Գործնական աշխատանք`Թթվածնի ստացումը լաբորատորիայում
Փորձ 1. Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր կալան,
փորձանոթներ,կոլբ,
սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի պերմանգանատը KMnO4
Փորձանոթի 1/5 մասի մեջ լցնում ենք կալիումի պերմանգանատ, փակում խցանով,որի մեջ անց է կացված գազատար խողովակ:Հավաքում ենք թթվածինը երկու եղանակներով օդը դուրս մղելով:Ի՞նչ ֆիզիկական հատկությունների հիման վրա է թթվածնի հավաքումը:Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
2KMnO4 =
K2MnO4 + MnO2
+ O2
Փորձ 2.Թթվածնի ստացումը ջրածնի
պերօոսիդի
կատալիտիկ քայքայումից
2H2O2 =
2H2O+O2 katalizator
MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի պերօքսիդ, մանգանի օքսիդ(IV)
Կոլբի մեջ գդալիքի միջոցով
լցնում ենք քիչ քանակությամբ մանգանի
օքսիդ(IV) և բաժանիչ ձագարի
միջոցով կաթիլներով ավելացնում
ենք ջրածնի պերօքսիդը: Թթվածնի առկայությունը
փորձում ենք առկայծող
մարխի միջոցով:
Փորձ3. Թթվածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
2H2O =2H2
+ O2
Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
Օդի բաղադրությունը`
1/5 –ը կամ
21% Թթվածին (O2)
4/5-ը կամ
78% Ազոտ (N2)
1% -Ածխաթթու գազ (CO2),ջրային գոլորշիներ (H2O),
ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)
0 comments:
Отправить комментарий