среда, 16 ноября 2016 г.

Քիմիական բանաձև,հարաբերական մոլեկուլային զանգված

Քիմիական բաևաձև,հարաբերական մոլեկուլային զանգված
Դասարանում քննարկվող հարցեր
1.  Ի՞նչ է քիմիական բանաձև հասկացությունը
2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում » քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
ա/նյութի անվանումը
բ/ինչ տարրերից է կազմված նյութը
գ/ամեն տարրից քանի ատոմ  կա
դ/հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածը
ե/տարրերի զանգվածային հարաբերությունը
զ/տարրերի զանգվածային բաժինները
է/նյութը պարզ է,թե բարդ
Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2
1.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը
2.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
3.Նյութը բարդ է, թե պարզ
4.Հաշվել՝Mr, w
5.Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m



Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի
հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:
Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ աղացով, և միևնույնն է,
շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:
Եթե նույնիսկ նյութը մանրացվի մինչև առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):
Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:
Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուր
նյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):
Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.
ջուր = ջրածին + թթվածին
Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն
վերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:
Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից.
 H + H = H2
Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին
պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 : Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական
նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս: Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև
թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2: Ջրի մոլեկուլը կազմված է
ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2,
թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը` O3:
 Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական
տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը,
բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,
գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:
Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:
Հարաբերական մոլեկուլային զանգված,ըարրի զանգվածային բաժինների որոշումը:
Նյութի մոլեկուլիինչպես և ատոմիիրական զանգվածը շատ փոքր էԱյդ իսկ
պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված:
 Այլ կերպ ասածհարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիսթե
տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որըինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.
Mr =mo/1,66•10-27 կգ.
 Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):
Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդ
նյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի 
վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).
Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18
-Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային
միավորից:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլի
բաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին`հաշվի առնելով ատոմների թիվըՈւստինյութի քիմիական բանաձևը իմանալովհեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածըՆյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարելՊարզ նյութերի հարաբերական   մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսովօրինակ.
Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32
 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2
Բարդ նյութերի դեպքում`
Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98
Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76
Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56
Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:    
 Զանգվածային բաժինը ցույց է տալիսթե տարրի հարաբերական ատոմային
զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ
մասն է կազմում:
Հարցեր և վարժություններ
1. Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ
բանաձևերով արտահայտվող նյութերում.
ա) CaF2 բ) CH4 գ) CS2 դ) NO2
2. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը
պահպանում է տվյալ նյութի ........... ................ հատկությունները:
 3. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ
4. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4 SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:
5. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (m0, գ), եթե Mr = 56:
6. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×1023 գ էՈրքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
7. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.
աչհանգած կիրորի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ 
թթվածնից---
---------------------------------
բծծմբաջրածինորի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից---------------
-------------------------------------------------
Գրե՛քթե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.
ա) ------------------------- բ)---------------------------
Հաշվե'ք այդ նյութերի հարաբերականմոլեկուլային զանգվածները
ա) ------------------------- բ)--------------------------- 
 Տնային `սովորել էջ 95-100,վարժ.97-98,101                 

0 comments:

Отправить комментарий