четверг, 6 апреля 2017 г.

Բնագիտական խաղ-վիկտորինա

Բնագիտական վիկտորինա, ստուգատեսային նախագծերի ամփոփում

Նախագիծ
<Բնագիտական վիկտորինա> նախագծի նպատակն է ամփոփել <Սովորողը սովորողին> ստուգատեսային երկշաբաթյա աշխատանքները,  արդյունքում` սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն բնագիտության նկատմամբ, խթանել ավագ և կրտսեր սովորողների համագործակցությունը, ծանոթացնել բնագիտական լաբորատորիաների աշխատանքի հետ,  զարգացնել տրամաբանական մտածողությունը,:
Բնագիտական վիկտորինային, որը կկայանա ապրիլի  11-ին, ժամը 11:00-12:30, մասնակցում են <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցների 5-րդ դասարանցիների բնագիտական խմբերը:
Բնագիտական վիկտորինան անց է կացվում Մայր դպրոցում, բնագիտության լաբորատորիայում:
Միջին դպրոցի աստղագետների (դասավանդող Հասմիկ Նալբանդյան) և քիմիայի(դասավանդող` Սուսան Սահակյան) ընտրության խմբերի սովորողները նախօրք կազմել են հարցաշար` Բնագիտական վիկտորինային ներկայացնելու համար:
Կազմել են հանձնաժողով` կազմված ուսուցիչներից և սովորողներից (Սուսան Սահակյան,  Հասմիկ Նալբանդյան, Սարգիս Մարգարյան, Մանե Բարսեղյան ), առաջարկել են վարողներ` Հարություն Ասատրյան և Մանե Թոռունյան:
Վիկտորինայի ընթացքը.
Յուրաքանչյուր դպրոցի բնագիտական խմբի աշխատանքները համակարգում  են ընտրության խմբի սովորողները:
Մրցանակը ` համատեղ ուսումնական ճամփորդության կազմակերպում :

0 comments:

Отправить комментарий