воскресенье, 26 февраля 2017 г.

Քիմիական տարրերի դասակարգման առաջին փորձերը:Քիմիական տարրերի պարբերական համակարգը,մետաղներ և ոչմետաղներ:Տարրերի տարածվածությունը բնության մեջ-:

Քիմիական տարրերի դասակարգման առաջին փորձերը:Քիմիական տարրերի պարբերական համակարգը,մետաղներ և ոչմետաղներ:Տարրերի տարածվածությունը բնության մեջ-:
Քննարկվող հարցեր
  1. Ինչու են դասակարգել տարրերը
  2. Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ
  3. Ինչու էր թերի այդ դասակարգումը
  4. Պարբերական համակարգի ստեղծումը
  5. Մենդելեևի և ժամանակակից օրենքները
  6. Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը
  7. Նախագիծ`Տարրերի տարածվածությունը բնության մեջ                                           

Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:
  1.  Տարրերի շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն:
    Պարբերությունը՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով,սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:
     Պարբերությունները, բացառությամբ առաջինի, տարրերի այն հորիզոնական շարքերն են, որոնք սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

    Առաջին պարբերությունն ընդգրկում է 2 տարր` ջրածինը (H), և հելիումը(He) (առաջին հարկում ջրածնի և հելիումի «բնակարաններն են»):
    Երկրորդ պարբերությունն ընդգրկում է 8 տարր` սկսվում է լիթիումից`Li և ավարտվում նեոն`Ne իներտ գազով (II հարկում 8 «բնակարան» է):
     Երրորդ պարբերությունը նույնպես ներառում է 8 տարր. սկսվում է նատրիումից`Na և ավարտվում արգոն`Ar իներտ գազով (III հարկում նույնպես 8 «բնակարան» է): Առաջինը հատուկ պարբերություն է: Երկրորդ և երրորդ պարբերությունները կազմված են մեկական շարքից և անվանվում են փոքր պարբերություններ. ընդգրկում են 8-ական տարր:
    IV,V և VI պարբերությունները կազմված են տարրերի երկուական շարքից և կոչվումեն մեծ պարբերություններ: IV և V պարբերություններն ընդգրկում են 18-ական տարր, իսկ
    VI-ը` 32 տարր:
    VII-ը անավարտ պարբերություն է՝ առայժմ կազմված մեկ շարքից:
     Ուղղահայաց սյունակների քիմիական տարրերը, որոնք «ապրում են» նման69 «բնակարաններում», առաջացնում են խմբեր: Դրանք պարբերական համակարգում ութնեն (կարճ ձևում): Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբիցգլխավոր և երկրորդական:
    Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր:
    Այսպես, առաջին խմբի գլխավոր ենթախումբն ընդգրկում է ջրածին`H, լիթիում`Li, նատրիում`Na, կալիում`K, ռուբիդիում`Rb, ցեզիում`Cs, ֆրանցիում`Fr (լիթիումիենթախումբ) տարրերը, իսկ երկրորդական ենթախումբը`պղինձ`Cu, արծաթ`Ag ևոսկի`Au տարրերը (պղնձի ենթախումբ):

                                                                                                      
    Հարցեր և վարժություններ
    1. Ո՞ր «հարկում» և ո՞ր «բնակարանում է ապրում» ածխածին տարրը:
    2. Ո՞ր տարրն է «ապրում» 20-րդ «բնակարանում»:
    3.Պարզաբանե'ք (օրինակներով ու մեկնաբանություն ներով) պարբերություն, խումբ,
    գլխավոր ու երկրորդական ենթախմբեր, կարգաթիվ հասկացությունները:
    4. Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը` Be, Sr, Zn, Mg, Ca:
    5. Լրացրե'ք հետևյալ աղյուսակը.
    II խումբ

    Գլխավոր  ենթախումբ

    Երկրորդական  ենթախումբ

    1. Be`բերիլիում
    2.
    3.
    4.
    1. Zn` ցինկ
    5.
    2.
    6.
    3.
    7.

    6. Լրացրե'ք բաց թողած բառակապակցությունը. Քիմիական տարրերի առաջացրած պարզ
    նյութերի, ինչպես նաև միացությունների ........................ ................ պարբերական
    կախման մեջ են տարրերի ..................... ........................ մեծությունից:
    7. Համապատասխանեցրե'ք քիմիական տարրն իր խմբի համարին և ընտրե'ք ճիշտ
    համապատասխանություններ ներառած շարքը:
    Տարրը
    Խումբը
    1) H
    ա) IV
    2) Be
    բ) V
    3) CI
    գ) II
    4) N
    դ) I
    ե) VII
    1) 1գ, 2դ, 3ե, 4ա
    2) 1դ, 2ե, 3բ, 4դ
    3) 1դ, 2գ, 3ե, 4բ
    4) 1գ, 2բ, 3ա, 4բ
    Սովորել`էջ 50-57 ,կատարել 
    վարժ էձ 53,57-58                           

0 comments:

Отправить комментарий