Գործնական
աշխատանք
`Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը: Երևանի
քարհանքից
բերված
կերակրի
աղի մաքրումը:
Կերակրի աղի մաքրումը
Սարքավորումներ` Լաբորատոր
կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե ձող, կոլբ, ճենապակյա թաս
Ազդանյութեր`կերակրի աղ, ջուր
Բաժակում
լցրեք աղտոտված կերակրի աղը և վրան ավելացրեք ջուրը, խառնեք ապակե ձողի միջոցով: Ինչպիսի՞ խառնուրդ ստացաք: Ստացված պղտոր հեղուկը ֆիլտրեք: Չլուծվող մանր մասնիկները հեղուկից բաժանելու նպատակով օգտագործում են չսոսնձված ծակոտեն թուղթ, որից և պատրաստում են ֆիլտր:
Ֆիլտրի
թղթի պատրաստումը պատկերված է նկարի վրա: Աղի պղտոր լուծույթը ֆիլտրի վրա լցրեք ապակե ձողի վրայով, որի ներքին ծայրն ուղղեք դեպի ձագարի պատը, հեղուկի շիթը պետք է ուղղվի ձագարի պատին: Ինչպիսի՞ խառնուրդ է ստացված ֆիլտրատը:
Ստացված
Ֆիլտրատը
լցրեք գոլորշացման ճենապակե թասի մեջ, որը տեղադրեք կալանի օղի վրա: Օղի տակ տեղավորեք ու վառեք սպիրտայրոցը այնպես, որ բոցի արտաքին մասը թասի հատակին հպվի, և լուծույթը տաքացրեք: Հեղուկ մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրանա, տաքացումը դադարեցրեք ու թողեք այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ շոգեհանվի, և առաջացած աղի բյուրեղները լրիվ չորանան:
Ստացված
աղը համեմատեք այն աղի խառնուրդի հետ, որը ձեզ տրամադրված էր սկզբում:
Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն
......................, բնորոշ ........................, ուստիև օժտված են խիստ որոշակի
հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր29
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ
խառնուրդի
բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք
՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:
Սովորել`27-30,վարժ.38-39
Սովորել`27-30,վարժ.38-39
Շնորհակալություն, հարգելի Սուսաննա: Ձեր գործելաոճը օրինակելի է շատերիս համար: Մեզանից այսօր ուզում են լսել ինչն է խոչնդոտում դպրոցներում կրթության որակը բարձրացնելուն:Այդ հարցին նախարարությանը կարող ենք պատասխանել առաջարկելով ընթերցել ձեր հոդվածը, որտեղ դուք նշում եք դպրոցի տրամադրած աշխատանքային պայմանները և ձեր կատարած օրինակելի աշխատանքը: Այստեղ է ներդաշնակությունը, այստեղ կարելի է որոնել երեխաների առաջադիմության պակասի պատճառները, եթե դրանք կլինեն: Ցանկանում ենք, երազում ենք որ մեր Հայրենիքում այսպիսի ուշադրությամբ շրջապատված լինեն բոլոր դպրոցները բոլոր մարզերում: Չեմ կարծում, որ ուսուցիչը այդ պայմաններում չի գտնի իր պտղաբեր աշխատավոճը: Ես հիմա բացահայտեցի ձեզ: Շնորհակալ եմ բաց լինելու համար:
ОтветитьУдалитьԻնչու? վերապատրաստումների ժամանակ չեն ցուցադրվում նման փորձը որպես աշխատանքի օրինակ:
ОтветитьУдалить