четверг, 24 августа 2017 г.

Գետը քաղաքում

Գետը քաղաքում
Նպատակը`
Ճամփորդություն Զանգվի գետի կիրճ
      1.Քիմիայի զարգացումը բերում է էկոլոգիական խնդիրների      առաջացմանը,դրա համար անհրաժեշտ է տալ սովորողներին      էկոլոգիական  գիրելիքներ և այդ գիտելիքների կիրառումը առօրյա կյանքում:

2. Ծանոթացնել սովորողներին ջրի ախտոտման խնդիրի հետ: 
3.  Հրազդան գետի ամբողջ երկայնքով  ջրի նմուշների  հավաքում և քիմիակակ լաբորատորիայում ջրի բաղադրության որոշումը: 
4.   Հայրենագիտություն և շրջակա միջավայրի ճանաչում
5.Սովորողների մոտ զարգացնել կարողություններ վերլուծելու էկոլոգիական խնդիրներ և տալ այդ խնդիրների լուծման ճանապարհները:
Ընթացքը`
Նախագիծը իրականացվելու է քիմիայի ընտրության խմբի հետ:Սովորողները կկատրեն նախապատրաստական աշխատանքներ`կուսամնասիրեն Հրազդան գետի կիրճը,կմշակեն փորձեր,որի միջոցով կորոշեն բերված ջրի նմուշների բաղադրությունը,կծանոթանան էկոլոգիական խնդիրների հետ և կտան իրենց լուծման ճանապարհները:

Նախատեսվող ճամփորդություն`Հրազդանի կիրճ
 Թեմաների ներկայացում  դասերի ժամանակ և տեղադրում բլոգներում և ենթակայքում:
·    Լավագույն աշխատանքները կմասնակցեն էկոտուրին:     
     
Ճամփորդության տնթացքւմ բերված ջրի նմուշների բաղադրության որոշումը
Փորձ 1 Ջրի թորումը
Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,
ծորակի  ջուր
Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  նաև  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք է գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Փորձ 2 Քլորիդ իոնի որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր, արծաթի  նիտրատի`AgNOլուծույթներ: 
 Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ը չափով ջուր նույն  ծավալով  արծաթի  նիտրատի`AgNOլուծույթ  ավելացրեք: Եթե ստացվում է սպիտակ նստվածք,ապա ջրում առկա են քլորիդ իոնները:

Փորձ 3.Ֆոսֆատ իոնի  որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր, արծաթի  նիտրատի`AgNOլուծույթներ: 
Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ի չափով ջուր նույն  ծավալով  արծաթի  նիտրատի`AgNOլուծույթ  ավելացրեք: Դեղ նստվածքի առաջացումը վկայում է ֆոսֆատ իոնի առկայության մասին:

Փորձ 4.Սուլֆատ իոնի որոշումը 

  Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր,,բարիումի քլորիդ 
 Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ը չափով ջուր  քիչ  քանակությամբ  բարիումի  քլորիդի`BaClլուծույթ  ավելացրեք: Սպիտակ նստվածքի առաջացումը վկայում է սուլֆատ իոնի առկայության մասին:

Փորձ 5.Ջրի PH-ի որոշումը

  Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան,
 Ազդանյութեր`Զանգվի ջուր,հայտանյութեր`լակմուսի թուղտ,ֆենոլֆտալեին,մեթիլնարնջագույն
Երեք փորձանոթների մեջ լցրեք ²/3-ի չափով ջուր և փորձարկեք հայտանյութերի հետ:

Հայտանյութերի անվանումը
չեզոք
թթվային
հիմնային
լակմուս
մանուշ
կարմիր
կապույտ
ֆենոլֆտալեին
անգույն
անգույն
մորու
մեթիլնարնջագույն
նարնջ
կարմիր
դեղին

Փորձ 6.Ժամանակավոր և մնայուն կոշտության որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան,
  Ազդանյութեր`Զանգվի ջուր,,սոդա
Ճենապակյա թասի  մեջ լցրեք ²/3-ի չափով ջուր և  տաքացրեք սպիրտայրոցի բոցի վրա:Սպիտակ փառի առաջացումը վկայում է հիդրոկարբոնատների առկայության մասին ջրում:
Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ի չափով ջուր նույն  ծավալով  սոդա:Սպիտակ նստվածքի առաջացումը վկայում է քլորիդների և սուլֆատների առկայության մասին ջրում:

0 comments:

Отправить комментарий