понедельник, 27 февраля 2017 г.

Ատոմի մոլորակային նմանակը

Ատոմի մոլորակային նմանակը
Ատոմի մոլորակային նմանակը:Ատոմի կառուցվածքն ըստ արդի պատկերացումների:.Ատոմի էլեկտրոնային թաղանթը:
Ատոմը բնության բարդ և եզակի գոյացություն է՝ կազմված միջուկից և էլեկտրոններից:
Միջուկըինչպես և ատոմըբարդ մասնիկ է:
Պարբերական համակարգում առաջին տարրիցջրածնիցերկրորդին`հելիումին,
անցնելիս միջուկի լիցքը մեկով մեծանում էՆշանակում է՝ հելիումի ատոմի միջուկում երկու պրոտոն կա:
 Միջուկում պրոտոնների թիվը հավասար է միջուկի դրական լիցքին կամ այդ տարրի ատոմային համարին (կարգաթվին) քիմիական տարրերի պարբերական համակարգում:
Ատոմի զանգվածը (A) հավասար է այդ ատոմի միջուկում առկա պրոտոնների (Z) և նեյտրոնների (N) գումարին.
A = Z + N
Համապատասխանաբար կարող ենք գրել նաև.
Z = A – N, N = A – Z
Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը 1 էԴա հասկանալի էմիջուկում մեկ
պրոտոն է առկաՀելիումի միջուկում երկու պրոտոն է առկաև ատոմային զանգվածը պետք է հավասար լինի երկուսիբայց այն հավասար է չորսիՊարզվել էոր հելիումի միջուկում ևս երկու մասնիկ կաորոնցից յուրաքանչյուրի զանգվածը մեկի է հավասարիսկ լիցքը զրո է:
Ֆիզիկոսներին`Ռեզերֆորդին և իր աշխատակիցներինիհարկեպարզ էրոր ատոմի
միջուկը չի կարող կազմված լինել միայն պրոտոններիցէլեկտրական վանման ուժերը նման միջուկն անմիջապես «ցաքուցրիվ» կանեինՈւստի նա առաջ քաշեց համարձակ ու սրամիտ մի ենթադրությունմիջուկումպրոտոններից բացիառկա են զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասարբայց էլեկտրաչեզոք մասնիկներնեյտրոններորոնքմտնելով դրական լիցքավորված պրոտոնների միջևխոչընդոտում են նրանց փոխադարձ վանումը:
Պրոտոնների թիվը, միջուկի լիցքը, տարրի ատոմային համարը միմյանց հավասար են ևնշանակվում են մեկ տառով` Z (զեթ):
Միջուկի լիցքը տվյալ տարրի համար հաստատուն մեծություն է, բայց նեյտրոնների թիվը կարող է տարբեր լինել:

  Ատոմի էլեկտրոնային թաղանթը:
Էլեկտրոնների համախումբը, պտտվելով միջուկի շուրջը, առաջացնում է ատոմի էլեկտրոնային թաղանթը: Էլեկտրոնների թիվը ատոմի էլեկտրոնային թաղանթում հավասար է ատոմի միջուկում պրոտոնների թվին, որը որոշվում է Մենդելեևի պարբերական համակարգում տարրի կարգաթվով կամ ատոմային համարով: Այսպես, ջրածնի ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է մեկ էլեկտրոնից, կալցիումինը՝ 20, արծաթինը՝ 47:
Էլեկտրոններն ատոմում տարբերվում են իրենց էներգիայով: Ինչպես ցույց են տալիս փորձնական արդյունքները, որոշ էլեկտրոններ ավելի ուժեղ են ձգվում միջուկի կողմից, մյուսները՝ ավելի թույլ: Այս երևույթի գլխավոր պատճառը էլեկտրոնների տարբեր հեռավորությունն է ատոմի միջուկից: Ինչքան էլեկտրոնները մոտ են ատոմի միջուկին, այնքան ավելի ամուր են կապված և նրանց դժվար է պոկել էլեկտրոնային թաղանթներից, իսկ ինչքան էլեկտրոնները հեռու են միջուկից, այնքան նրանց հեշտ է պոկել: Միջուկին առավել մոտ պտտվող էլեկտրոնները կարծես թե շրջափակում են միջուկը մյուս էլեկտրոններից, որոնք միջուկի կողմից ավելի թույլ են ձգվում, և հետզհետե հեռավորությունը միջուկից մեծանում է: Այսպես են առաջանում էլեկտրոնային շերտերն ատոմի էլեկտրոնային թաղանթում: Ատոմի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները բաշխված են էլեկտրոնային շերտերի ձևով:
Առաջինը միջուկին մոտ գտնվող էլեկտրոնային շերտն է, որում էլեկտրոնն օժտված էնվազագույն էներգիայով: Վերջին՝ միջուկից ամենահեռու գտնվող էլեկտրոնային շերտնանվանվում է արտաքին: Արտաքին էլեկտրոնային շերտում եղած էլեկտրոնները միջուկիցառավել հեռու են, թույլ են ձգվում նրա կողմից և օժտված են մեծ էներգիայով: Ակնհայտ է, որ որքան էլեկտրոնը միջուկից հեռանում է, այնքան էլեկտրոնի էներգիայի պաշարը մեծանումtէ : Հատկապես արտաքին շերտի էլեկտրոններն են մասնակցում ատոմների մեկը մյուսին կապվելուն` քիմիական կապի առաջացմանը: Յուրաքանչյուր էլեկտրոնային շերտում գտնվում են էներգիայի արժեքով միմյանց մոտ էլեկտրոններ: Այդ պատճառով էլ էլեկտրոնային շերտն անվանվում է նաև էներգիական մակարդակ:
Էներգիական մակարդակների թիվը քիմիական տարրի ատոմում հավասար է պարբերական աղյուսակում այդ տարրի պարբերության համարին:
Հետևաբար՝ առաջինպարբերության տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթն ունի մեկ էներգիական մակարդակ, երկրորդ պարբերության տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթը՝երկու էներգիական մակարդակ, երրորդ պարբերության տարրերինը՝ երեք և այլն:
Էլեկտրոնների թիվը գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էներգիական մակարդակում հավասար է խմբի համարին: Ատոմի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները բաշխված են էլեկտրոնային շերտերի ձևով:Շերտերի թիվը համշվասար  է պարբերության համարին:
Յուրաքանչյուր էլեկտրոնային շերտում գտնվում են էներգիայի արժեքով միմյանց մոտ էլեկտրոններ: Այդ պատճառով էլ էլեկտրոնային շերտն անվանվում է նաև էներգիական մակարդակ: Առաջին էլեկտրոնային շերտում երկուսից ավելի էլեկտրոն չի կարող լինել: Արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը չի կարող 8-ից մեծ լինել: Ատոմի միջուկի շուրջը եղած տարածությունը, որտեղ տվյալ էլեկտրոնի  գտնվելու հավանականությունն առավել մեծ է, կոչվում է այդ էլեկտրոնի օրբիտալ կամ էլեկտրոնային ամպ:

Հարցեր և վարժություններ
1. Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի չորրորդ
էներգիական մակարդակը:
2. Հետևյալ մեծություններից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի
էներգիական մակարդակների թիվը` հիմնական վիճակում.
ա) կարգաթվին
բ) խմբի համարին
գ) պարբերության համարին
դ) հարաբերական ատոմային զանգվածին
3. Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ.
1) ատոմի էլեկտրոնայինթաղանթն առաջացնում են ատոմում առկա բոլոր էլեկտրոնները.
2) միջուկին առավել մոտ գտնվող էլեկտրոնային շերտն անվանվում է արտաքին:
ա) երկու պնդումներն էլ ճիշտ են
բ) երկու պնդումներն էլ սխալ են
գ) ճիշտ է միայն առաջինը
դ) ճիշտ է միայն երկրորդը
4. Արտաքին ազդեցության բացակայության դեպքում էլեկտրոններն ըստ էներգիական
մակարդակների բաշխվում են այնպես, որ ատոմի գումարային էներգիան
...............................: Ատոմի նման վիճակն անվանվում է ........................... վիճակ:
Հետևյալ արտահայտության ո՞ր բառն է բաց թողած. «Երկրորդային ենթախմբերն սկսվում
են................... պարբերության տարրերից».
ա) նվազագույն
բ) առավելագույն
5. Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային
գծապատկերը.
 +5 ) )
      2 3 

 ա) բերիլիում բ) բոր գ) ածխածին դ) ազոտ

0 comments:

Отправить комментарий