Լաբորատոր փորձեր` Ջրի քիմիական հատկությունները` փոխազդեցությունը
ալկալիական մետաղների հետ,հիմնային և թթվային օքսիդների հետ::
. Ջուր
1.
Ջուրը համար
մեկ նյութը բնության մեջ
2.
Ջրի ֆիզիկական,
քիմիական հատկությունները(լաբորատոր փորձեր՝թորած ջրի ստացումը,ջրի քիմիական հատկությունները)
3.
Լուծույթներ(հագեցած,չհագեցած,գերհագեցած),
սուսպենզիա,էմուլսիա
4.
Լուծելիություն,լուծված
նյութի զանգվածային բաժինը,մոլային կոնցենտրացիա: Գործնական աշխատանք՝լուծույթների
պատրաստում,լուծելիության և կոնցենտրացիայի
որոշում՝ լուծված նյութի զանգվածային բաժնի,մոլային
կոնցենտրացիայի և մոլային բաժնի հաշվում,)
5.
Մաքուր խմելու
ջրի էկոլոգիական հիմնախնդիրը:
6.
Սովորել
էջ 87-121,վարժ. էջ 89,91,94-95,99,105,109,111,114,116,121
Գործնական աշխատանք՝ ջրի քիմիական հատկությունները
Փորձ1. Ջրի քայքայումը հաստատուն էլեկտրական հոսանքով
Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
Ալկալիական մետաղներն
են`Li, Na, K, Rb, Cs, Fr Հողալկալիկան մետաղներն են՝ Ca,Sr,Ba,
Թասի մեջ լցրեք ջուր, վրան
ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին: Բռնիչով նավթից հանեք նատրիումի փոքրիկ կտոր, չորացրեք ֆիլտրի թղթի միջոցով և զգուշությամբ
գցեք ջրի մեջ:Լուծույթը ստանում է մորու գույն:
Նույնը փորձը
կարելի է կատարել կալցիումի հետ:
Փորձ 3.Թթվային օքսիդի փոխազդեցությունը ջրի հետ
P2O5 +3H2O
= 2H3PO4 միացման
Ֆոսֆորի (V) օքսիդի վրա ավելացրեք փորձանոթի կիսով չափ ջուր,զգուշությամբ խառնեք ապակյա ձողիկով : Ստացված օրթոֆոսֆորական թթվի լուծույթը ստուգեք հայտանյութերի միջոցով:Լրացրեք աղյուսակը:
Ինդիկատորների անվանումը
|
Նրանց
գույները
|
Թթուներում առաջացած գույները
|
լակմուս
|
մանուշակագույն
|
|
ֆենոլֆտալեին
|
անգույն
|
|
մեթիլնարնջագույն
|
նարնջագույն
|
Փորձ 4. Հիմնային օքսիդի փոխազդեցությունը ջրի հետ
Մագնեզիումի օքսիդը լուծեք փորձանոթի կիսով չափ լցրած ջրի մեջ, զգուշությամբ խառնեք ապակյա ձողիկով: Ստացված հիմքի
լուծույթը ստուգեք հայտանյութերի միջոցով: Լրացրեք աղյուսակը:
MgO + H2O =Mg(OH)2 միացման
Ինդիկատորների
անվանումը
|
Նրանց գույները
|
Հիմքերում առաջացած գույները
|
լակմուս
|
մանուշակագույն
|
|
ֆենոլֆտալեին
|
անգույն
|
|
մեթիլնարնջագույն
|
նարնջագույն
|
Փորձ 5. Ջրի թորումը
Սարքավորումներ` Կլորատակ կոլբ, քիմիական սառնարան, ընդունիչ կոլբ,
ծորակի ջուր
Այս եղանակով
կարելի է բաժանել
նաև տարբեր եռման
ջերմաստիճան ունեցող համասեռ
խառնուրդներ: Կլորատակ կոլբի,
հաճախ էլ` այսպես
կոչված Վյուրցի կոլբի մեջ
լցնել թորվող հեղուկը, ընդ
որում` հեղուկի ծավալը չպետք է գերազանցի կոլբի
ծավալի ²/3-ը:
Կոլբը միացվում է սառնարանին, թեք խողովակն
իջեցվում է ընդունիչ
կոլբի մեջ: Թորվող հեղուկով
կոլբի ներսի ջերմաստիճանին
հետևում են կոլբի
բերանին խցանով ամրացված
ջերմաչափի միջոցով:
0 comments:
Отправить комментарий