воскресенье, 29 января 2017 г.

Մաքուր նյութեր,խառնուրդներ

Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռ խառնուրդներ
:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով: Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր, այլ նյութերի խառնուրդներ` օդ, բնական ջրեր, կաթ և այլն:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուց- վածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատուն են:
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային
մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):
                                                      ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ
 ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :                                                                              

ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի  բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական  եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:


                                                                                              Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը: Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների:Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերի համասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում: Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:
Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը, ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբեր բաղադրություններ ունենալ.
1) պինդ նյութ-հեղուկ, օրինակ` կավը ջրի հետ` պղտոր ջուրը,
2) պինդ նյութ-գազ, օրինակ`ծուխը, փոշին,
3) հեղուկ-հեղուկ, օրինակ` յուղը ջրի հետ:
Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն
......................, բնորոշ ........................, ուստիև օժտված են խիստ որոշակի
հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ
խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:
Սովորել`27-30,վարժ.38-39

0 comments:

Отправить комментарий