четверг, 23 февраля 2017 г.

Գիտելիքի ստուգում`Թթվածին

Գիտելիքի ստուգում`Թթվածին
Կրկնել  և կատարել`
  1. Թթվածնի անձնագիրը
  2. Տարածումը բնության մեջ
  3. Ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում
  4. Թթվանի ֆիզիկական հատկությունները
  5. Թթվածնի քիմիական հատկությունները
  6. Կիրառումը
  7. Օքսիդնե`հիմնային,թթվային,ամֆոտեր,անտարբեր
  8. Օքսիդավերականգնման ռեակցիաներ
  9. Կատարել`վարժ.էջ 30,34,3638

ԹթվածինՕքսիդներԱյրումՕդի  բաղադրությունը:

1.  16O   և  18երկու  իզոտոպների  միջուկներում  պրոտոնների  ընդհանուր  գումարն  է.

                               1 18                                             3. 17

                              2. 16                                            4. 19

2.   Ո՞ր   նյութում  է թթվածնի  զանգվածային  բաժինն  ամենամեծը.

      1.  ջրում                                                 3.  ավազում(SiO2)

      2. կավիճում(CaCO3)                           4.  ածխաթթու  գազում(CO2):         

3.ա/Որ շարքում եններառված միայն հիմնային օքսիդները

 

1. CaO,CO,CO 2                                          3.N2O5,P2O5,BaO

2.CuO,Fe2O3,MgO                                        4.Mn2O7,NO,ZnO

բ/Գրեք ընտրված օքսիդների  և ֆոսֆորական թթվի միջև ռեակցիաների հավասարումները:

4.  աՈ՞ր   եղանակով  կարելի  է   լաբորատորիայում  թթվածին  ստանալ.
 1.  մեթանի  և  ջրային  գոլորշիների  փոխազդեցությամբ

2.  նատրումի  և  ջրի  փոխազդեցությամբ

3.  կալիումի  պերմանգանատի  քայքայելով

4.  հեղուկացված  օդը  թորելով:

     բԳրել   քիմիական  ռեակցիայի  հավասարումը………..:                    

5.  Ինչի՞ է  հավասար  օքսիդներում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը.

                    1. +2                                   3.  -1

                    2. +1                                    4.: -2                                                        

6.   Որքա՞ն  է  մեկ  ատոմ  թթվածնի  իրական  զանգվածը(գ).

 1.32                                     3.  2,656∙10-23    

 2.  16                                4.53,44∙10-27 :                                            

7.   Ո՞ր  պրոցեսին  բնության  մեջ  թթվածինը  չի  մասնակցում  .

1.  ժանգոտում                                                                     3. նեխում

2.  տեղումների առաջացում                                              4. այրում                          

8.  Նշված  ռեակցիաներից   ընտրել  վերօքս  ռեակցիան  և  նշել  օքսիդիչն  ու  վերականգնիչը.

1.FeSO4+2KOH=Fe(OH)2+K2SO4

2.HCl+NaOH=NaCl+H2O

3. CaCl2+H2SO4=CaSO4+2HCl)

4.4Al+3O2=2Al2O3

9.  ա) Նյութերից  ո՞ր  զույգի  հետ  թթվածինը  չի  փոխազդում.

1.Na  և  S                                  3.H2  և  P

2.MgO  և H2O                          4.CH4  և  Fe

       բ)Գրել  հնարավոր  քիմիական  ռեակցիաների  հավասարումները:       (

10.  աԻնչպե՞ս  է  կոչվում  այն  ռեակցիան, որի  ժամանակ   մեկ  բարդ  նյութից  առաջանում  է  մի  քանի  նյութեր.

1. միացման

2. փոխանակման

 3.քայքայման

4. տեղակալման                                                                              

         բ) Գրել համապատասխան  քիմիական  ռեակցիայի  հավասարումը…….:  

11.  Բնութագրիր թթվածին տարրը` նրա  տարածվածությունը  բնության  մեջ ……. ա)կարգաթիվը …..,  բ)ատոմի  բաղադրությունը…..,    գ)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…. դ)ո՞ր  պարբերության տարր  է…..,ե)ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է……,զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ………,   է) ալոտրոպ տարաձևությունները,իզոտոպները,օքսիդացման աստիճանները….                                         

12.Քիմիական  տարրի  կարգաթիվը  8  է: Ո՞րն  է  5  մոլեկուլ  այդ  տարրի  ատոմներից  կազմված  նյութը.

                      1.  5O2                                       3.  5O:         

                      2    O5                                       4.  5P :                                                                   

13.ա)Ո՞ր  նյութի  հետ  թթվածինը  կարող  է փոխազդել.     1)Au, 2)Fe,  3)P , 4)S , 5) Cl2,  6)Ne

 1.  1, 2                                             3. 2, 3, 4:

  2.  4, 5, 6                                         4.  1, 2, 3, 4, 5

         բ)Գրել  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները: :                                  )

14.Ո՞ր  եղանակով  կարելի  է  լաբորատորիայում  թթվածին  ստանալ. 1) ջրի  էլեկրտոլիզից, 2) բերթոլեի  աղի  քայքայումից,  3)կալցիումի    

     կարբոնատի  քայքայումից,  4) կալիումի  պերմանգանատի  քայքայումից,  5) ալյումինի  և  ալկալու  փոխազդեցությունիցՃիշտ  պատասխանը 

     բերված է  թվերի  շարքի  տեսքով.

1.  2,4,5                2.  1,5          3.  1, 2, 4                   4.  1,3,4:

բ)Գրել  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները……………..:

15.  ա)Գրել  այն  ռեակցիաների  հավասարումները, որոնց  օգնությամբ  կարելի  է իրականացնել  հետևյալ  փոխարկումները    նշելով  ռեակցիաների  տեսակները.

            KMnO4 —>O2  —> P2O5  —>  H3PO4  —>  Ca3(PO)4 

           բ)Երկրորդ  վերօքս  ռեակցիայի  համար  կազմել   էլեկտրոնային  հաշվեկշռի  հավասա րումը, հավասարեցնել,   նշել  վերականգնիչը  և                          օքսիդիչը:

           գ)Պատասխանում  նշված  է  օքսիդիչի  և  վերականգնիչի  գործակիցների  գումարը.

              1. 4                                             3.  9

              2. 5                                              4.11:                                                                                                           )

16. Ինչպիսի ՞ քիմիական  կապեր  են  առկա  հետևյալ  միացություներում`O2 , H2O , KF-ում .

    1. իոնային,բևեռային  կովալենտ, ոչ  բևեռային  կովալենտ

   2. բևեռային  կովալենտ, իոնային, ոչ  բևեռային  կովալենտ

  3. ոչ  բևեռային  կովալենտ, բևեռային  կովալենտ, իոնային   

   4.  միայն  իոնական 

17.Համապատասխանացնել ռեակցիաների տեսակները և օրինակները.
ա.միացման                         1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման                      2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման                 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման                  4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4
18.Ինչ է օզոնը:
1/ թթվածնի ալոտրոպ ձևափոխություն
 2/թթվածնի իզոտոպ

  3/ թթվածնի իզոմեր                  
  4/ջրածնի և թթվածնի միացություն     

19.Որ շարքում է պահպանված նյութերի մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-թթու-աղ հաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2                 3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3   -NaCl          4.P-Na2O-HCl-KOH-ZnCl
20.Հաստատեք   կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութի վերաբերյալ:
ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին:
բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%:
գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ:
դ/:օդից թեթև է

զ/ ստացվում է ջրի քայքայումից:

ե/ունի հոտ,համ


0 comments:

Отправить комментарий