четверг, 27 октября 2016 г.

Հարաբերական ատոմային զանգված

Ատոմների զանգվածներն ու չափերը շատ փոքր ենԻ՞նչ միավորներով կարելի է չափել այդ փոքր զանգվածներըՑանկացածգրամներովկիլոգրամներովտոննաներովԻսկ ի՞նչ միավորներով է առավել հարմար չափել շատ փոքր զանգվածներըՈրպեսզի պատասխանենք այս հարցինդիտարկենք հետևյալ մատչելի օրինակըՅոթերորդ դասարանի աշակերտի զանգվածը 40 կգ է կամ 0,040 տկամ 40000 գՍովորաբար ի՞նչ միավորներով են արտահայտում մարդու զանգվածըԿիլոգրամներովորովհետև դա առավել հարմար է բանավոր հաշվարկների և տարբեր մարդկանց զանգվածները համեմատելու համարԳրամներով ստացվում են շատ մեծ թվերիսկ տոննաներովշատ փոքրՉնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր ենդրանց զանգվածներն այնուամենայնիվ չափելի ենՖիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմներիզանգվածներըՕրինակ՝ ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2•10-23 գ կամ 2•10-26կգ),թթվածնի ատոմի զանգվածը`m0(O)=2,66•10-26կգ, ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1.67•1027կգԴրանք շատ փոքր թվեր ենորով հաշվումներ կատարելը հարմար չէԱյսքան փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածներըորոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներովՆման փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.): 
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է:

զ.ա.մ.:= 1/12m(C) =2•10-26կգ/12=1.66•10-27կգ :
Հիմնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից:
Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar-ովորտեղ rը լատիներեն relative(հարաբերականբառի սկզբնատառն է.
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունիայն
հարաբերական մեծություն է:
Օրինակ`
 Ածխածնի հարաբերական ատոմային զանգվածը`Ar=2•10-26կգ/1.66•10-27կգ=12
Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=1.67•10-27կգ /1.66•10-27կգ =1
Թթվածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=2,66•10-26կգ /1.66•10-27կգ = 16
Այս կերպ ստացվել են բոլոր հայտնի քիմիական տարրերի հարաբերական
ատոմային զանգվածները:
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիսթե այդ տարրի 
մեկ ատոմի զանգվածը (m0քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝ 
Ar (կալցիում=40: Սա նշանակում էոր կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40
անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:
Ատոմի զանգվածըզանգվածի ատոմային միավորներով արտահայտվածև ատոմի
հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքով միմյանց հավասար են:
Օրինակ`
mo(Fe) = 56 զ.ա.մ. mo(Na) = 23 զ.ա.մ. mo(Cu) = 64 զ.ա.մ.
Ar(Fe) = 56 Ar(Na) = 23 Ar(Cu) = 64
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք
որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը` mo-նԱյդ նպատակով տարրի
հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային
միավորով.
m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–27 կգ կամ m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–24գ
Օրինակ` m0 (նատրիում) = Ar (նատրիում) • 1,66 • IO -27 կգ, m0 (նատրիում) = 23 •
1,66 • IO -27 կգ = 3,8 • IO -26 կգայսինքն՝ m0 (Na) = 3,8 • I O-26 կգ կամ 3,8 • IO-23 գ:
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են
Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:Ինչու են դրանք
արտահայտված կոտորակային թվերով՝ դուք կիմանաք հետոԳործնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգվածների՝ մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքներից,բացառությամբ քլորի՝
Ar (CI) = 35,5
Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի   որոշակի արժեք:
Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրինատոմի զանգվածին և
հարաբերական ատոմային զանգվածինԱյժմ կարելի է ասելոր տարրի քիմիական նշանը
ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:
Օրինակ` Ca քիմիական նշանը ցույց է տալիս.
1) քիմիական տարրկալցիում (որակական բնութագիր),
2) կալցիում տարրի մեկ ատոմը, (քանակական  բնութագիր) 
3) կալցիումի հարաբերական ատոմային զանգվածը` 40 

Հարցեր և վարժություններ
1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
2. Պարզաբանե՛ք զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:
3. Մեկնաբանե՛ք Ar (ֆտոր) = 19 հավասարությունըզ.ա.մգաղափարն օգտագործելով:
4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64: Հաշվե՛ք այդ երեք տարրերից
յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն:
 5. Նեոնի ատոմի զանգվածը`
 m0(Ne) = 3,32× 1023 գ է : Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:
6. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերի
հարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.
ացույց է տալիսթե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,
բչափողականություն չունեցող մեծություն է,
գարտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,
դցույց է տալիսթե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,
եճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,
զպարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:
Տնային`սովորել`էջ 48-49,վարժ.`էջ 43-50

0 comments:

Отправить комментарий