воскресенье, 30 апреля 2017 г.

Մայիսյան հավաք 2017՝

Մայիսյան հավաք 2017


՝
Քիմիայի դասավանդումը նախագծային մեթոդով
Նախորդ հոդվածում ներկայացրեցի քիմիայի այլընտրանքային դասավանդման մեթոդները և նշեցի այն դրույթները,որոնց կիրառումը տալիս է լավ արդյունքներ քիմիայի դասավանդման պրոցեսում,դրանցից մեկը՝ուսուցումը  նախագծային մեթոդովն էր:Ուզում եմ պատմեմ մի նախագծի մասին,որը համարում եմ արդյունավետ և կայացած: 8-րդ դասարանի ծրագրային թեմաներից է <<Թթվածին>>թեման,որը ընդգրկում է միայն թթվածնի վերաբերող թեմաներ՝ստացումը,ֆիզիկական,քիմիական հատկությունները,բնության մեջ տարածվածությունը,կիրառումը:Ես այս թեման ներառեցի մի մեծ նախագծի մեջ՝,,Քիմիան և մթնոլորտը..,որի մեջ բացի թթվածնից սովորողները ուսումնասիրեցին ազոտը,ածխաթթու գազը,շմոլ գազը,ազնիվ գազեր,օզոն:Այրումը  սովորողները դիտարկեցին ոչ թե զուտ քիմիական ռեակցիա,այլ ռեակցիա,որը ազդում է օդի էկոլոգիական վիճակի վրա,անգամ Ղարիբյան Աննան հաշվարկների միջոցով ցույց տվեց,թե մեկ կիլոգրան բնական գազի՝մեթանի այրումից ինչքան թթվածին է ծախսվում և արդյունքում ինչքան ածխաթթու գազ է անջատվում,նշելով ինչ աղետների կարող է դա բերել՝ջերմոցային էֆֆեկտ,գլոբալ տաքացում և առաջարկեց  այդ խնդրի իր  լուծումը,օրինակ նշելով բույսերի դերը  և նույնպես հաշվարկների միջոցով ցույց տվեց,թե ֆոտոսինտեզի ժամանակ մեկ կիլոգրամ ածխաթթու գազ կլանելով բույսերը ինչքան թթվածին են արտանետում: 
Այս նախագիծը համարում եմ հաջողված,որովհետև սովորողները յուրացրեցին ոչ միայն ծրագրով նախատեսված <<Թթվածին>>թեման,այլ մթնոլորտում գտնվող բոլոր գազային նյութերը`ազոտ,ածխաթթու գազ,շմոլ գազ,օզոն,ազնիվ գազեր:Սովորեցին կատարել տարբեր հաշվարկային խնդիրներ,ուսումնասիրեցին տարբեր էկոլոգիական խնդիրներ,փորջեցին տալ այդ խնդիրների լուծումները: 

0 comments:

Отправить комментарий