понедельник, 6 ноября 2017 г.

Հաշվետվություն Շուշիի գործուղումից

Հաշվետվություն Շուշիի գործուղումից
Օր առաջին`
` Հոկտեմբերի 29-ին մեծ խմբով`բնագետներ-դասավանդողներ և սովորողներ ճանապարհ ընկանք դեպի Արցախ։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր և մի փոքր դժվար։ Առաջին կանգառը արեցինք Հայրիվանքում,որտեղից  բացվում էր գեղեցիկ տեսարան   դեպի Սևանա լիճը։Հետո ուղեվորվեցինք Նորատուսի՝խաչքարերի աշխարհ: Բոլորս շատ տպավորված էինք և քաղցած : Կանգնեցինք Վարդենիսում` ճաշեցինք։ Դադիվանքում մտանք եկեղեցի,աղոթեցինք, նկարվեցինք, տեսանք խաչքարերը և այլն։ Գանձասարի հանգստյան գոտում տեսանք Լևոն Հայրապետյանի  կառուցած նավը, այն շատ գեղեցիկ էր, տեսանք նաև Գանձասարի առյուծը` որին մոտենալուց  ձայներ էր արձակում։ Այցելեցինք Գանձասարի եկեղեցին,որտեղ նույնպես մոմ վառեցինք,աղոթեցինք։ Արդեն մութն ընկավ, բոլորս հոգնած էինք և առանց կանգառ անելու Ստեփանակերտում ուղեվորվեցինք Շուշի։ Վերջապես հասանք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հյուրատուն,որտեղ  մեզ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին մեր սենյակները և քանի որ բոլորս շատ հոգնած էինք, գնացինք հանգստանալու:







Օր երկրորդ` 
 Առավոտյան նախաճաշեցինք, հետո շտապեցինք Տեխնոլոգիական համալսարան հանդիպելու Գագիկ Ներսիսյանի հետ։ Գագիկ Ներսիսյանը 120 գիտական աշխատանքների, 50 գյուտերի հեղինակ է։ Նա մեզ ցույց տվեց համալսարանի լաբարատորիաները, որտեղ կային թորման սարքեր, որոնց միջոցով խոտաբույսերից,հատապտուղներից, մրգերից ստանում էին եթերային յուղեր,որոնց միջոցով  կարելի է շատ հիվանդություններ բուժել նույնիսկ քաղցկեղ։ Մյուս լաբարատորիայում ծանոթացանք պահածոների պատրաստման ընթացքին։ Պահածոները պատրաստում էին տարբեր բանջարեղեններից, մրգերից և նույնիսկ ձկներից։ Առաջին 10 հազար արտադրանքը նրանք ուղարկելու էին զինվորներին, որպես օգնություն։Նա մեզ հյուրասիրեց  դդումից իր պատրաստված շոկոլադներ,վերջում մեզ ցույց տվեցին համալսարանի վերին հարկերը, որտեղ կային շատ լսարաններ, սողորողներին ցույց տվեցին խամաճիկներ, որոնք կառավարվում էին համակարգիչներով։ Տեսանք նաև նրանց գրադարանը, խմբագրիչների, նիստերի, ճարտարագետների սենյակները։ Ճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Ստեփանակերտ։ Բարձրացանք<< Մենք ենք մեր լեռները>> արձանի մոտ, նկարվեցինք և գնացինք Ստեփանակերտով շրջելու։ Երկար զբոսնելուց հետո հասանք հյուրատուն և համտեսեցինք ժինգյալով հաց։Երեկոյան բոլորը փորձեցին իրենց տպավորությունները տեղադրել բլոգներում,ֆեյսբուկում: Ունեցանք հագեցած և ուրախ օր։





Օր երրորդ`
Առավոտյան նախաճաշից հետո ուղեվորվեցինք Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան,որտեղ  մեզ դիմավորեց ուսումնարանի տնօրեն Վասպուրական Կարապետյանը: Նա մեզ պատմեց ուսումնարանի պատմությունը։ Իմացանք, որ Եզնիկ Մոզյանը մեծ բարերար  և հայրենասեր է, նա ծնվել է 1916 թվականին Զմյուռնիայում և մահանալով՝2006 թվականին կտակել է ողջ հարստությունը Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամին՝ այս ուսումնարանի կառուցումը և գործունեությունը պահպանելու համար: Նա մեծ ոգևորությամբ մեզ ներկայացնում էր ուսումնարանի ստեղծման պատմությունը, գործունեությունը և այլն: Հետո շրջեցինք բոլոր արհեստանոցներով,ուսումնական սենյակներով,ծանոթացանք տարբեր արհեստներին և արձանագրեցինք,որ ուսումնարանը հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով ուսումը լիարժեք ստանալու համար:  Ուսումնարանից հետո այցելեցինք Համալսարան, այս անգամ Գագիկ Ներսիսյանը ցույց տվեց նռան կորիզից յուղի ստացման ընթացքը:Վերադարձանք հյուրատուն,Ճաշեցինք, մի փոքր հանգստացանք և ուղևորվեցինք Շուշիի երկրաբանական թանգարան,որտեղ տեսանք շատ գեղեցիկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր տարբեր չափսերի, գույների և ձևերի:Որոշ քարեր բերվել էին տարբեր երկրներից և նվիրատվել տարբեր բարերարների կողմից,օրինակ`Տեր-Գաբրիելյանցի,Ռուբեն Վարդանյանի կողմից: Հետո գնացինք Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցի: Եկեղեցին շատ գեղեցիկ էր, ուներ գեղեցիկ բակ,այցելեցինք Կանաչ եկեղեցի, եղանք աղջկա բերդում: Այնտեղ կար թաքստոցի համար նախատեսված մի վայր: Հետո բարձրացան պարիսպը և սկսեցինք քայլել այդ բարձրության վրա: Շատ տպավորիչ և զվարճալի օրեր ունեցանք և երեկոյան փորձեցինք բոլորը գրանցենք բլոգներում:











Օր չորրորդ`
Մեկնեցինք Շուշիից ԳորիսովՔարահուջովԵրևան երթուղով վայեյելով գեղեցիկ աշնան տեսարաններ:Ճաշեցինք ` ճանապարհին և երեկոյան հասանք Երևան:



Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ճամփորդության ղեկավարին`Էմանուել Ագջոյանին և տիար Բլեյանին այսպիսի օգտակար և գեղեցիկ գործուղման համար:



0 comments:

Отправить комментарий