  բավական  շատ  են  շոշափվում, տարբեր  նյութերի  մոլեկուլների տարածական  կառուցվածքի  և  բյուրեղացանցերի  տեսքի  բնութագրումը, մոլեկուլների  մոդելների (նմանակների) պատրաստումը, քիմիական  կապի  անկյան  և  երկարության  որոշումը  և  այլն:     
    

                                                                             -3-
 Այդ  առումով  առավել  հետաքրքիր  են  մոլեկուլների  կառուցվածքին  վերաբերող  խնդիրները, որոնք  լայնորեն  կարող  են  օգտագործել  նաև  մաթեմատիկայի  դասավանդողները:
    Նախորոք  նշենք, որ  յուրաքանչյուր  մաթեմատիկական  մեթոդ  ունի  իր  կիրառության  թույլատրելի  սահմանները, որոնց  անտեսումը  կարող  է  հանգեցնել  անհեթեթ  եզրահանգումների: Դեռևս Գերման  ֆոն  Հելմհոլցը (1821-1894)  իր  հանրահայտ  «Հաշիվ  և  չափում» գրքում (1887թ.) հանդես  է  եկել մաթեմատիկական   օրենքների  մեխանիկական  կիրառման  արատավորության  քննադատությամբ: Նա  գտնում  էր, որ  մաթեմատիկական  օրենքների  կիրառման  չափանիշը  պետք  է  լինի  փորձը:Սխալ  է  առանց  փորձի  պնդել, որ  մաթեմատիկական  օրենքները  կիրառելի  են  ցանկացած  իրադրության  մեջ: Օրինակ՝ եթե  մեկ  անձրևակաթիլին  ավելացնենք  մեկ  այլ  անձրևակաթիլ, ապա  արդյունքում  չի  ստացվի  երկու  անձրևակաթիլ:    
       Նույնիսկ  մաթեմատիկայում    հավասարության  գաղափարը  չի  կարելի  մեխանիկորեն  կիրառել:  Թվում  է  ճշմարիտ, որ  եթե  a  օբյեկտը  հավասար  է  c  օբյեկտին, և  b  օբյեկտը  հավասար  է  c  օբյեկտին, ապա  դրանից  հետևում  է, որ  a  օբյեկտը  պետք  է  հավասար  լինի  b  օբյեկտին, այսինքն  պետք  է  իրավացի  լինի  հավասարության  գաղափարի  փոխանցական (տրանզիտիվ) հատկությունը:  Երկու  ձայն  կարող  են  բարձրությամբ  հավասար  լինել  երրորդ  ձայնին,  և  չնայած  դրան,  մենք կարող  ենք  լսողությամբ  միմյանցից  տարբերել  առաջին  երկու  ձայները:   Հետևաբար, a = b  և  b = c  հավասարություններից   միշտ  չի  հետևում, որ  a = c:     
   Կարելի է բազմաթիվ օրինակներով  համոզվել, որ մաթեմատիկական  օրենքների  պարզամիտ  կիրառությունը  կարող  է  հանգեցնել  ոչ  ճիշտ  եզրակացությունների: Օրինակ՝ խառնելով  երկու  հավասար  ծավալներով  ջուր՝  մեկը՝ 30օC,  իսկ մյուսը՝  20 օC ջերմաստիճանում, ապա   արդյունքում  չենք  ստանա  50 օC  ջուր:
Հայտնի  է, որ  միմյանց  խառնելով  ջրածինը  և  թթվածինը՝  կարելի  է  ստանալ  ջուր:     Եթե  վերցնենք  2  ծավալ  ջրածին  և  մեկ  ծավալ  թթվածին, ապա  ստացվում  է  ոչ  թե  3  ծավալ, այլ 2 ծավալ  ջրային  գոլորշի՝  2H2  + O2 —› 2H2O
   Մի  այլ  օրինակ՝  մեկ  ծավալ ազոտից  և  3  ծավալ ջրածնից   մենք  ստանում  ենք
    2  ծավալ  ամոնիակ` N2 + 3H2   —› 2NH3
    Բացատրությունը  պարզ  է՝  քիմիական  երևույթների  նկատմամբ  չի  կարելի  կիրառել  սովորական մաթեմատիկական  օրենքները, որովհետև  գազերը  փոխազդում  են  ըստ  Ա.Ավոգադրոյի   օրենքի: Ինչպես  կատակով  նկատել  է  ֆրանսիացի  նշանավոր  մաթեմատիկոս  Հենրի Լեբեգը` նույն  վանդակում  տեղավորելով  առյուծին  և  ճագարին, մենք  հետագայում  չենք  նկատի  երկու  կենդանիներ.....
Օգտագործված  գրականություն`
1. Դպիր»№49-«Կյանքը  հենց  քիմիան  է…»   
2. Շ.Մարգարյան, ԲՆԱԳԵՏ, №5, 2008, էջ 60

3.  «Մաթեմատիկան  և  ֆիզիկան  դպրոցում» ամսագիր


0 comments:

Отправить комментарий