понедельник, 28 августа 2017 г.

Կրթական փոխանակում Արցախի Շուշի քաղաքի Տեխնոլոգիական Համալսարանի բնագիտա-տեխնիկական լաբորատորիայի հետ։



Կրթական փոխանակում Արցախի Շուշի քաղաքի Տեխնոլոգիական Համալսարանի բնագիտա-տեխնիկական լաբորատորիայի հետ։
Մասնակիցներ — կրթահամալիրի բնագետներ և սովորողներ
Ժամկետ 6.09-9.09
Նպատակը — ուսումնական բնագիտական-տեխնիկական լաբորատորիայի գործունեության ուսումնասիրում՝
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
  • Ուսումնասիրել վայրի բույսերի վերարտադրության, հավաքման և մթերման հետ

  • բուժական նպատակներով տարբեր տեսակի յուղերի ստացման տեխնոլոգիական՝ քիմիական, ֆիզիկական, կենսաբանական ուսումնասիրում
  • նման տեխնոլոգիաներ կրթահամալիրի լաբորատորիաներում հնարավորինս ներդնելու, կիրառելու, իրականացնելու համար
  • գետնանուշի արտադրության ուսումնասիրում
  • էկոլոգիասկան վիժակի ուսումնբասիրում`Թարթառ գետի ջրի նմուշի քիմիական բաղադրության որոշում լաբորատորիայում
    Ծրագիր.Սեպտեմբերի 6                                                                                                             08։00՝ Մեկնում Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Երևան-Վարդենիս-Դադիվանք-Ստեփանակերտ-Շուշի-Տիգրանակերտ-Գորիս-Քարահունջ-Երևան երթուղով                                                                                                                      Սեպտեմբերի 7                                                                                                                          9։00 – 9:30՝  Նախաճաշ                                                                                                      10:00 – 12:00՝  Այցելություն  Շուշիի Տեխնոլոգիական համալսարան                      13:00 – 14:00 Ճաշ                                                                                                                    14:30 – 17:00՝ Այցելություն Շուշիի թանգարանները,  զբոսանք քաղաքում 17:30- 20:00 Զբոսանք Ստեփանակերտում                                                                         20։00 -21.00՝Ընթրիք                                                                                                        21:00-21։30 վերադարձ Շուշի                                                                                             22:00- հանգիստ                                                                                                            Սեպտեմբերի 8                                                                                                                           9։00 – 9:30-  Նախաճաշ                                                                                                            9։30-11:00-  Ուղևորություն դեպի գետնանուշի ցանքատարածքներ, տեխնոլոգիաների ուսումնասիրում                                                                                        11:30 -ից մեկնում Շուշիից-Տիգրանակերտով, Գորիսով, Քարահուջով-ԵրևանՃաշը և ընթրիքը ` ճանապարհին                                                                            19.00՝   Վերադարձ Երևան

Գործուղում-ճամփորդության լուսաբանումը մասնակիցների բլոգներում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում։

четверг, 24 августа 2017 г.

Քիմիական նոր բառերի բացատրական բառարան

Քիմիական նոր բառերի բացատրական բառարան
Նպատակը

1.նոր բառերի-տերմինների բացատրության միջոցով  սովորողները ձեռք  կբերեն գիտելիքներ
2.զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտությունները
3.խթանել հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ
4.որոնելով  այդ տարրերի անվանումների հայերեն թարգմանությունները ,տեղեկություններ հավաքելով պատկերացում կազմել քիմիական նյութերի,նրանց հատկությունների,կիրառման վերաբերյալ:

Ընթացքը
Դասի ժամանակ,կամ տնային առաջադրանքները կատարելիս կամ բառաևաններից բլոգում դուրս գրել անհայտ բառերը և գտնել այդ տերմինների բացատրությունները:Նախագիծը կշարունակվի ամբողջ տարի:

Գետը քաղաքում

Գետը քաղաքում
Նպատակը`
Ճամփորդություն Զանգվի գետի կիրճ
      1.Քիմիայի զարգացումը բերում է էկոլոգիական խնդիրների      առաջացմանը,դրա համար անհրաժեշտ է տալ սովորողներին      էկոլոգիական  գիրելիքներ և այդ գիտելիքների կիրառումը առօրյա կյանքում:

2. Ծանոթացնել սովորողներին ջրի ախտոտման խնդիրի հետ: 
3.  Հրազդան գետի ամբողջ երկայնքով  ջրի նմուշների  հավաքում և քիմիակակ լաբորատորիայում ջրի բաղադրության որոշումը: 
4.   Հայրենագիտություն և շրջակա միջավայրի ճանաչում
5.Սովորողների մոտ զարգացնել կարողություններ վերլուծելու էկոլոգիական խնդիրներ և տալ այդ խնդիրների լուծման ճանապարհները:
Ընթացքը`
Նախագիծը իրականացվելու է քիմիայի ընտրության խմբի հետ:Սովորողները կկատրեն նախապատրաստական աշխատանքներ`կուսամնասիրեն Հրազդան գետի կիրճը,կմշակեն փորձեր,որի միջոցով կորոշեն բերված ջրի նմուշների բաղադրությունը,կծանոթանան էկոլոգիական խնդիրների հետ և կտան իրենց լուծման ճանապարհները:

Նախատեսվող ճամփորդություն`Հրազդանի կիրճ
 Թեմաների ներկայացում  դասերի ժամանակ և տեղադրում բլոգներում և ենթակայքում:
·    Լավագույն աշխատանքները կմասնակցեն էկոտուրին:     
     
Ճամփորդության տնթացքւմ բերված ջրի նմուշների բաղադրության որոշումը
Փորձ 1 Ջրի թորումը
Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,
ծորակի  ջուր
Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  նաև  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք է գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Փորձ 2 Քլորիդ իոնի որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր, արծաթի  նիտրատի`AgNOլուծույթներ: 
 Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ը չափով ջուր նույն  ծավալով  արծաթի  նիտրատի`AgNOլուծույթ  ավելացրեք: Եթե ստացվում է սպիտակ նստվածք,ապա ջրում առկա են քլորիդ իոնները:

Փորձ 3.Ֆոսֆատ իոնի  որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր, արծաթի  նիտրատի`AgNOլուծույթներ: 
Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ի չափով ջուր նույն  ծավալով  արծաթի  նիտրատի`AgNOլուծույթ  ավելացրեք: Դեղ նստվածքի առաջացումը վկայում է ֆոսֆատ իոնի առկայության մասին:

Փորձ 4.Սուլֆատ իոնի որոշումը 

  Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան
  Ազդանյութեր`Զանգվի ջուր,,բարիումի քլորիդ 
 Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ը չափով ջուր  քիչ  քանակությամբ  բարիումի  քլորիդի`BaClլուծույթ  ավելացրեք: Սպիտակ նստվածքի առաջացումը վկայում է սուլֆատ իոնի առկայության մասին:

Փորձ 5.Ջրի PH-ի որոշումը

  Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան,
 Ազդանյութեր`Զանգվի ջուր,հայտանյութեր`լակմուսի թուղտ,ֆենոլֆտալեին,մեթիլնարնջագույն
Երեք փորձանոթների մեջ լցրեք ²/3-ի չափով ջուր և փորձարկեք հայտանյութերի հետ:

Հայտանյութերի անվանումը
չեզոք
թթվային
հիմնային
լակմուս
մանուշ
կարմիր
կապույտ
ֆենոլֆտալեին
անգույն
անգույն
մորու
մեթիլնարնջագույն
նարնջ
կարմիր
դեղին

Փորձ 6.Ժամանակավոր և մնայուն կոշտության որոշումը


Անհրաժեշտ  սարքավորումներ`Փորձանոթներ, լաբորատոր  կալան,
  Ազդանյութեր`Զանգվի ջուր,,սոդա
Ճենապակյա թասի  մեջ լցրեք ²/3-ի չափով ջուր և  տաքացրեք սպիրտայրոցի բոցի վրա:Սպիտակ փառի առաջացումը վկայում է հիդրոկարբոնատների առկայության մասին ջրում:
Փորձանոթի մեջ լցրեք փորձանոթի  ծավալի  ²/3-ի չափով ջուր նույն  ծավալով  սոդա:Սպիտակ նստվածքի առաջացումը վկայում է քլորիդների և սուլֆատների առկայության մասին ջրում:

Սովորող-սովորեցնող շարունակական

Սովորող-սովորեցնող
Նպատակը
1.Միջին դպրոցի քիմիայի ընտրության խմբի սովորողների գիտելիքների,փորձեր կատարելու հմտությունների և կարողությունների փոխանցումը կրտսեր սովորողներին
2. 5-րդ դասարանի սովորողների մոտ ձևավորել  կապը բնագիտական առարկաների միջև`քիմիա,ֆիզիկա,աստղագիտություն,կենսաբանություն
3.Ծանոթացումը բնագիտական լաբորատորիաների հետ`քիմիական սարքերի,նյութերի հետ
4.Սովորեցնել անվտանգ փորձեր կատարելու հմտություններ և կարողություններ
5.5-րդ դասարանի սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը դեպի բնագիտական առարկաները`մասնավորապես քիմիայի նկատմամբ
6.Այցելելով տարբեր լաբորատորիաներ և արտադրամասեր,սովորել , սովորեցնել և փոխանցել կրթահամալիրի փորձը
Ընթացքը
,,,Մուտք..ճամբարի ,7 և 8-րդ դասարանի սովորողները և 5-րդ դասարանի սովորողների հետ համատեղ դասեր
Այցեր ԵՊՄ,ԵՊ:Հ -ի ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ,տարբեր արտադրամասերի լաբորատորիաներ:
Բովանդակությունը
1.Ծանոթացում քիմիայի լաբորատորիայի հետ
2.Անվտանգության կանոնների պարզաբանում
3.Քիմիական և ֆիզիկական երևույթների ուսումնասիրում
Փորձ 1. Նյութերի այրում`մագնեզիումի այրում
Փորձ 2. Եգիպտական օձեր
ՓՈրձ 3. Թթվածնի ստացումը ջրածնի պերօքսիդից
Փորձ 4. Հրաբուխ`ամոնիումի բիքրոմատի քայքայում
Արդյունքների կներկայցվեն բլոգներում և ենթակայքում

среда, 23 августа 2017 г.

Ֆլեշմոբ `օգոստոս 2017

Ֆլեշմոբ `օգոստոս 2017
Առաջադրանքներ
1. Ոˆր տարրերի անվանումները համընկնում են տիեզերքի մոլորակների անվանումների  հետ:    
     2. Նշե΄ք քիմիական թթվի անվանումը,որը առաջանում է ամպրոպի ժամանակ:
      3. Գրե΄ք այն աղի բանաձևը,որը պարունակվում է ատամի մածուկում:
     4. Ոˆր երևույթով է բացատրվում պարզ նյութերի գերակշռումը քիմիական տարրերի նկատմամբ: 
     5. Նշեք այն մետաղը,որը ունի հակաբակտերիալ ազդեցություն; 

вторник, 22 августа 2017 г.

Դասավանդողների օգոստոսյան ճամբար՝Օգոստոսի 22-30

Դասավանդողների օգոստոսյան ճամբար՝
Օգոստոսի 22-30
Օգոստոսի 22-ին
9։00՝ ուսումնական օրվա մեկնարկ՝
09։00-09:55՝
  •  մակավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  •  կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00՝ 
  • աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական`հանդիպում և քննարկում  Գագիկ Ներսիսյանի հետ                                                                                                                                                                                                      
9։00՝ ուսումնական օրվա մեկնարկ՝
10։00՝ 
  • աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով,քննարկեցինք և կազմեցինք բնագիտական ֆլեշմոբի հարցերը:  
  •                                                                                                                                                                                                                                                                                         
12։00` կլոր սեղան-հանդիպում Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ. Մայր դպրոց, համերգասրահ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
13։00-15։00` աշխատանք դպրոցներում`լաբորատորիայի դասավորում,աշխատանք մեյլի և կայքի հետ:Աշխատանք ջերմոցում:

Օգոստոսի 24-ին
9։00՝ ուսումնական օրվա մեկնարկ՝
10։00՝ 
  • աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական`նախագծային ուսուցման քննարկում:
13։00-15։00` աշխատանք դպրոցներում`աշխատանք ջերմոցում


Օգոստոսի 25-ին
9։00՝ ուսումնական օրվա մեկնարկ՝
09։30-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով,  անհատական`նախագծային ուսուցման քննարկում:
13։00-15։00` աշխատանք դպրոցներում`լաբորատորիայի մաքրում:
15։00՝  Դպրոցահասակ երեխաներիառողջության ապահովագրության ծրագիր. հանդիպում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցչի հետ
Օգոստոսի 28-ին
09։00-09:50՝ մակավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10։00՝ 
11։30-12։00՝ անհատական-խմբային քննարկումներ
12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00՝ աշխատանք դպրոցում

Օգոստոսի 29-ին

10։30-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական
12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00՝ աշխատանք դպրոցում`լաբորատոր սեղանների մաքրում,դասավորում:

Օգոստոսի 30-ին

9։00՝ ուսումնական օրվա մեկնարկ՝
10։00՝ 

  

                                                   
13։00-15։00՝ աշխատանք դպրոցում
՝