воскресенье, 30 апреля 2017 г.

Մայիսյան հավաք 2017՝

Մայիսյան հավաք 2017


՝
Քիմիայի դասավանդումը նախագծային մեթոդով
Նախորդ հոդվածում ներկայացրեցի քիմիայի այլընտրանքային դասավանդման մեթոդները և նշեցի այն դրույթները,որոնց կիրառումը տալիս է լավ արդյունքներ քիմիայի դասավանդման պրոցեսում,դրանցից մեկը՝ուսուցումը  նախագծային մեթոդովն էր:Ուզում եմ պատմեմ մի նախագծի մասին,որը համարում եմ արդյունավետ և կայացած: 8-րդ դասարանի ծրագրային թեմաներից է <<Թթվածին>>թեման,որը ընդգրկում է միայն թթվածնի վերաբերող թեմաներ՝ստացումը,ֆիզիկական,քիմիական հատկությունները,բնության մեջ տարածվածությունը,կիրառումը:Ես այս թեման ներառեցի մի մեծ նախագծի մեջ՝,,Քիմիան և մթնոլորտը..,որի մեջ բացի թթվածնից սովորողները ուսումնասիրեցին ազոտը,ածխաթթու գազը,շմոլ գազը,ազնիվ գազեր,օզոն:Այրումը  սովորողները դիտարկեցին ոչ թե զուտ քիմիական ռեակցիա,այլ ռեակցիա,որը ազդում է օդի էկոլոգիական վիճակի վրա,անգամ Ղարիբյան Աննան հաշվարկների միջոցով ցույց տվեց,թե մեկ կիլոգրան բնական գազի՝մեթանի այրումից ինչքան թթվածին է ծախսվում և արդյունքում ինչքան ածխաթթու գազ է անջատվում,նշելով ինչ աղետների կարող է դա բերել՝ջերմոցային էֆֆեկտ,գլոբալ տաքացում և առաջարկեց  այդ խնդրի իր  լուծումը,օրինակ նշելով բույսերի դերը  և նույնպես հաշվարկների միջոցով ցույց տվեց,թե ֆոտոսինտեզի ժամանակ մեկ կիլոգրամ ածխաթթու գազ կլանելով բույսերը ինչքան թթվածին են արտանետում: 
Այս նախագիծը համարում եմ հաջողված,որովհետև սովորողները յուրացրեցին ոչ միայն ծրագրով նախատեսված <<Թթվածին>>թեման,այլ մթնոլորտում գտնվող բոլոր գազային նյութերը`ազոտ,ածխաթթու գազ,շմոլ գազ,օզոն,ազնիվ գազեր:Սովորեցին կատարել տարբեր հաշվարկային խնդիրներ,ուսումնասիրեցին տարբեր էկոլոգիական խնդիրներ,փորջեցին տալ այդ խնդիրների լուծումները: 

среда, 19 апреля 2017 г.

Գործնական աշխատանք`Տարբեր քիմիական կապերով մոլեկուլների և բյուրեղացանցերի մոդելների հավաքում

Գործնական  աշխատանք.՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության::                         
 1.Ներքոբերյալ   նյութերում՝H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 1.,2.
Ոչբևեռային կով. կապ
Բևեռային կով. կապ
Իոնային կապ
Մետաղական կապ






























Պարզ նյութեր
Բարդ նյութեր














Քիմիական կապեր

Քիմիական կապ:
Քննարկվող հարցեր՝


1.     Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային
2.     Իոնային կապ
3.     Մետաղական կապ
Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանցկապված ատոմների համախումբ են: Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորվածեն քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով: Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային  զույգերով, որոնք կապված են երկու միջուկների (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված  էլեկտրոնային զույգի միջոցով:
Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:
Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են: Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները:
Հարցեր և վարժություններ
1. Լրացրե՛ք բացթողումները հետևյալ նախադասություններում.
Ոչ մետաղների ատոմների միջև առաջանում է ....................... կապ:
Մետաղների ատոմների միջև առաջանում է ............................ կապ:
Մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև առաջանում է..................... կապ:
2. Քանի՞ չզույգված էլեկտրոն է առկա ածխածնի, ծծմբի, քլորի, սիլիցիումի, ֆոսֆորի
ատոմներում:
3. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային: Բերե՛ք օրինակներ:
4. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային ոչ բևեռային: Բերե՛ք օրինակներ:


Գիտելիքի ստուգում 7.4

Գիտելիքի ստուգում  7.4
)


Քննարկվող հարցեր
  1. Ինչու են դասակարգել տարրերը
  2. Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ
  3. Ինչու էր թերի այդ դասակարգումը
  4. Պարբերական համակարգի ստեղծումը
  5. Մենդելեևի և ժամանակակից օրենքները
  6. Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը
  7. Ինչ է պարբերությունը և ինչ է ցույց տալիս պարբերության համարը
  8. Ինչ է խումբը,ենթախումբը
  9. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի
  10. Բնութագրեք  հետևյալ  տարրերըջրածին;  ածխածին;   նատրիում;  ազոտ;   մագնեզիում;  թթվածին;  ալյումինֆոսֆոր տարրերը.
    Նախագիծ                                                                                                                                                                                                                                                                                                             
    Ինքնաստուգում`
    1. Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում ատոմում առկա էլեկտրոնների թիվը.
    ա) նեյտրոնների թվի
    բ) պրոտոնների թվի
    գ) նեյտրոնների ու պրոտոնների գումարային թվի
    դ) նեյտրոնների ու պրոտոնների թվերի տարբերության
    2. Ստորև թվարկված մեծություններից ո՞րն է համընկնում   146C
    և  147N   ատոմներում.
    ա) զանգվածային թիվը
    բ) պրոտոնների թիվը
    գ) նեյտրոնների թիվը
    դ) միջուկի լիցքը
    3. Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի չորրորդ
    էներգիական մակարդակը.
    ա) 30
    բ) 32
    գ) 33
    դ) 34
    4. Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի
    էներգիական մակարդակների թիվը հիմնական վիճակում.
    ա) կարգաթվի
    բ) խմբի համարի
    գ) պարբերության համարի
    դ) հարաբերական ատոմային զանգվածի
    5. Փոքր պարբերություններում ինչպե՞ս են փոխվում քիմիական տարրերի մետաղական
    հատկությունները.
    ա) ուժեղանում են
    բ) թուլանում են
    գ) չեն փոփոխվում
    դ) կարող են և' ուժեղանալ, և' թուլանալ
    6. Ատոմի միջուկը կազմող մասնիկները ի՞նչ լիցք ունեն
    ա) միայն դրական
    բ) միայն լիցք չունեցող
    գ) դրական և լիցք չունեցող
    դ) դրական, բացասական և լիցք չունեցող
    7. Հետևյալ իզոտոպներից որի՞ միջուկն է նույնքան թվով նեյտրոն պարունակում, որքան
    24Mg իզոտոպի միջուկը.
    ա) 27AI 
    բ) 23Na
    գ) 28Si
    դ) 31P
    8. Հետևյալ քիմիական տարրերից որի՞ ատոմն ունի լրիվ լրացված երկու էներգիական
    մակարդակ.
    ա) բոր
    բ) հելիում
    գ) ֆտոր
    դ) նեոն
    9. Հետևյալ արտահայտության ո՞ր բառն է բաց թողած. «Երկրորդային ենթախմբերն
    սկսվում են................... պարբերության տարրերից».
    ա) երկրորդ
    բ) երրորդ
    գ) չորրորդ
    դ) հինգերորդ
    10. Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային
    գծապատկերը.
     +5 ) 2  ) 3
    ա) բերիլիում
    բ) բոր
    գ) ածխածին
    դ) ազոտ   
  11. Համեմատեք մետաղական,ոչմետաղական հատկություններ;                        ա/Որ տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված մետաղական հատկությունները                                                                                                                       K թե Ca                                                                                                                                     Ca թե Mg                                                                                                                                                                                                                                                                  
     բ/Որ տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչմետաղական հատկությունները                                                                                                               O թե F                                                                                                                                    
     O թե S           
  12.