вторник, 28 ноября 2017 г.

Հարցեր, վարժություններ և խնդիրներ
1. Կարո՞ղ են, արդյոք, պարզ նյութերը ենթարկվել քայքայման: Պատասխանը մեկնաբանե´ք: 
2. Փակ անոթում ջրածնի ու քլորի խառնուրդը լուսային ճառագայթման են ենթարկել: Ստացվել է միայն մեկ նյութ: Ո՞ր նյութն է դա: Գրե´ք ռեակցիայի հավասարումն ու նշե'ք ռեակցիայի տեսակը: 
3. Պղնձի(II) հիդրօքսիդը Cu(OH)2 երկնագույն նյութ է: Տաքացնելիս այն սևանում է: Ինչո՞ւ: Ռեակցիայի ո՞ր տեսակն է դա: Գրե'ք ռեակցիայի հավասարումը: 
4. Ո՞րն է քայքայման ռեակցիայի ճիշտ սահմանումը. ա) ռեակցիա, որի ընթացքում մեկ բարդ նյութից առաջանում են մի քանի պարզ կամ բարդ նյութ, բ) ռեակցիա, որի ընթացքում նյութերը փոխանակվում են իրենց բաղադրամասերով, գ) ռեակցիա, որի ընթացքւմ առաջանում են ջրածնի և թթվածնի մոլեկուլներ:
 5. Հետևյալ ռեակցիաների ուրվագրերում կետերի փոխարեն գրե'ք համապատասխան նյութերի բանաձևերն ու հավասարեցրե´ք: Յուրաքանչյուրի դեպքում որոշե´ք ռեակցիայի տեսակը. 
Zn + …. = ZnO
 AI(OH)3=  AI2O3 + …
 Mg + HCI=  MgCI2 + …. 
Fe + ….. = FeCI3
 HgO=  …. + O2
 6. Առանձնացրե´ք քայքայման և միացման ռեակցիաների ուրվագրերն ու դրանցում տեղադրե´ք գործակիցները. 
P + S=  P2S3 
Fe + Cl2 = FeCl3 
NaHCO3 = Na2CO3 + CO2 + H2O 
AI(OH)3 = AI2O3 + H2O
7. Ընտրե՛ք ա) միացման, բ) քայքայման ռեակցիաների հավասարումները. 
 C 2H2 = 2C + H2 
Fe + 2HCl = FeCl2 + H2 
 3H2 + N2 = 2NH3
 2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
 8. Գրե՛ք բրոմի հետ կալցիում, ալյումին և երկաթ մետաղների միացման ռեակցիանե- րի հավասարումները՝ իմանալով, որ արգասիքները CaBr2, AlBr3, FeBr3 աղերն են։
 9. Գտե՛ք համապատասխանություն ռեակցիայի հավասարման և ռեակցիայի տեսակի միջև (օրինակը տրված է սլաքով): 
1. Мg(OH)2 = MgO + H2O                                                            ա) միացման
 2. CuO + H2 = Cu + H2O                                                               բ) փոխանակման 
3. 3CaO + P2O5 = Ca3(PO4)2                                                        գ) տեղակալման                                                                                                                                   դ) քայքայման 
Խնդիրներ ինքնուրույն լուծելու համար 
1. Ընտրե'ք հետևյալ հավասարման գործակիցները`
 KMnO4 =K MnO4+ MnO2  + O2
 և հաշվե'ք կալիումի պերմանգանատի այն նյութաքանակը, որն անհրաժեշտ է 2 մոլ քանակով թթվածին ստանալու համար: Ռեակցիաների ո՞ր դասին է այն պատկանում:
 2. Ի՞նչ զանգվածով (գ) և ինչ քանակով (մոլ) թթվածին կանջատվի կալիումի քլորատի քայքայումից, եթե ռեակցիայի հետևանքով առաջացել է 4 մոլ կալիումի քլորիդ. 2KClO3 = 2KCl + 3O2
 3. Հաշվե'ք ծծումբ նյութի քանակը 5 մոլ քանակով ծծմբի (IV) օքսիդ ստանալու համար` ըստ հետևյալ ռեակցիայի. 
S + O2 = SO2 
4. Պարզ նյութերից ստացել են 14,2 գ զանգվածով ֆոսֆորի (V) օքսիդ։ Որոշե՛ք ռեակ- ցիայի մեջ մտած նյութերի քանակները (մոլ)` ըստ հետևյալ հավասարման. 
4P + 5O2 = 2P2O5 

0 comments:

Отправить комментарий