понедельник, 29 августа 2016 г.

                                                                         
                                                                              քիմիայի  դասավանդող՝
                                                                             Սուսաննա  Սերգեյի  Սահակյան

Քիմիայի ընտրությամբ  գործունեության ծրագիր
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ.
* Նպաստել սովորողների օժտվածության զարգացմանը, խորացնել քիմիայի գործնական, կենսական ուղղվածությունը   և  կանխելու  վերջին տարիներին սովորողների մեջ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունների նվազումը
* Ծանոթացնել քիմիա գիտության զարգացման պատմությանը, խնդիրներին, նվաճումներին և քիմիական արդյունաբերության  զարգացման հեռանկարներին
*Զարգացնել  սովորողների  մոտ  հմտություններ  աշխատելու  գիտական  և  տեղեկատվական  գրականության  հետ՝  ամփոփելու,համակարգելու և ներկայացնելու մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային քիմիական ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածությամբ
*  Ինքնուրույն  տեղեկություններ հավաքել  և ներկայացնել  հայ, արտերկրյա գիտնակաների և Նոբելյան մրցանակիրների կյանքի, գործունեության և հայտնագործությունների մասին
* Զարգացնել սովորողների վերացական տրամաբանությունը՝ լաբորատոր-գործնական փորձեր կատարելու  ունակությունների  և փորձարարական  հաշվարկային  խնդիրներ   լուծելու  հիման  վրա,նախապատրաստել օլիմպիադաներին
*Կանխել նյութերի   անվտանգ օգտագործմանը  կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, ինչպես նաև նախազգուշացնելու կամ կանխելու  այն երևույթները, որոնք վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին
* Սովորողներին գործնականում ծանոթացնել՝  ուսումնական ճամփորդությունների  միջոցով,   քիմիայի հետ կապված մի շարք խնդիրների, ինչպես նաև մարդկությանը հուզող էկոլոգիական և բնապահպանական հարցերի հետ
*Մասնակցելու  կրթահամալիրում  իրականացվող ուսումնական,ստեղծագործական, հետազոտական, հայրենագիտական, էկոլոգիական, հասարակական  նախագծերին:
*Քիմիան՝որպես բնագիտական առարկա ուսումնասիրել ֆիզիկա,կենսաբանություն,էկոլոգիա ռարկաների հետ և սովորողներին, միջառարկայական դասերի միջոցով ցույց տալ կապը բնագիտական առարկաների

մՊարապմունքները  անց  են  կացվելու շաբաթական երկու անգամ՝ երկուական   
ժամով, կ/հ-ի Հ.Հակոբյանի  անվան բնագիտության  և  տեխնիկայի  ուսումնական      կենտրոնում:   Պարապունքները  բաց է ՀՀ բոլոր դպրոցների 7,8,9-րդ  դասարաններում   սովորողների համար, իսկ  արտերկրի սովորողները և Երևան քաղաքի   մերձակայքից հեռու բնակավայրերի սովորողները՝ ակումբային    
աշխատանքներին  կարող  են  մասնակցել առցանց:
Նախագծերի  թեմաները՝
1.      Տարրերի  տարածվածությունը  Երկրակեղևում, կայուն  և  անկայուն  իզոտոպներ, մետաղներ, ոչմետաղներ,մետաղանման  տարրեր  և կենսական  տարրեր
2.      Միկրո  և  մակրո տարրերը,  անօրգանական  և  օրգանական նյութերը կենդանի օրգանիզմներում, սննդարար տարրերը բույսերում: Պարարտանյութերը և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
3.      Համար մեկ  նյութը Երկրագնդի վրա. ջուրը որպես լուծիչ  և  կենսական  միջավայր, տարբեր կոնցենտրացիաների լուծույթների  պատրաստում, մոնոբյուրեղների  աճեցում, ջրի  քանակի  որոշումը  մրգերում  և բանջարեղեններում, ջրի  մաքրումը  թորումով
4.      Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացումը  տարբեր  ֆիզիկական մեթոդներով՝բյուրեղացում,շոգիացում, ցենտրիֆուգում, թորում, ֆիլտրում, պարզեցում, քրոմատագրություն
5.      Մթնոլորտի, ջրոլորտի, հողի   բաղադրությունը  և  դրանց աղտոտումը  
6.      Դեղամիջոցներ  և  հիմնախնդիրներ կապված դրանց կիրառման հետ
7.      Ալկոհոլի,ծխախոտի, թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
8.      Սննդանյութեր՝ Ճարպերի, սպիտակուցների և  ածխաջրերի բաղադրությունը, կառուցվածքը  և կալորիականությունը: Սննդամթերքների կոնսերվանտներ (կերակրի աղ, քացախաթթու)
9.      Քիմիական նյութերը որպես շինանյութ (կավիճ, ապակի, ցեմենտ):Թանգարժեք և կիսաթանգարժեք քարերը  և  դրանց կառուցվածքը  և  կիրառումը
10.  Քիմիան կենցաղում: Լվացող նյութեր, օճառներ: Միջավայրի  pH-ի որոշումը լվացող նյութերում:Պլաստմասսաներ: Բարձրամոլեկուլային  միացություններ՝  կաուչուկ, ներկեր,լաքեր:Թունավոր բռնկվող  և  պայթունավտանգ նյութեր
11.  Ածխաջրացինների բնական աղբյուրները՝ նավթ, բնական գազ և դրանց կիրառումը:
Կատարված աշխատանքները լուսաբանվելու են mskh.am կայքում, «Լուսաստղ» ամսագրում և այլ տեղեկատվական միջոցներում:

Ակումբային գործունեության հաշվետվություն կարող են լինել ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը:
Նախատեսվող  ուսումնական  ճամփորդություններ՝
  Երևանի  աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝  քիմիայի ֆակուլտետ, ‹‹Նաիրիտ›› կաուչուկի գործարան,Բյուրեղավանի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան,,,Կարին տնկարան,Պռոշյանի կոնյակի գործարան և  այլն:
Օգտագործվող  կայքեր՝
                            http://www.youtube.com/watch?v=sMVdfBW9vgo&feature=related
·    Он-лайн-школа Сайт-химия----http://mriya-urok.com/tag/%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D1%8F
Նախագիծ՝Էներգիայի այլընտրանքային աղբյուրները՝ջրածնային էներգետիկա

Արդիականությունը և նշանակությունը.

Էներգետիկան շրջակա միջավայրի հիմնական աղտոտողն է: Էներգետիկայի էկոլոգիական հիմնահարցերն են.
Վառելիքի այրման ընթացքում մթնոլորտ է արտանետվում հսկայական քանակությամբ ախաթթու գազ, որը նպաստում է  ջերմոցային երևույթի  ուժեղացմանը:
Վառելանյութի ոչ լրիվ այրումը հանգեցնում է ածխածնի(II) օքսիդի՝ շմոլագազի առաջացմանը, որը համարվում է ուժեղ թույն է:

Բնական վառելանյութերը սովորաբար պարունակում են ծծմբի օրգանական և անօրգանական միացությունների  խառնուրդներ, որոնք այրվելիս առաջացնում են ծծմբի(IV) և ազոտի օքսիդներ , որոնք անցնում են մթնոլորտ և դառնում թթվային անձրևների պատճառ:
 Վառելիքի օգտագործումն ուղեկցվում է ջրամբարների վտանգավոր    աղտոտմանը:
  Ցանկացած վառելիքում առկա են չայրվող խառնուրդներ: Դրանցով հարուստ են  պինդ   վառելանյութերը՝ ածուխը, տորֆը: Դրանց այրումից ստացվող մոխիրը, փոշին , որոնք արտանետվում են մթնոլորտ: Քարածխի և նավթամթերքների մոխիրը պարունակում է նկատելի քանակով ծանր մետաղների միացություններ,մասնավորապես՝ վանադիումի,նիկելի և տիտանի:
Ատոմային էլեկտրակայաններում որպես հումք օգտագործվում է 235U իզոտոպով հարստացված բնական ուրան,որը ռադիոակտիվ տարր է: ԱԷԿ-ների վթարները  պատճառ դարձան մեծ թվով մարդկանց առողջությանն և տնտեսությանը:
Այս ամենը հիմք դարձավ ,որպիսզի մարդկությունը մտածի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը՝օրինակ .ջրածնային էներգետիկայի:

Բովանդակությունը.

Ջրածին՝ընդհանուր բնութագրումը, բնության մեջ և տիեզերքում գտնվելը , ստացումը, հատկությունները, կիրառումը: Ջրածնային էներգետիկա: Քիմիան և էներգետիկան: Էներգետիկայի էկոլոգիական հիմնահարցերը՝ ջերմոցային երևույթներ, թթվային անձրևներ, տարբեր աղտոտումներ և դրանց լուծման տարբերակները:

Ընթացքը.

Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են թեմաների վրա:
Լաբորատոր  փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից,  ջրի էլեկտրոլիզի միջոցով:
http://mijin.mskh.am/12402
Գործնական աշխատանք՝Ջրածինը որպես վերականգնիչ:Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով:
Ժամանակացույցը. Երկու ամիս

Նախատեսված ճամփորդությունը՝ Ատոմակայան,ՋԷԿ,ՀԷԿ

Արդյունքների ամփոփումը, գնահատումը

Եզրակացումը


Նախագծի անվանումը՝ Ջերմոց ՝պարարտանյութերի դերը բույսերի աճման համար

Արդիականությունը,նշանակությունը

Բույսերի բնական աճի ու զարգացման համար անհրաժեշտ է մոտ 22 քիմիական  տարր.միկրո և մակրո տարրեր:Երեք կարևորագույն

տարրեր՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում բույսերին անհրաժեծտ են մեծ քանակությամբ: Եվ այդ պատճառով է , որ այդ տարրերը մտնում են

պարարտանյութերի կազմի մեջ:: Գոյություն ունեն  ազոտային, ֆոսֆորային,կալիումական պարարտանյութեր: Ջերմոցում տարբեր

բույսերի աճման համար հողում անհրաժեշտ են կոնկրետ պարարտանյութերի առկայությունը:

Բովանդակությունը.

Ազոտը՝ ընդհանուր բնութագրումը, ստացումը, հատկությունները: Ազոտի կարևորագույն միացությունները:

Ֆոսֆոր՝՝ ընդհանուր բհութագրումը, ստացումը, հատկությունները: Ֆոսֆորի  կարևորագույն միացությունները: Մակրո- և

միկրոտարրերի նշանակությունը բույսերի աճման համար: Ազոտային, ֆոսֆորային,կալիումական պարարտանյութերի կիրառումը

գյուղատնտեսության մեջ:

Գործընթացքը.

Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են թեմաների վրա:

1.միջառարկայական նախագիծ

Գործնական  աշխատանք ՝ Ազոտի և ամոնիակի մոլեկուլների մոդելների հավաքումը:

Գործնական  աշխատանք ՝ Ազոտական և ֆոսֆորական թթուների  հատկությունները:

Գործնական  աշխատանք՝ Ծանոթացում ազոտային և ֆոսֆորային պարարտանյութերի հետ:

Գործնական  աշխատանք՝ նիտրատների որոշումը:

Գործնական  աշխատանք՝Ֆոսֆորական  հանքային պարարտանյութերի որոծումը:

Ժամանակացույցը

Նախատեսված ճամփորդություն՝ ԱյցելությունտՏարբեր ջերմոցներ

Արդյունքների ամփոփումը, գնահատումը

Եզրակացումը



0 comments:

Отправить комментарий