пятница, 25 октября 2019 г.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՃԱՄԲԱՐ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՃԱՄԲԱՐ

Ուսումնական աշուն 2019Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1
Նախագիծ
Սովորողների հետ ուսումնական աշխատանք 
Օրակարգ, հոկտեմբերի 28
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում, պատասխանատու՝ Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, մասնակիցներ՝ Միջին դպրոցի դասավանդողներ, սովորողներ
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
  • Կաբինետների, լաբորատորիաների մաքրում, վիտրաժների, պատուհանների մաքրում, լաբորատորիաների վերադասավորում, նախապատրաստում ձմեռային շրջանին, Ժաննա Հակոբյան, Գայանե Մխիթարյան, Սուսաննա Սահակյան, Ստելլա Մնացականյան, Արևիկ Ներսիսյան
11:00-11:00-11:30 Երգի պարապմունք
11:30-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ, այլ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով

Օրակարգ, հոկտեմբերի 29

11:00-11:30 Երգի պարապմունք
11:30-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ, այլ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
Օրակարգ, հոկտեմբերի 30
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում, պատասխանատու՝ Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, մասնակիցներ՝ Միջին դպրոցի դասավանդողներ, սովորողներ
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
  • Կաբինետների, լաբորատորիաների մաքրում, վիտրաժների, պատուհանների մաքրում, լաբորատորիաների վերադասավորում, նախապատրաստում ձմեռային շրջանին, Ժաննա Հակոբյան, Գայանե Մխիթարյան, Սուսաննա Սահակյան, Ստելլա Մնացականյան, Արևիկ Ներսիսյան
11:00-11:00-11:30 Երգի պարապմունք
11:30-12:301-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ, այլ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
Օրակարգ, հոկտեմբերի 3է

четверг, 24 октября 2019 г.

Կրթական ծրագրերի փոխանակում 2019-20թթ

Նախագիծ՝,,Կրթական ծրագրերի փոխանակում.. 2019ժ2020թթ շարունակական

Նպատակը`
1.Համագործակցում և Հայաստանի և այլերկրների դպրոցների մանկավարժների և սովորողների  հետ
2.Փորձի փոխանակում`ներկայացնել քիմիայի այլընտրանքային դասավանդումը կրթահամալիրում և ծանոթանալ տարբեր ծրագրերի հետ
3.Ներկայացնել նախագծային ,անհատական,բլոգային  ուսուցման մեթոդները
4.Ծանոթացում ուսումնական փաթեթների,բլոգների հետ
5.Համատեղ փորձարարական դասերի կազմակերպում`Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում
6.Փոխգործակցում բնապահպանական խնդիրների համատեղ ուսումնասիրման և լուծման  հարցերում
7.Մասնագիտական կողմորոշում և տարբեր ուսումնական հաստատությունների այցելություն 
Ընթացքը`
1.Կլոր սեղանների կազմակերպում
2.Փորձերի մշակում և կատարում
3.Ճամփորդությունների կազմակերպում դեպի տարբեր դպրոցներ
4.Առցանց շփումներ
Ժամկետը`
Ամբողջ ուսումնական տարի
Արդյունքները  ներկայացնել բլոգներում,ենթակայքում,կայքում:

1,Հոկտեմբերի 21-ին   սահմանային Չինարի գյուղի մի խումբ սովորողների և դասավանդողների այցը քիմիայի լաբորատորիա և համատեա դասի,,Երևույթները քիմիայի լաբորատորիայում.. անցկացում:
2,Հոկտեմբերի 23-ին Դիլիջանի միջազգային դպրոցի այցը կրթահամալիր և նրանց և 8,3 դասարանի սովորողների հետ համատեղ էկոլոգիական և քիմիական փորձերի անցկացում::

3.Նոյեմբերի 8-ին Գորիսի՝Հարժիս գյուղի  դպրոցի մի խումբ սովորողների և դասավանդողների այցը քիմիայի լաբորատորիա Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ:

4.Նոյեմբերի 13-ին Մարդակերտի ՝Արցախ Հաթերքի դպրոցի սովորողների և դասավանդողների այցը լաբորատորիա տաթև Աբրահամյանի ղեկավարությամբ:
5.Նոյեմբերի 15-ին Տավուշի Հովք գյուղի դպրոցի դասավանդողների և սովորողների այցը :Քիմիական փորձերի կատարում՝Անի Արղության և Արեգ Նշանյան:

6..Նոյեմբերի 15-ին Ա.Իսահակյանի դպրոցի դասավանդողների այցը քիմիայի լաբորատորիա,փորձի փոխանակում:

среда, 9 октября 2019 г.

հոդված 2019

Կրթահամալիրի 30 ամյակը մեր հիշողություններով

Մենք՝Սուսան Սահակյանս և Գայանե Մխիթարյանս կրթահամալիրում աշխատում ենք բացման առաջին տարիներից՝1985,1987 թվականներից, որպես քիմիայի և ֆիզիկայի դասավանդողներ:Այն ժամանակ կոչվում էր 183 դպրոց :Բարձրագույն բուհերը նոր ավարտած,եռանդով լցված երիտասարդներ էինք:Պարզվեց,որ սիրում ենք մանկավարժությունը և երեխաներին:Ողջ կոլեկտիվը երիտասարդություն էր:Ստեղծվեց մի համերաշխ ներդաշնակ ամբողջականություն:Գուցե դա էր պատճառը,որ դպրոցը դարձավ «մերը»,դրա համար հաճույքով մնում էինք դասերից հետո,շփվում իրար հետ,քննարկում դասերը, կատարում տարբեր աշխատանքներ՝թարգմանություններ ,դասավորում բնագիտական  լաբորատորիաները ,անգամ կատարում  շինարարական աշխատանքներ՝ներկում սեղանները,աթոռները և այլն:
Քիմիայի և ֆիզիկայի դասավանդումը ոչինչով չէր տարբերվում մյուս դպրոցների դասավանդումից՝տեսական մասի հաղորդում,լաբորատոր ցուցադրական փորձեր:
Տիար Բլեյանի շնորհիվ շատ ձեռք բերումներ ունեցանք հետագա տարիներին՝անգլերեն լեզվի իմացություն,ՏՀՏ-ների տիրապետում , ամենակարևորը ունեցանք հագեցած  սարքավորումներով և նյութերով լաբորատորիա:Ամեն չորեքշաբթի մանկավարժական պարապմունքների ժամանակ յուրացրեցինք  նոր դասավանդման մեթոդները,գնահատում ,այլընտրանքային ծրագրերի մշակումը: Կրթահամալիրը անցավ այլընտրանքային մանկավարժության իրականացմանը,որը ենթադրում էր նաև  քիմիայի և ֆիզիկայի դասավանդման մոտեցման  փոփոխությունների .
Այս երկարատև մանկավարժական գործունեության ընթացքում,անընդհատ մտահոգող խնդիր էր  բնագիտական առարկաների նկատմամբ սովորողների բացասական վերաբերմունքը:Դրա մասին բազմիցս անդրադարձել  ենք մեր հոդվածներում(լինք),ծրագրերի նախաբանում,որտեղ խոսվել է դասագրքերի բարդ ընկալվող տեսական նյութի,միջին դպրոցի համար նախատեսված Վ.Ի.Լուկաշիկի հեղինակությամբ խնդրագրքի մասին:Ժամանակաշրջանը փոխվել էր,բայց խնդրագիրքը մնացել է նույնը:Դա էր պատճառը,որ 2008-2009թթ-ին ես՝Մխիթարյան Գայանես ,հրատարակեցի«Ֆիզիկայից գիտելիքների ստուգման ատաջադրանքներ մաս I,II»ձեռնարկները,որը Կրթության Գիտության Նախարարության կողմից երաշխավորվեց որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ,որպեսզի սովորողները կարողանան թեստային աշխատանքներով աշխատել:Կարծես այս մասով համարեցի,որ իմ լուման դրված է ֆիզիկայի դասավանդման մեջ:Թարգմանեցի նաև Վ.Ի.Լանգեի«Հնարամիտ փորձարարական խնդիրներ »գիրքը:Գրքի թարգմանության հիմք հանդիսացավ այն, որ այն տարբերվում է սովորական դպրոցական խնդիրների ժողովածուներից, որտեղ խնդիրները խմբավորված են ըստ ֆիզիկայի բաժինների: Այստեղ խմբավորված են ըստ իրավիճակների, որտեղ, հենց առաջարկված է լուծել դրանք, և մի շարք խնդիրների լուծման համար պահանջվում է ֆիզիկայի տարբեր բաժինների իմացություն:Գրքի հիմնական նպատակը ոչ կարծրացած մտածողության, հմտությունների  ձեռքբերման, ինքնուրույն աշխատանքի դաստիարակությունն է:Ֆիզիկայի և քիմիայիդասվանդման պատմության հետ ծանոթացումը ցույց էր տալիս, որ փորձերի հաջողությունը որոշվում է անսպասելի չափման մեթոդների մշակմամբ:Գրքում բերված են հարյուրից ավելի խնդիրներ, որտեղ առաջարկվում է պարզունակ սարքերով չափել այնպիսի մեծություններ, որոնց համար, թվում է, թե այդ սարքերն այնքան էլ հարմար չեն:Նման խնդիրների խմբավորման և լուծման մեթոդները համապատասխանում էին, նախագծային մեթոդին:
Մնում էր հետաքրքրություն ատաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ,փաստացի ցույց տալ,որ կապը բնագիտական առարկաների մեջ խզված չէ,որ ֆիզիկական երևույթները մեր շրջապատում,բնության մեջ կատարվող փոփոխություններն են,վերջապես ֆիզիկան մարդկային կուլտուրայի անբաժան մասն է:Այս հարցում մեզ շատ օգնեց մեր կրթահամալիրի կարգավիճակը՝որպես կրթական այլընտրանքային ծրագրեր մշակող և փորձարկող կրթական հաստատություն,հնարավորություն տվեց հիմնական դպրոցի համար,որպես ֆիզիկայի և քիմիայի ուսուցման հիմնական նպատակ առանձնացնել աշակերտի մոտ մտավոր և գործնական հմտությունների ձևավորումը և զարգացումը,զգալի չափով նվազեցնելով պատրաստի նյութի հաղորդվելիք ծավալը:Դպրոցի կառուցվածքը (7-9-րդ դասարաններ և ավագ դպրոց 10-12-րդ դասարաններ)թույլ է տալիս հստակ տարբերակել հիմնական և ավագ դպրոցներում ֆիզիկայի  դասավանդման նպատակները և խնդիրները:Հիմնական դպրոցում ֆիզկայիև քիմիայի ուսուցումը ուղղված է սովորողների մտածողության ձևավորմանը,մշակվում է դիտելու,համեմատելու ,վերլուծելու և համակցելու,փորձեր նախագծելու և իրականացնելու,անհրաժեշտ ինֆորմացիան ժամանակակից տեխնիկական միջոցներով փնտրելու ,դասակարգելու,իր ընկերների հետ աշխատանքային հարաբերություններ կարգավորելու կարողություններ:Այլ կերպ ասած,այս էտապում գերխնդիր էր սովորողին սովորեցնել ինքնուրույն գիտելիքներ ստեղծել,այսինքն ինքնակրթվել:Այդ ժամանակ հաղորդվող ինֆորմացիան(ուսումնական նյութը)օժանդակ դեր է կատարում:Քիմիա և ֆիզիկա առարկաները չեն դասավնադվում դասասենյակներում, ամբողջ դասարանի հետ միաժամանակ,այլ փոքր խմբերով, մասնագիտական լաբորատորիաներում,որտեղ և՛սովորողը,և՛դասավանդողն իրագործում են իրենց ստեղծագործական պոտենցիալը:Ի դեպ լաբորատորիաները կահավորված են աշխատանքային սեղաններով,որոնք դասավորված են այնպես,որ ուսուցիչը և սովորողը կարողանում են ազատ շարժվել,սարքավորումները և նյութերը դասավորված են բաց պահարաններում ,թորձարարական սեղանների վրա և փորձի համար անհրաժեշտ սարքերը ընտրում և վերցնում են հենց սովորողները,աշխատում են անհատական համակարգիչներով,արված գործնական աշխատանքները կարողանում են ձայնագրել,պատրաստել ուսումնական նյութեր,որը տեղադրվում է իրենց բլոգներում,կայքում:Այս պայմաններն և մեր հեղինակային կրթական ծրագրերն՝Առարկայական ծրագրի փաթեթ ,ծրագրերը «ֆիզիկայի և քիմիայի ուսուցումը փորձի հիման վրա» ,ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի ուսուցման նոր ձևը՝ նպատակային ճամփորդությունները ,,,Հայաստանի արտադրամասերի ուսումնասիրումը..նախագծային ուսուցումը ,նպաստեցին հետաքրքրությունը  դեպի ֆիզիկա և քիմիա առարկաները:Ի դեպ   ուսումնական ճամփորդությունները(բնության մեջ,կրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների լաբորատորիաներ,գործարաններ և այլն )հնարավորություն են տալիս ֆիզիկական և քիմիական երևույթները անմիջապես տեսնել բնության,արտադրության մեջ,տեղում բացատրել,զգալ և հասկացնել,որ ֆիզիկան և քիմիան դա մեր կյանքն է,որ այս գիտությունները կիրառական են:Երբ սովորողը տեսնում էր երևույթը և անմիջապես նույն պահին մեր կողմից ստանում էր բացատրություն ֆիզիկորեն և քիմիկորեն ,դրան հաջորդում էր հարցերի տարափը,որը հենց հետաքրքրությունն  էր իր շրջապատում տեղի ունեցող մյուս երևույթների նկատմամբ: Սովորողները  այդ երևույթները տեսանկարում են,մեկնաբանում են և դնում են համացանցում,համալիրի միջինի ենթակայքում ,իրենց բլոգներում :Կարծում եմ ,որ դա էլ իր  հերթին նպաստեց ֆիզիկայի ընտրությամբ գործունեության և պատանի քիմիկոսի առաջի խբի ստեղծմանը,որը համալիրը իր հիմնադրման օրվանից  չէր  ունեցել:Հետո խումբը վերանվանվեց ֆիզ/քիմիայի միջառարկայական ընտրությամբ գործունեություն,որի հետ իրականացնում ենք մի քանի միջառարկայական նախագծեր 1.«Կրթական ծրագրերի փոխանակում»   ՝,
.Մեդիակրթությունը բերեց նաև բլոգային ուսուցման ևմեր բլոգներում  մշակեցինք քիմիայի 7-րդ,8-րդ դասարանների և ֆիզիկայի 7-րդ և 8-րդհամար ուսումնական փաթեթներ
Մինչև այժմ աշխատում ենք համալիրում,շաատ սիրում ենք մեր համալիրը,պատրաստ ենք աշխատել այնքան ժամանակ ,ինչքան մեր պոտենցիալ հնարավորությունը կբավարարի:
Ֆիզիկայի և քիմիայի դասավանդման այս մեթոդիկան ամբողջացված է մեր բլոգներում՝քիմիա  ֆիզիկա
Հեղինակներ՝Գայանե Մխիթարյան
Սուսաննա Սահակյան