пятница, 10 февраля 2017 г.

Թեստ-3

Թեստ-3
Թեմաներ` 
Թթվածին:  Օքսիդներ:  Այրում:  Օդի  բաղադրությունը:
1.  16O   և  18O  երկու  իզոտոպների  միջուկներում  պրոտոնների  ընդհանուր  գումարն  է.
                               1. 16                                                    3. 17
                              2. 18                                                    4. 19
2.   Ո՞ր   նյութում  է թթվածնի  զանգվածային  բաժինն  ամենամեծը.
      1.  ջրում                                                 3.  ավազում(SiO2)
      2. կավիճում(CaCO3)                           4.  ածխաթթու  գազում(CO2):         
3.  ա)  Ո՞ր   եղանակով  կարելի  է   լաբորատորիայում  թթվածին  ստանալ.
 1.  մեթանի  և  ջրային  գոլորշիների  փոխազդեցությամբ
2.  կալիումի  պերմանգանատի  քայքայելով
3.  նատրումի  և  ջրի  փոխազդեցությամբ
4.  հեղուկացված  օդը  թորելով:
     բ)  Գրեք   քիմիական  ռեակցիայի  հավասարումը………..:                    
4.  Ինչի՞ է  հավասար  օքսիդներում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը.
                    1.  -2                                    3.  -1
                    2. +1                                    4. +2:                                                        
5, Որքա՞ն  է  մեկ  ատոմ  թթվածնի  իրական  զանգվածը(գ).
1.  2,656∙10-23                    3.  32
   2.  16                                4.53,44∙10-27 :                                            
6.   Ո՞ր  պրոցեսին  բնության  մեջ  թթվածինը  չի  մասնակցում  .
1. այրում                           3. նեխում
 2. ժանգոտում                  4. տեղումների  առաջացում
7.  Նշված  ռեակցիաներից   ընտրել  վերօքս  ռեակցիան  և  նշել  օքսիդիչն  ու  վերականգնիչը.
1.FeSO4+2KOH=Fe(OH)2+K2SO4
2.HCl+NaOH=NaCl+H2O
3.4Al+3O2=2Al2O3
4.CaCl2+H2SO4=CaSO4+2HCl)
8.  ա) Նյութերից  ո՞ր  զույգի  հետ  թթվածինը  չի  փոխազդում.
1.Na  և  S                                  3.H2  և  P
2.MgO  և H2O                          4.CH4  և  Fe
       բ)Գրեք  հնարավոր  քիմիական  ռեակցիաների  հավասարումները:       (
9.  ա) Ինչպե՞ս  է  կոչվում  այն  ռեակցիան, որի  ժամանակ   մեկ  բարդ  նյութից  առաջանում  է  մի  քանի  նյութեր.
1. փոխանակման
2. միացման
3. քայքայման
4. տեղակալման                                                                              
         բ) Գրեք համապատասխան  քիմիական  ռեակցիայի  հավասարումը…….:  
10.  Բնութագրիր թթվածին տարրը` նրա  տարածվածությունը  բնության  մեջ ……. ա)կարգաթիվը …..,  բ)ատոմի  բաղադրությունը…..,    գ)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…. դ)ո՞ր  պարբերության տարր  է…..,ե)ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է……,զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ………,   է) ալոտրոպ տարաձևությունները,իզոտոպները,օքսիդացման աստիճանները….                                         
11.Քիմիական  տարրի  կարգաթիվը  8  է: Ո՞րն  է  5  մոլեկուլ  այդ  տարրի  ատոմներից  կազմված  նյութը.
                      1.   O5                                              3.  5O:         
                      2.   5O2                                            4.  5P :                                                                   
12.ա)Ո՞ր  նյութի  հետ  թթվածինը  կարող  է փոխազդել.     1)Au, 2)Fe,  3)P , 4)S , 5) Cl2,  6)Ne
 1.  1, 2                                             3.  1, 2, 3, 4, 5
2.  4, 5, 6                                         4.  2, 3, 4:
         բ)Գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները: :                                  
13.Ո՞ր  եղանակով  կարելի  է  լաբորատորիայում  թթվածին  ստանալ. 1) ջրի  էլեկրտոլիզից, 2) բերթոլեի  աղի  քայքայումից,  3)կալցիումի    
     կարբոնատի  քայքայումից,  4) կալիումի  պերմանգանատի  քայքայումից,  5) ալյումինի  և  ալկալու  փոխազդեցությունից:  Ճիշտ  պատասխանը 
     բերված է  թվերի  շարքի  տեսքով.
1.  2,4,5                2.  1,5          3.  1, 2, 4                   4.  1,3,4:
բ)Գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները……………..:
                     գ)Քանի՞  գրամ  թթվածին  կստացվի  4 մոլ  կալիումի  պերմանգատի  քայքայումից: :         
14.  ա)Գրել  այն  ռեակցիաների  հավասարումները, որոնց  օգնությամբ  կարելի  է իրականացնել  հետևյալ  փոխարկումները    նշելով  ռեակցիաների  տեսակները.
            KMnO4 —>O—> P2O—>  H3PO—>  Ca3(PO)4 
           բ)Երկրորդ  վերօքս  ռեակցիայի  համար  կազմել   էլեկտրոնային  հաշվեկշռի  հավասա րումը, հավասարեցնել,   նշել  վերականգնիչը  և                          օքսիդիչը:
           գ)Պատասխանում  նշված  է  օքսիդիչի  և  վերականգնիչի  գործակիցների  գումարը.
              1. 4                                             3.  9
              2. 5                                              4.11:                                                                                                           
15. Ինչպիսի ՞ քիմիական  կապեր  են  առկա  հետևյալ  միացություներում`O2 , H2O , KF-ում .
    1.  միայն  իոնական
   2.   ոչ  բևեռային  կովալենտ, բևեռային  կովալենտ, իոնային
   3.  բևեռային  կովալենտ, իոնային, ոչ  բևեռային  կովալենտ
       4.   իոնային,բևեռային  կովալենտ, ոչ  բևեռային  կովալենտ
16.Համապատասխանացնել ռեակցիաների տեսակները և օրինակները.
ա.միացման                         1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման                      2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման                 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման                  4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4
17.Ինչ է օզոնը:
ա/թթվածնի իզոմեր                  
 բ/թթվածնի իզոտոպ
   գ/թթվածնի ալոտրոպ ձևափոխություն
  դ/ջրածնի և թթվածնի միացություն     
18.Որ շարքում է պահպանված նյութերի մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-թթու-աղ հաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2             3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3-NaCl          4.P-Na2O-HCl-KOH-ZnCl2
19.Հաստատեք   կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութի վերաբերյալ:
ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին:
բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%:
գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ:
դ/ստացվում է ջրի քայքայումից:
20,Հաշվեկշռի միջոցով հավասարեցրեք օքսիդավերականգնման ռեակցիան և նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
MnS+HNO3=MnSO4+NO2+H2O

0 comments:

Отправить комментарий