среда, 14 сентября 2016 г.

Ֆիզիկական և քիմիական երևույթներ:Քիմիական ռեակցիաների հատկանիշները:

Ֆիզիկական և քիմիական երևույթներ:Քիմիական ռեակցիաների հատկանիշները:

Եթե ուշադիր հետևենք մեզ շրջապատող կենդանի և անկենդան բնությանը,
առարկաներին ու նյութերին, ապա կնկատենք, որ դրանք անընդհատ ենթարկվում են փոփոխության: Կյանքը միօրինակ և տխուր կլիներ, եթե փոփոխություններ չլինեին:
Ջրի եռալը թեյնիկում, ջրի փոխարկվելը սառույցի, մեքենաների շարժվելը, գազի այրվելը,երեխայի ծնվելը, անձրևելը նյութական աշխարհում ընթացող փոփոխությունների օրինակներ են:
Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանվում է երևույթ:
Նյութերի հետ կատարվող փոփոխությունները պայմանականորեն բաժանվում են
ֆիզիկական և քիմիական երևույթների: Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է 
 են առարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության փոփոխություն տեղի չի ունենում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում, անվանվում են ֆիզիկական :- Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը,նյութերը մեկը մյուսի են փոխարկվում  այսինքն` նոր նյութեր են առաջանում անվանվում են քիմիական  կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝գույնի,համի,հոտի փոփոխություն,գազի անջատում,նստվածքի առաջացում,էներգիայի կլանում կամ անջատում:
Դասարանը բաժանվում է 5 խմբի: Յուրաքանչյուր խումբ լրացնում է  աղյուսակը: Հաղթում է այն խումբը, որը առավել մեծ թվով ճիշտ օրինակներ է գրում,նշելով քիմիական երևույթների հատկանիշները::



                                              Երևույթներ

Ֆիզիկական     
                                               Քիմիական




Լրացուցիչ հարցեր և վարժություններ
1.Հետևյալ աղյուսակում լրացրե՛ք  ձեր իմացած օրինակներով՝
              Ձեզ հայտնի
երևույթներ

ֆիզիկական
քիմիական
Երևույթի նշանակությունը





2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
3.  Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
4.  Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Տնային առաջադրանքներ
1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
2. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
Սովորել`էջ13-15,վարժ.էջ 15

0 comments:

Отправить комментарий