среда, 8 ноября 2017 г.

Գիտելիքի ստուգում`7-2


 Թեմաներ`     Նյութերի  ճանաչումը:  Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ:   Մաքուր   նյութեր   և  խառնուրդներ:
                                  
                             1.  Արտահայտություններից  որու՞մ  է  իմաստային  հետևությունը  ճիշտ  տրված.
       1.մաքուր  նյութերը  ունեն  հաստատուն  բաղադրություն,  բնորոշ  կառուցվածք, ուստի  և օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով 
 2. մաքուր  նյութերը  օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով, ուստի  և  ունեն հաստատուն  կառուցվածք
 3. մաքուր  նյութերը  օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով, ուստի և  ունեն  հաստատուն  բաղադրություն
    4. մաքուր  նյութերը  ունեն  հաստատուն  բաղադրությունուստի  և  օժտված  են  բնորոշ  կառուցվածքով:
            2. Շարքերից  որու՞մ  է  տրված  միայն  մաքուր  նյութեր.
     1. ծովի  ջուր, գրաֆիտ, սպիրտ                   3. թորած  ջուր,  օդ,  հող  
    2. պղինձ, ալյումին, կերակրի  աղ              4. գրանիտ, մագնեզիում, ալմաստ:
            
              3.  Արտահայտություններից  ո՞րն  է  սխալ.
      1.  խառնուրդում  յուրաքանչյուր  նյութ  պահպանում  է  իր  բաղադրությունը
      2.  խառնուրդում  յուրաքանչյուր  նյութ  պահպանում  է  իր  կառուցվածքը
      3.խառնուրդում  յուրաքանչյուր  նյութն  ունի   հաստատուն  եռման  և  հալման ջերմաստիճան:
     4. խառնուրդի   բաղադրությունը  միշտ  հաստատուն  է
  
    
               4.  Ո՞րն  է համասեռ  խառնուրդ.
      1.կավաջուրը                          3.աղաջուրը
      2.ավազաջուրը                        4. կաթը:
           5.   Ո՞րն  է անհամասեռ  խառնուրդ.
         1  շաքարաջուրը                         3. սպիրտաջուրը(օղին)
        2. մածունը                                   4. գազերի  խառնուրդը(օդը):
           6.  Ո՞ր  դեպքում  են  օգտագործում  սովորական  պարզվածքազատումը.
                     1. պինդ  նյութի  առանձնացումը  հեղուկից,եթե  պինդ   նյութի խտությունը  մեծ  է  հեղուկի  
                    խտությունից
                     2. իրար  մեջ  լուծվող  հեղուկները  բաժանելիս
                      3.իրար  մեջ  չլուծվող  հեղուկների  բաժանման  դեպքում
                               4.պինդ  նյութի  առանձնացումը   հեղուկից,եթե  պինդ   նյութի  խտությունը  փոքր  է  հեղուկի  խտությունից:
            7.  Ո՞ր  եղանակով  են  ձեթը  ջրից  առանձնացնում.
          1. թորումով                                3 ֆիլտրումով:

          2. շոգեացումով                         4. բաժանիչ  ձագարով       
               8.   Ո՞ր  եղանակով  են  շաքարի  ջրային  լուծույթից  շաքարն  առանձնացնում. 
           1. ֆիլտրում                     3. շոգիացում                         
           2  թորում                         4. պարզվածքազատում:
       9. Ո՞ր  եղանակով  են  սպիրտը  սպիրտաջրից  առանձնացնում.
    1. ֆիլտրում                    3.շոգիացում
    2. թորում                        4. պարզվածքազատում:
 10.Ո՞ր  խառնուրդը կարելի  է բաժանել ֆիլտրումով  .
   1. բենզինի  և  ջրի  խառնուրդը             3.կավի  և  ջրի  խառնուրդը                       
   2.թթվածնի  և  ազոտի  խառնուրդը      4.սոդայի  և ջրի  խառնուրդը:
  11 Որ շարքում են նախ նշված համասեռ,ապա անհամասեռ խառնուրդները.
  1.քացախը և օղին                                   3.կաթը և հանքային ջուրը
  2. սպիրտաջուրը և կավաջուրը           4.քաղցր թեյը և աղաջուրը
12. Թվարկված  երևույթներից  ո՞րը  քիմիական  չէ.
   1. այրում                    3. ֆիլտրում   
   2.փտում                     4.ժանգոտում
13. Ո՞ր  ֆիզիկական  հատկությունը  բնութագրական  չէ ալյումինին. 
     1.էլեկտրահաղորդականություն       ­­­
     2. .սովորական  պայմաններում  գազային  վիճակ
     3.արծաթասպիտակ  գույն
     4.ջերմահաղորդականություն:
 14. Հետևյալ  երևույթներից  ո՞րն  է  ֆիզիկական. Պատասխանը  հիմնավորեք`ինչու՞:
    1.մոմի  այրումը              3. աղի  ջրում  լուծվելը  
   2.փայտի  փտելը             4. գինին  քացախի  վերածվելը
15. Հետևյալ  երևույթներից  ո՞րն  է  քիմիական:Պատասխանը  հիմնավորեք` ինչու՞:
   1.շաքարի  մանրացնելը                3.ջրի գոլորշիացումը
   2. կաթի  թթվելը                                4.ապակու  կոտրվելը
16. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական մարմինը,ապա քիմիական նյութը.
     1. բաժակ և երկաթ                                               3.պղինձ և ալյումին
 2. փայտանյութ և սպիրտայրոց                        4.ջուր և մարախուղ                               
17. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական ,ապա քիմիական երևույթներ.
   1.շաքարի լուծվելը ջրում և այդ լուծույթի գոլորշիացումը
   2. կաթի թթվելը և էլեկտրական լամպի լուսավորվելը
   3.բույսերում գլյուկոզի առաջացումը և բույսերի շնչելը
   4.բենզինի գոլորշիացումը և բենզինի այրումը:
18.  Ֆիզիկական  երևույթների  դեպքում  նյութի  նշված  հատկություններից  ո՞րը  չի ենթարկվում  փոփոխության.
     1.ագրեգատային  վիճակը                     3.գույնը            
     2.չափսը                                                4.ձևը
     19.  Թվարկված  հատկություններից   ո՞րն  է  ընդհանուր  կերակրի  աղի  և  երկաթի համար.
    1.համը                                 3. էլեկտրահաղորդականությունը:
    2.խտությունը                    4. ագրեգատային  վիճակը

 20. Հետևյալներից որն ունի քիմիական բանաձև:
   1/օդ                                3/շաքարաջուր

   2/կաթ                              4/կերակրի աղ                  
        



    
 Հարցեր կրկնողության համար
  • Ինչ է ուսումնասիրում քիմիան
  • Մարմին և նյութ
  • Մաքուր նյութեր,խառնուրդներ
  • Նյութերի հատկությունները,ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական
  • Համասեռ և անհամասեռ խառնուրդներ
  • Խառնուրդների բաժանման եղանակները    
  • Ֆիզիկական և քիմիական երևույթներ 
Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)
 1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից. ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ. ա) շաքարը գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը. ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան 
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության բ) խտության դ) ջերմահաղորդականության 
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ. ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է). ա) պլաստիլինը գ) գրաֆիտը բ) գինին դ) սև ռետինը 
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում. ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան. ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ. ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 
 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում


0 comments:

Отправить комментарий