среда, 9 октября 2019 г.

հոդված 2019

Կրթահամալիրի 30 ամյակը մեր հիշողություններով



Մենք՝Սուսան Սահակյանս և Գայանե Մխիթարյանս կրթահամալիրում աշխատում ենք բացման առաջին տարիներից՝1985,1987 թվականներից, որպես քիմիայի և ֆիզիկայի դասավանդողներ:Այն ժամանակ կոչվում էր 183 դպրոց :Բարձրագույն բուհերը նոր ավարտած,եռանդով լցված երիտասարդներ էինք:Պարզվեց,որ սիրում ենք մանկավարժությունը և երեխաներին:Ողջ կոլեկտիվը երիտասարդություն էր:Ստեղծվեց մի համերաշխ ներդաշնակ ամբողջականություն:Գուցե դա էր պատճառը,որ դպրոցը դարձավ «մերը»,դրա համար հաճույքով մնում էինք դասերից հետո,շփվում իրար հետ,քննարկում դասերը, կատարում տարբեր աշխատանքներ՝թարգմանություններ ,դասավորում բնագիտական  լաբորատորիաները ,անգամ կատարում  շինարարական աշխատանքներ՝ներկում սեղանները,աթոռները և այլն:
Քիմիայի և ֆիզիկայի դասավանդումը ոչինչով չէր տարբերվում մյուս դպրոցների դասավանդումից՝տեսական մասի հաղորդում,լաբորատոր ցուցադրական փորձեր:
Տիար Բլեյանի շնորհիվ շատ ձեռք բերումներ ունեցանք հետագա տարիներին՝անգլերեն լեզվի իմացություն,ՏՀՏ-ների տիրապետում , ամենակարևորը ունեցանք հագեցած  սարքավորումներով և նյութերով լաբորատորիա:Ամեն չորեքշաբթի մանկավարժական պարապմունքների ժամանակ յուրացրեցինք  նոր դասավանդման մեթոդները,գնահատում ,այլընտրանքային ծրագրերի մշակումը: Կրթահամալիրը անցավ այլընտրանքային մանկավարժության իրականացմանը,որը ենթադրում էր նաև  քիմիայի և ֆիզիկայի դասավանդման մոտեցման  փոփոխությունների .
Այս երկարատև մանկավարժական գործունեության ընթացքում,անընդհատ մտահոգող խնդիր էր  բնագիտական առարկաների նկատմամբ սովորողների բացասական վերաբերմունքը:Դրա մասին բազմիցս անդրադարձել  ենք մեր հոդվածներում(լինք),ծրագրերի նախաբանում,որտեղ խոսվել է դասագրքերի բարդ ընկալվող տեսական նյութի,միջին դպրոցի համար նախատեսված Վ.Ի.Լուկաշիկի հեղինակությամբ խնդրագրքի մասին:Ժամանակաշրջանը փոխվել էր,բայց խնդրագիրքը մնացել է նույնը:Դա էր պատճառը,որ 2008-2009թթ-ին ես՝Մխիթարյան Գայանես ,հրատարակեցի«Ֆիզիկայից գիտելիքների ստուգման ատաջադրանքներ մաս I,II»ձեռնարկները,որը Կրթության Գիտության Նախարարության կողմից երաշխավորվեց որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ,որպեսզի սովորողները կարողանան թեստային աշխատանքներով աշխատել:Կարծես այս մասով համարեցի,որ իմ լուման դրված է ֆիզիկայի դասավանդման մեջ:Թարգմանեցի նաև Վ.Ի.Լանգեի«Հնարամիտ փորձարարական խնդիրներ »գիրքը:Գրքի թարգմանության հիմք հանդիսացավ այն, որ այն տարբերվում է սովորական դպրոցական խնդիրների ժողովածուներից, որտեղ խնդիրները խմբավորված են ըստ ֆիզիկայի բաժինների: Այստեղ խմբավորված են ըստ իրավիճակների, որտեղ, հենց առաջարկված է լուծել դրանք, և մի շարք խնդիրների լուծման համար պահանջվում է ֆիզիկայի տարբեր բաժինների իմացություն:Գրքի հիմնական նպատակը ոչ կարծրացած մտածողության, հմտությունների  ձեռքբերման, ինքնուրույն աշխատանքի դաստիարակությունն է:Ֆիզիկայի և քիմիայիդասվանդման պատմության հետ ծանոթացումը ցույց էր տալիս, որ փորձերի հաջողությունը որոշվում է անսպասելի չափման մեթոդների մշակմամբ:Գրքում բերված են հարյուրից ավելի խնդիրներ, որտեղ առաջարկվում է պարզունակ սարքերով չափել այնպիսի մեծություններ, որոնց համար, թվում է, թե այդ սարքերն այնքան էլ հարմար չեն:Նման խնդիրների խմբավորման և լուծման մեթոդները համապատասխանում էին, նախագծային մեթոդին:
Մնում էր հետաքրքրություն ատաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ,փաստացի ցույց տալ,որ կապը բնագիտական առարկաների մեջ խզված չէ,որ ֆիզիկական երևույթները մեր շրջապատում,բնության մեջ կատարվող փոփոխություններն են,վերջապես ֆիզիկան մարդկային կուլտուրայի անբաժան մասն է:Այս հարցում մեզ շատ օգնեց մեր կրթահամալիրի կարգավիճակը՝որպես կրթական այլընտրանքային ծրագրեր մշակող և փորձարկող կրթական հաստատություն,հնարավորություն տվեց հիմնական դպրոցի համար,որպես ֆիզիկայի և քիմիայի ուսուցման հիմնական նպատակ առանձնացնել աշակերտի մոտ մտավոր և գործնական հմտությունների ձևավորումը և զարգացումը,զգալի չափով նվազեցնելով պատրաստի նյութի հաղորդվելիք ծավալը:Դպրոցի կառուցվածքը (7-9-րդ դասարաններ և ավագ դպրոց 10-12-րդ դասարաններ)թույլ է տալիս հստակ տարբերակել հիմնական և ավագ դպրոցներում ֆիզիկայի  դասավանդման նպատակները և խնդիրները:Հիմնական դպրոցում ֆիզկայիև քիմիայի ուսուցումը ուղղված է սովորողների մտածողության ձևավորմանը,մշակվում է դիտելու,համեմատելու ,վերլուծելու և համակցելու,փորձեր նախագծելու և իրականացնելու,անհրաժեշտ ինֆորմացիան ժամանակակից տեխնիկական միջոցներով փնտրելու ,դասակարգելու,իր ընկերների հետ աշխատանքային հարաբերություններ կարգավորելու կարողություններ:Այլ կերպ ասած,այս էտապում գերխնդիր էր սովորողին սովորեցնել ինքնուրույն գիտելիքներ ստեղծել,այսինքն ինքնակրթվել:Այդ ժամանակ հաղորդվող ինֆորմացիան(ուսումնական նյութը)օժանդակ դեր է կատարում:Քիմիա և ֆիզիկա առարկաները չեն դասավնադվում դասասենյակներում, ամբողջ դասարանի հետ միաժամանակ,այլ փոքր խմբերով, մասնագիտական լաբորատորիաներում,որտեղ և՛սովորողը,և՛դասավանդողն իրագործում են իրենց ստեղծագործական պոտենցիալը:Ի դեպ լաբորատորիաները կահավորված են աշխատանքային սեղաններով,որոնք դասավորված են այնպես,որ ուսուցիչը և սովորողը կարողանում են ազատ շարժվել,սարքավորումները և նյութերը դասավորված են բաց պահարաններում ,թորձարարական սեղանների վրա և փորձի համար անհրաժեշտ սարքերը ընտրում և վերցնում են հենց սովորողները,աշխատում են անհատական համակարգիչներով,արված գործնական աշխատանքները կարողանում են ձայնագրել,պատրաստել ուսումնական նյութեր,որը տեղադրվում է իրենց բլոգներում,կայքում:Այս պայմաններն և մեր հեղինակային կրթական ծրագրերն՝Առարկայական ծրագրի փաթեթ ,ծրագրերը «ֆիզիկայի և քիմիայի ուսուցումը փորձի հիման վրա» ,ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի ուսուցման նոր ձևը՝ նպատակային ճամփորդությունները ,,,Հայաստանի արտադրամասերի ուսումնասիրումը..նախագծային ուսուցումը ,նպաստեցին հետաքրքրությունը  դեպի ֆիզիկա և քիմիա առարկաները:Ի դեպ   ուսումնական ճամփորդությունները(բնության մեջ,կրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների լաբորատորիաներ,գործարաններ և այլն )հնարավորություն են տալիս ֆիզիկական և քիմիական երևույթները անմիջապես տեսնել բնության,արտադրության մեջ,տեղում բացատրել,զգալ և հասկացնել,որ ֆիզիկան և քիմիան դա մեր կյանքն է,որ այս գիտությունները կիրառական են:Երբ սովորողը տեսնում էր երևույթը և անմիջապես նույն պահին մեր կողմից ստանում էր բացատրություն ֆիզիկորեն և քիմիկորեն ,դրան հաջորդում էր հարցերի տարափը,որը հենց հետաքրքրությունն  էր իր շրջապատում տեղի ունեցող մյուս երևույթների նկատմամբ: Սովորողները  այդ երևույթները տեսանկարում են,մեկնաբանում են և դնում են համացանցում,համալիրի միջինի ենթակայքում ,իրենց բլոգներում :Կարծում եմ ,որ դա էլ իր  հերթին նպաստեց ֆիզիկայի ընտրությամբ գործունեության և պատանի քիմիկոսի առաջի խբի ստեղծմանը,որը համալիրը իր հիմնադրման օրվանից  չէր  ունեցել:Հետո խումբը վերանվանվեց ֆիզ/քիմիայի միջառարկայական ընտրությամբ գործունեություն,որի հետ իրականացնում ենք մի քանի միջառարկայական նախագծեր 1.«Կրթական ծրագրերի փոխանակում»   ՝,
.Մեդիակրթությունը բերեց նաև բլոգային ուսուցման ևմեր բլոգներում  մշակեցինք քիմիայի 7-րդ,8-րդ դասարանների և ֆիզիկայի 7-րդ և 8-րդհամար ուսումնական փաթեթներ
Մինչև այժմ աշխատում ենք համալիրում,շաատ սիրում ենք մեր համալիրը,պատրաստ ենք աշխատել այնքան ժամանակ ,ինչքան մեր պոտենցիալ հնարավորությունը կբավարարի:
Ֆիզիկայի և քիմիայի դասավանդման այս մեթոդիկան ամբողջացված է մեր բլոգներում՝քիմիա  ֆիզիկա
Հեղինակներ՝Գայանե Մխիթարյան
Սուսաննա Սահակյան

0 comments:

Отправить комментарий