Նախագիծ`Քիմիայի ուսումնասիրման ոլորտները
Քիմիայի ուսումնասիրման ոլորտները`
·
Արդիականությունը և նշանակությունը.
Դիտարկելով հարցեր էկոլոգիայի, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության
կամ գյուղատնտեսության բնագավառից, մարդը հաճախ է բախվում քիմիային՝ նյութի կառուցվածքի
ու փոխարկումների մասին գիտությանը:Առանց քիմիական
գիտելիքների հնարավոր չէր լինի աշխարհի մասին գիտական պատկերացումներ ձևավորել, քանզի
մարդուն շրջապատող նյութական աշխարհն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, իսկ
քիմիայի ուսումնասիրության առարկան հենց նյութն է, դրա փոխարկումը, հատկություններն
ու կիրառումը: Քիմիան զբաղվում է մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրությամբ: Ինչի՞ց
են կազմված նյութերը, ինչպե՞ս են միմյանց հետ փոխազդեցության մեջ մտնում՝ տարբեր տեսակի
էներգիայի ազդեցությամբ, ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմներում դրանց դերը:Քիմիան առնչվում
է սննդի, գյուղատնտեսության, հրուշակեղենի, ֆոտոժապավենի, գործվածքների,, դեղամիջոցների,
կենսական պրոցեսների հետ և ծառայում մարդու կենսամակարդակի բարձրացմանը: Քիմիայի իմացությունը
մեծապես նպաստում է աշխարհայացքային գաղափարների ձևավորմանը և վճորոշ ազդեցություն
ունի քավաքակրթության, գիտատեխնիկական առաջընթացի վրա:Մեզ շրջապատող կենցաղային իրերից
սկսաց մինչև նորագույն տեխնոլոգիաներն անհնար
է պատկերացնել առանց համակարգված քիմիական գիտելիքների:Քիմիայի իմացությունը հնարավորություն
է տալիս կանխել շրջակա աշխարհին սպառնացող վտանգները լուծել էկոլոգիական հիմնախնդիրներԱյս
նախագծում սովորողները պետք է անրադառնան նաև քիմիայի զարգացումից առաջացած էկոլոգիական
խնդիրներին,ճանաչեն վտանգավոր և թունավոր նյութերը իրենց շրջապատում,նրանց ազդեցությունը
մարդու օրգանիզմի վրա, կարողանան լուծել էկոլոգիական
խնդիրներ:
·
Նպատակը՝
Նպատակը՝
- 7-րդ դասարանի սովորողներին ծանոթացնել քիմիայի լաբորատորիայի,սարքերի,նյութերի հետ
- Օգտակար և վտանգավոր նյութերը շրջակա միջավայրում,նրանց ազդեցությունը կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի վրա,նրանց կիրառման բնագավառները :
- Անվտանգության կանոնները քիմիական լաբորատորիայում,նյութերի անվտանգ օգտագործումը առօրյա կյանքում:Առաջին օգնությունը վտանգավոր նյութերի հետ աշխատելիս: Թունավոր, բռնկվող և պայթունավտանգ նյութեր:.
- Քիմիայի զարգացման պատմությունը
- Քիմիան որպես բնագիտական առարկա
· Ընթացքը.
Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են
թեմաները , ինքնուրույն աշխատում են,կատարում են սոցիոլոգիական հարցում:
Քիմիայի ուսումնասիրման ոլորտները`
• Քիմիան և կենցաղը
• Քիմիան և սննունդը
•Քիմիան և շինարարությունը
• Քիմիան և ռազմագիտությունը
• Քիմիան և տիեզերքը
• Քիմիան և գյուղատնտեսությունը
- Ոսկերչություն,արծաթագործություն,ակնագործություն և քիմիան
- Քիմիան և կոսմետոլոգիա
- Քիմիական նյութերը խաղալիքներում
- Քիմիան և բժշկություն
- Քիմիան կենդանի օրգանիզմներում
- Քիմիան և կահույքը
և այլն
Թեմաների ներկայացում
դասերի ժամանակ և տեղադրում բլոգներում:
·
Ժամանակացույցը. Մեկ ամիս
·
Նախատեսված
ճամփորդությունը՝ Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
·
Արդյունքների
ամփոփումը, գնահատումը
·
Եզրակացումը
0 comments:
Отправить комментарий