Փոխանակման ռեակցիաներ
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք
կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք փոպանակվում են իրենց բաղադրիչ բաղադրիչ մասերով:Չեզոքացման
են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի արդյունքում
ստացվում է աղ և ջուր:
Փորձ
1.Չեզոքացման ռեակցիա
Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ
Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան
լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով
զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը:
NaOH+HCl=NaCl+H2O
Առաջադրանքներ`
1.
Ինչու լուծույթը գունազրկվեց:
2.
Վերջացնել ներքոբերյալ ռեակցիաները և հավասարեցնել,անվանել
բոլոր նյութերը:
Ca(OH)2+H3PO4=
Al(OH)3+H2SO4=
KOH+HNO3=
Փորձ
2.
Փորձանոթի մեջ գդալով լցնում ենք պղնձի քլորիդ,վրան ավելացնում ենք ջուր և զգուշորեն ձագարի միջոցով ավելացնում նատրիումի հիդրօքսիդ:
CuCl2+NaOH=
1. Առաջադրանքներ
Վերջացնել ներքոբերյալ ռեակցիաները և հավասարեցնել,անվանել
բոլոր նյութերը:
CaO+H3PO4=
Al2O3+H2SO4=
Փորձ 3.
Փորձանոթի մեջ գդալիքով լցնում ենք նատրիումի
կարբոնատ`լվացքի սոդա:Վրան ավելացնում ենք ջուր զգուշորեն ձագարի միջոցով ավելացնում աղաթթու:
Na2CO3+HCl=2NaCl+H2O+CO2
0 comments:
Отправить комментарий