четверг, 4 мая 2017 г.

Քիմիական միացությունների բանաձևերի կազմում ըստ ատոմների օքսիդացման աստիճանի

Քիմիական միացությունների բանաձևերի կազմում ըստ ատոմների օքսիդացման աստիճանի

Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ) 
1. Հիմնականում ինչպե՞ս է որոշվում տարրի բարձրագույն օքսիդացման աստիճանը.
 1) պարբերական համակարգում խմբի համարով
2) տարրի ատոմում էներգիական մակարդակների թվով
3) պարբերության համարով
4) կարգաթվով

2. Քիմիական տարրը ջրածնային միացությունում ցուցաբերում է (- 2) օքսիդացման աստիճան: Տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը.
1) 2 8 8 2
2) 2 8 6
3) 2 8 5
4) 2 8 8 1

3. Քիմիական տարրը քլորի հետ առաջացնում է RCl իոնական միացությունը: Այդ տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 8 5
2) 2 8 1
3) 2 8 4
4) 2 5

4. Քիմիական տարրի օքսիդացման աստիճանը բարձրագույն օքսիդում (+3) է: Այդ տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 1
2) 2 4 8
3) 2 8 3
4) 2 8 8 1

5. Թվարկվածներից ո՞ր տարրի օքսիդացման աստիճանը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական արժեք.
1) արգոն
2) ֆտոր
3) բրոմ
4) երկաթ

6. Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կ
ովալենտային.
1) NaCl HCl
2) CO2 CaO2
3) CH3Cl NaH
4) SO2 NO2

 7. Ո՞ր շարքում են նյութերը դասավորված ըստ կապի բևեռայնության աճի.
1) HF HCl HBr
2) NH3 PH3 AsH3
3) H2Se H2S H2O
4) CO2 CS2 CSe2

8. Ո՞ր մոլեկուլում է կապի էներգիան առավելագույնը.
1) N-N
2) H-H
3) H-F
4) O=O

9. Մենդելեևի պարբերական համակարգում կարգաթվի մեծացմանը զուգընթաց ինչպե՞ս է փոխվում տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում՝ համապատասխանորեն.
1) մեծանում է մեծանում է
2) մեծանում է փոքրանում է
3) փոքրանում է մեծանում է
4) փոքրանում է փոքրանում է

10. Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ էլեկտրաբացասականության փոքրացման.
1) O H Mg Li
2) Sn Se Br F
3) C J B P
4) H Br C B

11. Ո՞ր միացությունում է թթվածնի օքսիդացման աստիճանը ( -1).
1) Na2O
2) H2O2
3) OF2
4) K2O

12. Ո՞ր ռեակցիաներն են ընթանում միայն օքսիդացման աստիճանի փոփոխությամբ.
 1) քայքայման
2) միացման
3) տեղակալման
4) իոնափոխանակման

13. Որքա՞ն է ծծմբի օքսիդացման աստիճանը Na2SO3-ում.
1) +6
2) +4
3) +2
4) -2

14. Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար.
1) կովալենտ ոչ բևեռային, իոնային, կովալենտ բևեռային
2) իոնային, կովալենտ բևեռային, կովալենտ ոչ բևեռային
3) կովալենտ բևեռային, իոնային, կովալենտ ոչ բևեռային
4) կովալենտ ոչ բևեռային, կովալենտ բևեռային, իոնային

15. Իր բաղադրությունում 18 էլեկտրոն և 16 պրոտոն պարունակող իոնի լիցքը հավասար է. 1) 2 +
2) 3 +
3) 3 –
4) 2 –
 ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
1. Տրված մոլեկուլների ո՞ր զույգում են բոլոր քիմիական կապերը կովալենտային բևեռային. 1) N2,HCl 2) SO3, P2O5 3) F2,O2 4) LiBr,H2S
2.Հետևյալ ո՞ր շարքերում են միայն մոլեկուլային բյուրեղացանցով (պինդ վիճակում) նյութեր վերցված. 1) HNO3, Cl2, SiO2 2) O2, Cl2, SiC 3) I2, Ne, CO 4) KCl,F2,N
3. Քանի՞ էլեկտրոն է մասնակցում քիմիական կապի առաջացմանը մեթանի (CH4) մոլեկուլում. 1)2 2)6 3)8 4)10
4.Երկու քիմիական տարրի ատոմների միջև ինչպիսի՞ քիմիական կապ կառաջանա, եթե առաջին տարրի էլեկտրաբացասականությունը 0,9 է, իսկ երկրորդինը ՝ 4,0. 1)իոնային 2)մետաղական 3)կովալենտային ոչ բևեռային 4) կովալենտային բևեռային
5. Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձևը. 1)CrO 2) Cr2O3 3) CrO2 4) CrO3
6. Ինչպե՞ս են անվանվում այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները. 1)տարրական բջիջներ 2)բևեռներ 3)բյուրեղացանցի հանգույցներ 4) բյուրեղացանցի օղակներ
7. Ջրածնի մոլեկուլ առաջանալիս ատոմների էլեկտրոնային ամպերը. 1)հպվում են 2)վանվում են 3)վրածածկվում են 4)մնում են նույն դիրքում
 8. Որքա՞ն են MgF2 միացությունը կազմող մագնեզիում և ֆտոր տարրերի ատոմների վալենտականությունները՝ համապատասխանորեն. 1)2,2 2)2,1 3)1,2 4)1,1
 9. Հետևյալ շարքերից որո՞ւմ են միայն իոններ վերցված 1)F2,(OH)- ,Na+ 2)F- ,(SO4)2- ,Mg2+ 3)Cl0,(NO3)- ,Li+ 4)P, Br- ,Al3+
10.Բյուրեղացանցի հանգույցներում գտնվում են չեզոք մասնիկներ:Ո՞ր բյուրեղացանցի մասին է խոսքը. 1)մետաղական 2)իոնային 3)ատոմային կամ իոնային 4)ատոմային կամ մոլեկուլային
11. Ո՞ր միացության մոլեկուլում է առկա իոնային կապ. 1) CO2 2) HNO3 3) Na2SO4 4) CH2Cl2
 12. Որքա՞ն է ազոտի օքսիդացման աստիճանը ամոնիակի`NH3 մոլեկուլում. 1) + 3 2) - 3 3) + 2 4) +1
13. Որքա՞ն է Fe-ի օքսիդացման աստիճանը Fe2O3-ում . 1) + 1 2) - 1 3) + 2 4) + 3
14. Որքա՞ն է էլեկտրոնների թիվը N3- իոնում. 1) 3 2) 5 3) 7 4) 10
15. Ի՞նչ ֆիզիկական հատկություններով են բնութագրվում մոլեկուլային կառուցվածքով նյութերը: Դրանք ունեն` 1) համեմատաբար հալման և եռման ցածր ջերմաստիճաններ 2) հալման և եռման բարձր ջերմաստիճաններ 3) մեծ կարծրություն 4) մեծ պլաստիկություն 16. Ինչի՞ է հավասար ատոմի լիցքի մեծությունը. 1) զրոյի 2) տարրի կարգաթվին 3) էլեկտրոնների թվին 4) միջուկի լիցքին
 17. Ինչո՞վ են տարբերվում միևնույն տարրի իզոտոպների միջուկները. 1) էլեկտրոնների թվով 2) միջուկի լիցքով 3) նեյտրոնների թվով 4) չեն տարբերվում
18. Թվարկվածներից ո՞ր տարրի արտաքին էներգիական մակարդակում են առավել շատ թվով էլեկտրոններ պարունակվում. 1) նատրիում 2) կալցիում 3) ածխածին 4) բրոմ
19. Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային. 1) NaCl HCl 2) CO2 CaO2 3) KCl NaH 4) SO2 NO2
20. Մենդելեևի պարբերական համակարգում կարգաթվի մեծացմանը զուգընթաց ինչպե՞ս է փոխվում տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում՝ համապատասխանորեն. 1) մեծանում է մեծանում է 2) մեծանում է փոքրանում է 3) փոքրանում է մեծանում է 4) փոքրանում է փոքրանում է
21. Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըստ էլեկտրաբացասականության փոքրացման. 1) O H Mg Li 2) Sn Se Br F 3) C J B P 4) H Br C B
22. Որքա՞ն է ծծմբի օքսիդացման աստիճանը Na2SO3-ում. 1) +6 2) +4 3) +2 4) -2
23. Որքա՞ն է էլեկտրոնների թիվը S2- իոնում. 1) 13 2) 15 3) 18 4) 10

24. Ի՞նչ է ցույց տալիս քիմիական տարրի կարգաթիվը. 1) ատոմի լիցքը 2) պրոտոնների թիվն ատոմի միջուկում 3) տարրի օքսիդացման աստիճանը 4) տարրի վալենտականությունը միացություններում
Հարցեր և վարժություններ 
1. Ի՞նչ ենք հասկանում տարրի օքսիդացման աստիճան ասելով: 
2. Ինչպե՞ս է գրառվում օքսիդացման աստիճանը: 
3. Թվարկե՛ք հաստատուն օքսիդացման աստիճան ունեցող տարրերը: 
4. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում. ա) HJ, H2Se, SeH2, SiO2 123 բ) BaO, N2O5, P2O5, CO2 գ) H3PO4, H2SiO3, HPO3, NaNO3
 5. Օքսիդացման աստիճանը կարող է լինել.
 ա) միայն բացասական բ) միայն դրական գ) և՛ բացասական, և՛ դրական դ) բացասական, դրական և զրոյական 
6. Ջրում և ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է. ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0 
Հարցեր և վարժություններ 
1. Բացատրե՛ք, թե ինչպես են կազմվում քիմիական բանաձևերը՝ ըստ վալենտականության և օքսիդացման աստիճանի: 
2. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացությունների բանաձևերում՝ Ba(NO3)2, AIPO4, CaCO3, CO2, AI2O3: 
3. Հաշվե՛ք ա) քլոր տարրի օքսիդացման աստիճանը կալիումի պերքլորատում (KCIO4), բ) ազոտ տարրի օքսիդացման աստիճանը բարիումի նիտրատում (Ba(NO3)2):'
4. Հաշվե՛ք ա) ազոտի օքսիդացման աստիճանը  NO3-1 իոնում:
 բ) ֆոսֆոր տարրի օքսիդացման աստիճանը  PO4-3 իոնում:

0 comments:

Отправить комментарий