воскресенье, 29 января 2017 г.

Երկաթի և ծծումբի խառնուրդի բաժանումը ջրով և մագնիսով

  • Գործնական աշխատանք՝
Երկաթի  և  ծծմբի  խառնուրդի  բաժանումը  մագնիսով  և  ջրով
Սարքավորումներ`Սպիրտայրոց, բաժակ, մագնիս­­
Ազդանյութեր`ծծմբի  փոշի, երկաթի  փոշի, ջուր
Վերցրեք  մաքուր  ծծմբի  փոշի, որին  մոտեցրեք  մագնիսը. Ոչինչ  տեղի  չի  ունենա, քանի  որ  ծծումբը  մագնիսի  կողմից  չի  ձգվում: Այնուհետև  այդ  փոշին  լցրեք  բաժակով  ջրի  մեջ: Ծծմբի  փոշին  չի  լուծվի, չի  սուզվի  և  կմնա  ջրի  մակերեսին:
Վերցրեք  մաքուր երկաթի  փոշի  ու  մագնիսը  մոտեցրեք  այդ  փոշուն: Երկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսը:Մինչդեռ  ջրի  մեջ  լցնելիս  այս  փոշին  նույնպես  չի  լուծվի, բայց, ի  տարբերություն  ծծմբի  փոշու` կսուզվի  ու  կնստի  բաժակի  հատակին:
Այժմ  խառնեք  այս  երկու  նյութի` երկաթի  ու  ծծմբի  փոշիները: Կստանաք  անհամասեռ  խառնուրդ:Այս  անգամ  մագնիսը  թղթի  միջոցով  մոտեցրեք   խառնուրդին: Երկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսն  ու  ծծումբից  կանջատվի: Կրկին  խառնեք  երկաթն  ու  ծծումբը. Խառնունդը  լցրեք  ջրի  մեջ, ձողով  խառնեք  ու  թողնեք  հանգիստ  վիճակում: Երկաթը  կնստի  հատակին, իսկ  ծծումբը  կմնա  ջրի  երեսին:
 Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է
բնական հումքի վերամշակումից.
ա) նավթը գ) ջուրը
բ) ոսկին դ) օղին
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ.
ա) շաքարը գ) բուսական յուղը
բ) թթվածինը դ) կավիճը
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը.
ա) ձին գ) արձանը
բ) ծաղկած ծառը դ) երեխան
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել.
ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության
բ) խտության դ) ջերմահաղորդականության
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.
ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը
բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).
ա) պլաստիլինը գ) գրաֆիտը
բ) գինին դ) սև ռետինը
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի
 բնորոշում.
ա) աստղ գ) սեղան
բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.
ա) երկրաշարժերի կանխատեսում
 բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
գ) գրքի խմբագրում
դ) պարարտանյութերի արտադրություն
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից
ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել
 բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը
գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի
դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.
ա) թորում
 բ) բյուրեղացում
գ) զտում
դ) գոլորշիացում

0 comments:

Отправить комментарий