вторник, 28 ноября 2017 г.

Հարցեր, վարժություններ և խնդիրներ
1. Կարո՞ղ են, արդյոք, պարզ նյութերը ենթարկվել քայքայման: Պատասխանը մեկնաբանե´ք: 
2. Փակ անոթում ջրածնի ու քլորի խառնուրդը լուսային ճառագայթման են ենթարկել: Ստացվել է միայն մեկ նյութ: Ո՞ր նյութն է դա: Գրե´ք ռեակցիայի հավասարումն ու նշե'ք ռեակցիայի տեսակը: 
3. Պղնձի(II) հիդրօքսիդը Cu(OH)2 երկնագույն նյութ է: Տաքացնելիս այն սևանում է: Ինչո՞ւ: Ռեակցիայի ո՞ր տեսակն է դա: Գրե'ք ռեակցիայի հավասարումը: 
4. Ո՞րն է քայքայման ռեակցիայի ճիշտ սահմանումը. ա) ռեակցիա, որի ընթացքում մեկ բարդ նյութից առաջանում են մի քանի պարզ կամ բարդ նյութ, բ) ռեակցիա, որի ընթացքում նյութերը փոխանակվում են իրենց բաղադրամասերով, գ) ռեակցիա, որի ընթացքւմ առաջանում են ջրածնի և թթվածնի մոլեկուլներ:
 5. Հետևյալ ռեակցիաների ուրվագրերում կետերի փոխարեն գրե'ք համապատասխան նյութերի բանաձևերն ու հավասարեցրե´ք: Յուրաքանչյուրի դեպքում որոշե´ք ռեակցիայի տեսակը. 
Zn + …. = ZnO
 AI(OH)3=  AI2O3 + …
 Mg + HCI=  MgCI2 + …. 
Fe + ….. = FeCI3
 HgO=  …. + O2
 6. Առանձնացրե´ք քայքայման և միացման ռեակցիաների ուրվագրերն ու դրանցում տեղադրե´ք գործակիցները. 
P + S=  P2S3 
Fe + Cl2 = FeCl3 
NaHCO3 = Na2CO3 + CO2 + H2O 
AI(OH)3 = AI2O3 + H2O
7. Ընտրե՛ք ա) միացման, բ) քայքայման ռեակցիաների հավասարումները. 
 C 2H2 = 2C + H2 
Fe + 2HCl = FeCl2 + H2 
 3H2 + N2 = 2NH3
 2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
 8. Գրե՛ք բրոմի հետ կալցիում, ալյումին և երկաթ մետաղների միացման ռեակցիանե- րի հավասարումները՝ իմանալով, որ արգասիքները CaBr2, AlBr3, FeBr3 աղերն են։
 9. Գտե՛ք համապատասխանություն ռեակցիայի հավասարման և ռեակցիայի տեսակի միջև (օրինակը տրված է սլաքով): 
1. Мg(OH)2 = MgO + H2O                                                            ա) միացման
 2. CuO + H2 = Cu + H2O                                                               բ) փոխանակման 
3. 3CaO + P2O5 = Ca3(PO4)2                                                        գ) տեղակալման                                                                                                                                   դ) քայքայման 
Խնդիրներ ինքնուրույն լուծելու համար 
1. Ընտրե'ք հետևյալ հավասարման գործակիցները`
 KMnO4 =K MnO4+ MnO2  + O2
 և հաշվե'ք կալիումի պերմանգանատի այն նյութաքանակը, որն անհրաժեշտ է 2 մոլ քանակով թթվածին ստանալու համար: Ռեակցիաների ո՞ր դասին է այն պատկանում:
 2. Ի՞նչ զանգվածով (գ) և ինչ քանակով (մոլ) թթվածին կանջատվի կալիումի քլորատի քայքայումից, եթե ռեակցիայի հետևանքով առաջացել է 4 մոլ կալիումի քլորիդ. 2KClO3 = 2KCl + 3O2
 3. Հաշվե'ք ծծումբ նյութի քանակը 5 մոլ քանակով ծծմբի (IV) օքսիդ ստանալու համար` ըստ հետևյալ ռեակցիայի. 
S + O2 = SO2 
4. Պարզ նյութերից ստացել են 14,2 գ զանգվածով ֆոսֆորի (V) օքսիդ։ Որոշե՛ք ռեակ- ցիայի մեջ մտած նյութերի քանակները (մոլ)` ըստ հետևյալ հավասարման. 
4P + 5O2 = 2P2O5 

понедельник, 13 ноября 2017 г.

Կրթական ծրագրերի փոխանակում 3

Սեբաստացի օրեր նախագծի շրջանակում `նոյեմբերի 16-ին փորձի փոխանակում,մասնագիտական կողմնորոշում՝ճամփորդություն Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետ ընտրության խմբի հետ
Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում հունվարի 24-ին այցելություն Պոլիտեխնիկ ինստիտուտի կից <<Անել>> լաբորատորիա
 Նախագիծ`Կրթական ծրագրերի փոխանակում-3
Նպատակը`
1.Համագործակցում և Հայաստանի և այլերկրների դպրոցների մանկավարժների և սովորողների  հետ
2.Փորձի փոխանակում`ներկայացնել քիմիայի այլընտրանքային,նախագծային դասավանդումը կրթահամալիրում և ծանոթանալ տարբեր ծրագրերի հետ,
3.փորձի փոխանակում դասախոսական կազմի հետ     
4.Համատեղ փորձարարական դասերի կազմակերպում`Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում
5.Սովորողների մոտ ձևավորել մասնագիտական կողմնորոշում
6.Ծանոթացում ֆիզիկայի, քիմիայի լաբորոտորիաների հետ 
7. Այցելություն մանկավարժական համալսարանի թանգարան,աստղադիտարան:
  •                                                                                   Ընթացքը
  • նախապատրաստական աշխատանք սովորողների հետ՝ծանոթացում տարբեր քիմիական լաբորատորիաների հետ և Հայաստանի տարբեր քիմիական,բարձրագույն հաստատությունների հետ:
  • Նյութերի մեկնաբանումը ենթակայքում,բլոգներում
  • Կլոր սեղանների կազմակերպում
  • Փորձերի մշակում և կատարում
  • Առցանց շփումներ 
Ժամկետը`
Ամբողջ ուսումնական տարի
Արդյունքները  ներկայացնել բլոգներում,ենթակայքում,կայքում:

Սեբաստացի օրեր նախագծի շրջանակում `նոյեմբերի 16-ին փորձի փոխանակում,մասնագիտական կողմնորոշում՝ճամփորդություն Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետ ընտրության խմբի հետ
Նախագիծ`Կրթական ծրագրերի փոխանակում-3
Նպատակը`
1.Համագործակցում և Հայաստանի և այլերկրների դպրոցների մանկավարժների և սովորողների  հետ
2.Փորձի փոխանակում`ներկայացնել քիմիայի այլընտրանքային դասավանդումը կրթահամալիրում և ծանոթանալ տարբեր ծրագրերի հետ,Ներկայացնել նախագծային ,անհատական,բլոգային  ուսուցման մեթոդների հետ
3.փորձի փոխանակում դասախոսական կազմի հետ     
4.Համատեղ փորձարարական դասերի կազմակերպում`Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում
5.սովորողների մոտ ձևավորել մասնագիտական կողմնորոշում
6.ծանոթացում քիմիական լաբորոտորիայի հետ
  •                                                                                   Ընթացքը
  • նախապատրաստական աշխատանք սովորողների հետ՝ծանոթացում տարբեր քիմիական լաբորատորիաների հետ և Հայաստանի տարբեր քիմիական,բարձրագույն հաստատությունների հետ:
  • Նյութերի մեկնաբանումը ենթակայքում,բլոգներում
  • Կլոր սեղանների կազմակերպում
  • Փորձերի մշակում և կատարում
  • Առցանց շփումներ 
Ժամկետը`
Ամբողջ ուսումնական տարի
Արդյունքները  ներկայացնել բլոգներում,ենթակայքում,կայքում:


четверг, 9 ноября 2017 г.

Ճամփորդություններ






среда, 8 ноября 2017 г.

Գիտելիքի ստուգում`7-2




 Հարցեր կրկնողության համար
  • Մարմին և նյութ
  • Մաքուր նյութեր,խառնուրդներ
  • Համասեռ և անհամասեռ խառնուրդներ
  • Խառնուրդների բաժանման եղանակները    
  • Ֆիզիկական և քիմիական երևույթներ 
Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)
 1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից. ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ. ա) շաքարը գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը. ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան 
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության բ) խտության դ) ջերմահաղորդականության 
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ. ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է). ա) պլաստիլինը գ) գրաֆիտը բ) գինին դ) սև ռետինը 
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում. ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան. ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ. ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 
 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում


понедельник, 6 ноября 2017 г.

Հաշվետվություն Շուշիի գործուղումից

Հաշվետվություն Շուշիի գործուղումից
Օր առաջին`
` Հոկտեմբերի 29-ին մեծ խմբով`բնագետներ-դասավանդողներ և սովորողներ ճանապարհ ընկանք դեպի Արցախ։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր և մի փոքր դժվար։ Առաջին կանգառը արեցինք Հայրիվանքում,որտեղից  բացվում էր գեղեցիկ տեսարան   դեպի Սևանա լիճը։Հետո ուղեվորվեցինք Նորատուսի՝խաչքարերի աշխարհ: Բոլորս շատ տպավորված էինք և քաղցած : Կանգնեցինք Վարդենիսում` ճաշեցինք։ Դադիվանքում մտանք եկեղեցի,աղոթեցինք, նկարվեցինք, տեսանք խաչքարերը և այլն։ Գանձասարի հանգստյան գոտում տեսանք Լևոն Հայրապետյանի  կառուցած նավը, այն շատ գեղեցիկ էր, տեսանք նաև Գանձասարի առյուծը` որին մոտենալուց  ձայներ էր արձակում։ Այցելեցինք Գանձասարի եկեղեցին,որտեղ նույնպես մոմ վառեցինք,աղոթեցինք։ Արդեն մութն ընկավ, բոլորս հոգնած էինք և առանց կանգառ անելու Ստեփանակերտում ուղեվորվեցինք Շուշի։ Վերջապես հասանք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հյուրատուն,որտեղ  մեզ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին մեր սենյակները և քանի որ բոլորս շատ հոգնած էինք, գնացինք հանգստանալու:







Օր երկրորդ` 
 Առավոտյան նախաճաշեցինք, հետո շտապեցինք Տեխնոլոգիական համալսարան հանդիպելու Գագիկ Ներսիսյանի հետ։ Գագիկ Ներսիսյանը 120 գիտական աշխատանքների, 50 գյուտերի հեղինակ է։ Նա մեզ ցույց տվեց համալսարանի լաբարատորիաները, որտեղ կային թորման սարքեր, որոնց միջոցով խոտաբույսերից,հատապտուղներից, մրգերից ստանում էին եթերային յուղեր,որոնց միջոցով  կարելի է շատ հիվանդություններ բուժել նույնիսկ քաղցկեղ։ Մյուս լաբարատորիայում ծանոթացանք պահածոների պատրաստման ընթացքին։ Պահածոները պատրաստում էին տարբեր բանջարեղեններից, մրգերից և նույնիսկ ձկներից։ Առաջին 10 հազար արտադրանքը նրանք ուղարկելու էին զինվորներին, որպես օգնություն։Նա մեզ հյուրասիրեց  դդումից իր պատրաստված շոկոլադներ,վերջում մեզ ցույց տվեցին համալսարանի վերին հարկերը, որտեղ կային շատ լսարաններ, սողորողներին ցույց տվեցին խամաճիկներ, որոնք կառավարվում էին համակարգիչներով։ Տեսանք նաև նրանց գրադարանը, խմբագրիչների, նիստերի, ճարտարագետների սենյակները։ Ճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Ստեփանակերտ։ Բարձրացանք<< Մենք ենք մեր լեռները>> արձանի մոտ, նկարվեցինք և գնացինք Ստեփանակերտով շրջելու։ Երկար զբոսնելուց հետո հասանք հյուրատուն և համտեսեցինք ժինգյալով հաց։Երեկոյան բոլորը փորձեցին իրենց տպավորությունները տեղադրել բլոգներում,ֆեյսբուկում: Ունեցանք հագեցած և ուրախ օր։





Օր երրորդ`
Առավոտյան նախաճաշից հետո ուղեվորվեցինք Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան,որտեղ  մեզ դիմավորեց ուսումնարանի տնօրեն Վասպուրական Կարապետյանը: Նա մեզ պատմեց ուսումնարանի պատմությունը։ Իմացանք, որ Եզնիկ Մոզյանը մեծ բարերար  և հայրենասեր է, նա ծնվել է 1916 թվականին Զմյուռնիայում և մահանալով՝2006 թվականին կտակել է ողջ հարստությունը Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամին՝ այս ուսումնարանի կառուցումը և գործունեությունը պահպանելու համար: Նա մեծ ոգևորությամբ մեզ ներկայացնում էր ուսումնարանի ստեղծման պատմությունը, գործունեությունը և այլն: Հետո շրջեցինք բոլոր արհեստանոցներով,ուսումնական սենյակներով,ծանոթացանք տարբեր արհեստներին և արձանագրեցինք,որ ուսումնարանը հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով ուսումը լիարժեք ստանալու համար:  Ուսումնարանից հետո այցելեցինք Համալսարան, այս անգամ Գագիկ Ներսիսյանը ցույց տվեց նռան կորիզից յուղի ստացման ընթացքը:Վերադարձանք հյուրատուն,Ճաշեցինք, մի փոքր հանգստացանք և ուղևորվեցինք Շուշիի երկրաբանական թանգարան,որտեղ տեսանք շատ գեղեցիկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր տարբեր չափսերի, գույների և ձևերի:Որոշ քարեր բերվել էին տարբեր երկրներից և նվիրատվել տարբեր բարերարների կողմից,օրինակ`Տեր-Գաբրիելյանցի,Ռուբեն Վարդանյանի կողմից: Հետո գնացինք Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցի: Եկեղեցին շատ գեղեցիկ էր, ուներ գեղեցիկ բակ,այցելեցինք Կանաչ եկեղեցի, եղանք աղջկա բերդում: Այնտեղ կար թաքստոցի համար նախատեսված մի վայր: Հետո բարձրացան պարիսպը և սկսեցինք քայլել այդ բարձրության վրա: Շատ տպավորիչ և զվարճալի օրեր ունեցանք և երեկոյան փորձեցինք բոլորը գրանցենք բլոգներում:











Օր չորրորդ`
Մեկնեցինք Շուշիից ԳորիսովՔարահուջովԵրևան երթուղով վայեյելով գեղեցիկ աշնան տեսարաններ:Ճաշեցինք ` ճանապարհին և երեկոյան հասանք Երևան:



Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ճամփորդության ղեկավարին`Էմանուել Ագջոյանին և տիար Բլեյանին այսպիսի օգտակար և գեղեցիկ գործուղման համար: