вторник, 26 сентября 2017 г.

Մաքուր նյութեր,խառնուրդներ

Միջառարկայական նախագիծ`Մաքուր նյութեր,խառնուրդներ
Նպատակը`
1.Ծանոթացում մաքուր,գերմաքուր  նյութերի և  նյութերի խառնուրդների հետ
2.Ծանոթացում բնական խառնուրդներիօդիբնական գազինավթիբնական ջրերիլուծույթների հետ
3.Փորձերի միջոցով կարողանալ բաժանել Խառնուրդներից մաքուր նյութերը  և այն կիրառել կենցաղում,կյանքում
4.Մաքուր նյութերի ստուգումը ֆիզիկական եղանակով`խտության հաշվարկով:
5.Զարգացնել փորձեր կատարելու ունակություններ և կարողություններ
Ընթացքը`
Բաժանվել խմբերի,ընտրել խառնուրդը,բաժանել,տեղեկություններ հավաքել խառնուրդի բաղադրիչ մասերի վերաբերյալ,ֆիզիկայի դասին,խտություն հաշվելով ստուգել  նյութերի մաքրությունը:Վերջնական նախագծի արդյունքները  ներկայացնել Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության հանրակրթական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի և Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային միջոցներով ուսուցման նախագծերի և մանկավարժական մեթոդների ամենամյա բաց ստուգատեսի ժամանակ:
Փորձեր`
1.Կերակրի աղի մաքրումը
2.Խմելու ջրի,սպիրտի թորումը:,ձեթի և ջրի բաժանումը բաժանիչ ձագարով:
3.Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը մագնիսով և ջրով:
4 Ճամփորդություն Երևանի Ավանի աղի հանք,`տես
Նjութերը հրապարակել բլոգներում և միջինի ենթակայքում:

вторник, 19 сентября 2017 г.

Նյութի կառուցվածքի փորձարարական ստուգում

Նյութի կառուցվածքի փորձարարական ստուգում
Նպատակը`
1.Սովորողների մոտ ձևավորել ատոմ,մոլեկուլ հասկացողություններ
2.Բացատրել երևույթները ատոմամոլեկուլային տեսության տեսակետից
3.Գործնական աշխատանքի միջոցով ապացուցել պարզ և բարդ նյութերի կառուցվածքը

Ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրում՝դիտում (լաբորատորիաներում ,կենցաղում,ճամփորդությունների ժամանակ),տարբերակում

Ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրում՝դիտում (լաբորատորիաներում ,կենցաղում,ճամփորդությունների ժամանակ),տարբերակում
Նպատակը`
1.Ծանոթանալ բնական երևույթների հետ,նկարագրել,ուսումնասիրել
2.Տարբերակել ֆիզիկական և քիմիական երևույթները փորձերի միջոցով
Փորձ 1.Մոմի հալումը և սառեցումը
Փորձ 2.Ապակյա խողովակի դեֆորմացումը տաքացնելիս
Փորձ 3.Սպիրտի,մոմի,մագնեզիումի այրումը
Փորձ 4.Ամոնիումի բիքրոմատի քայքայումը<<Հրաբուխ>>
Փորձ 5.Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը
Փորձ 6.Պղնձի քլորիդի և նատրիումի փոխազդեցությունը:
Փորձ 7.Պղնձի սևանալը տաքացնելիս:
3.Կարողանալ բացատրել երևույթները և անել եզրակացություններ:

4.Տեսաֆիլմերի ստեղծում
5.Ճամփորդություն  Երևանի ЗАО РУСАЛ АРМЕНАЛ արտադրություն

Բնագիտական տերմիների ,հասկացությունների պարզաբանում,տարբերակում,ճանաչում

Բնագիտական տերմիների ,հասկացությունների պարզաբանում,տարբերակում,ճանաչում
Նպատակը`
1.Ծանոթացում քիմիական լեզվի`տերմինների  հետ
2.Ծանոթացում քիմիական հասկացողությունների`մարմին,նյութ,պարզ և բարդ նյութեչի հետ
3.Քանոթացում քիմիական սարքերի,նյութերի հետ
4.Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում
5.Կարողությունների,հմտությունների զարգացում անհատական փորձերի կատարում:

Ընթացքը
Մարմին,նյութ,պարզ,բարդ նյութ հասկացողությունների պարզաբանում:Ծանոթացում լաբորատոր կալանի,սպիրայրոցի հետ:Անվտանգ փորձերի կարողությունների զարգացում ,լաբորատոր սարքերի հետ աշխատելու հմտությունների զղարգացում:


среда, 13 сентября 2017 г.

Կրթահամալիրը կրթական պարտեզ

Նպատակը`Բակի բարեկարգման , բարելավման աշխատանքներ
Ճամփորդություն ջերմոցներ, ջերմոց-սրահներ, Կարին տնկարան
Նախագծի ընթացքը

  • Ընտրել համապատասխան տարածք
  • Մաքրել, կարգի բերել
  • Ուսոմնասիրել տվյալ տարածքի պայմաններում աճող համապատասխան բույսերի՝  մագլցող , ծաղկող, խնամքը
  • Նախագծին ներգրավել ընկերներին, բարեկամներին, ովքեր կարող են գտակար լինել իրենց խորհուրդներով, տրմադ րել անհրաժեշտ բույսերի կտրոններ և այլն
  • Աշխատանքը ավարտելուց հետո սահմանել ամենօրյա հսկողություն, խնամք