2018-19թթ. 7-8 դասարաններում քիմիա առարկայի ծրագիր
Քիմիան բնագիտական գիտություններից մեկն է, որի հաջողությունները միշտ էլ ուղղված են եղել մարդկության կարիքների բավարարմանը. Քիմիայի դասավանդումը հիմնական դպրոցում նպաստում է սովորողների մոտ աշխարհայացքի, աշխարհի ամբողջական գիտական պատկերի ձևավորմանը, քիմիական կրթության անհրաժեշտությունը նպաստում է լուծելու կյանքի առօրյա խնդիրները,մարդու բարոյական վարքի դաստիրակումը շրջակա միջավայրի նկատմամբ:
Միևնույն ժամանակ նյութի մեծ ծավալի առկայությունը,բաjց քիչ ժամաքանակը միջին դպրոցում, նվազեցվում է հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:. Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացը, որպեսզի սովորողները ընկալեն քիմիան, որպես կյանքի համար անհրաժեշտ և պահանջված գիտություն ցանկացած կրթված մարդու համար : Սովորեցրել քիմիան միայն ավանդական մեթոդների՝ այսինքն, ձևավորելով քիմիական գրագիտությունը, սովորեցնելով հաշվարկներ կիրառելով առավելագույն տեսական գիտելիքներ, հնարավոր չէ: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողական գործունեության զարգացման համար և նրա ինքնահաստատմանը անհատական փորձի կուտակման միջոցով:
Քիմիայի
դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից պատրաստի գիտելիքների յուրացմանը ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ կարողանա ապահովել սովորողների մոտ մտածելու, ինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և պնդել , իրեն սեփական տեսակետը, հենվելով փաստերի, օրենքների, գիտության օրինաչափությունների իմացության վրա, ինչպես նաև և սեփական և օտար փորձի վրա: Նախագծերի մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական
կապը և համագործակցությունը, ենթադրում հետազոտական,որոնողական,համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքում, այն նհարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ,որոնող սովորող և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ:
Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝
· Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
· Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
· Օտար լեզուների կիրառումը
· Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
· Փաստերը համադրելու, վերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները
· Իր ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
· Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
· Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
· Աշխատանքը բլոգում ու բլոգով, կայքով կամ ենթակայքով ներկայանալը
Գործիքներ, որոնք անհրաժեշտ են նախագծերը իրականացնելու համար
·
Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ
·
Ինտերնետ
·
Էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ
·
Պրոեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ
·
Ուսումնական ծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ
Նախագծի կառուցվածքը
- Նախագծի անվանումը
- Արդիականությունը,նշանակությունը
- Բովանդակությունը
- Գործընթացքը
- Ժամանակացույցը
- Նախատեսված ճամփորդությունը
- Արդյունքների ամփոփումը, գնահատումը
- Եզրակացումը
7-րդ դասարաններում.
Տարեկան ընդամենը 34
ժամ
Թեմա 7-1. Երևույթների և նյութերի ճանաչումը 9 ժամ
Երևույթների , նյութերի ճանաչումը Քիմիան որպես բնագիտության մաս: Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի, հատկությունների և փոխարկումների վերաբերյալ: Քիմիան մեր շրջապատում: Մարմին և նյութ, նյութերի հատկությունները. Քիմիական լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և քիմիական
երևույթների
դիտում, նկարագրում, ճանաչում, չափում, քիմիական
փորձ, նյութերի իսկության
որոշում: Պարզագույն պատկերացումներ
քիմիական
վերլուծության , սինթեզի վերաբերյալ.
Նյութի նկարագրումըª նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ, գույն, հոտ, համ, խտություն, հալման ջերմաստիճան, եռման ջերմաստիճան, լուծվելու ունակություն.),
քիմիական հակությունները (այրվելու և
քայքայվելու ընդունակությունը, փոխազդեցությունը մեկը մյուսի հետ.) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր, դառը, աղի, թթու, հոտավետ, թունավոր, շնչուղիները և մաշկը գրգռող.).
Ֆիզիկական ,քիմիական երևույթներ: Նյութերի ճանաչումն ըստ բնութագրող հատկությունների:
Գործնական
աշխատանք` Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում:
Գործնական
աշխատանք ՝՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:
Գործնական
աշխատանք ՝՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:
Գործնական
աշխատանք ՝Նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություն:
Գործնական աշխատանքներ`Ֆիզիկական և քիմիական երևույթներ,քիմիական ռեակցիաների հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի գոլորշիացումը,կավիճի մանրացումը,թթվի և սոդայի փոխազդեցությունը,մագնեզիումի այրումը,մալախիտի քայքայումը,պղնձի սուլֆատի և ալկալու փոխազդեցությունը):
7-2. Քիմիական տարրեր:Ատոմ:Նյութեր՝ պարզ և բարդ:Մաքուր նյութեր , խառնուրդներ,խառնուրդնեի բաժանման եղանակները:Պարբերական համակարգ:10 ժամ Նախագիծ՝ Քիմիական տարրերի անվանումների առաջացումը
Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը
Նախագիծ`Ուսումնասիրում ենք տարրերը
Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը
Նախագիծ`Ուսումնասիրում ենք տարրերը
Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Բովանդակային պարտադիր միջուկը
Նյութ
Ատոմ:
Ատոմի
կառուցվածքը:
Քիմիական
տարր:
Պարզ
,բարդ
նյութեր:
Քիմիայի
լեզուն:
Քիմիական
տարրերի
նշանները,
ատոմի
զանգվածը:
Զանգվածի
ատոմային
միավոր:
Քիմիական
տարրերի
հարաբերական
ատոմային
զանգված.
Քիմիական
տարրերի
պարբերական
օրենքը
և
համակարգը.
Պարբերական
համակարգի
խմբերը
և
պարբերությունները:
Մետաղական
և
ոչ
մետաղական
տարրեր.
Ատոմի
կառուցվածքը:
Միջուկ
(պրոտոն,
նեյտրոն)
և
էլեկտրոններ:
Իզոտոպներ:
Պարբերական
համակարգի
առաջին
20 տարրերի
ատոմների
էլեկտրոնային
թաղանթների
կառուցվածքը.
Գործնական աշխատանք՝Ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների հավաքում:
Գործնական աշխատանքներ `Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը: Երևանի քարհանքից բերված կերակրի աղի մաքրումը:Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը ջրով և մագնիսով, ձեթի և ջրի խառնուրդի բաժանումը բաժանիչ ձագարով, սպիրտի ջրային լուծույթի բաժանումը թորումով, կաթի բաղադրիչ մասերի անջատումը ցենտրիֆուգումով:
Գործնական աշխատանք՝Պարբերական համակարգի և ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսաֆիլմի դիտարկում, քննարկում և անհատական աշխատանքների՝հանձնարարում. «Եթե ես լինեի Մենդելեևը ինչպիսի՞ քարտ կկազմեի ինձ հանձնարարված տարրի համար»:
Գործնական աշխատանք՝Հաշվարկներ քիմիական բանաձևերով (հարաբերական մոլեկուլային զանգված, տարրերի զանգվածային բաժիների որոշումը բարդ նյութերում:
Գործնական աշխատանք I-ից lll րորդ պարբերությունների տարրերի էլեկտրոնային թաղանթների սխեմաների կազմումը:
Թեմա 7-3. Մոլեկուլ, քիմիական կապ 15ժամ :
: Բովանդակային պարտադիր միջուկը
Մոլեկուլ: Քիմիական բանաձև: Նյութերի բաղադրության հաստատունությունը: Նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևի. Նյութի քանակ. մոլ: Մոլային զանգված: Մոլային ծավալ. Մաքուր նյութեր և նյութերի խառնուրդներ: Բնական խառնուրդներ. օդ, բնական գազ, նավթ, բնական ջրեր, լուծույթներ: Նյութի քանակական,որակական բաղադրությունը: Պարզ և բարդ նյութեր: Անօրգանական նյութերի հիմնական դասերը: Ընդհանուր պատկերացումներ քիմիական կապի մասին: Կովալենտային կապ: Ատոմների էլեկտրաբացասականությունը, բևեռային և ոչ բևեռային կովալենտային կապ: Իոնային և մետաղական կապեր. Հասկացություն վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ: Երկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և օքսիդացման աստիճանի. Բյուրեղային և ամորֆ նյութեր: Բյուրեղացանցերի տեսակները (ատոմային, մոլեկուլային, իոնային, մետաղական):
Գործնական աշխատանք`Նյութերի քանակական և որակական
հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք`Նյութի քանակի որոշում ըստ
զանգվածի:
Գործնական
աշխատանք՝Տարբեր
քիմիական կապերով մոլեկուլների և բյուրեղացանցերի մոդելների հավաքում և քիմիական միացությունների բանաձևերի կազմում ըստ ատոմների վալենտականության:
Գործնական աշխատանք՝Պարզագույն հաշվարկների կատարում ՝միացություններում տարրերի օքսիդացման աստիճանների որոշման վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում: :
8-րդ դասարաններում
Տարեկան ընդամենը 34
ժամ
Նախագիծ`Մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրում
Թեմա 8-1. 7-րդ դասարանի քիմիայի դասընթացի հիմնական բաժինների կրկնողություն:( 2ժամ):
Գործնական աշխատանք .Կրկնողություն`Ատոմի կառուցվածք, պարբերական համակարգ, քիմիական կապի տեսակները, մոդելների հավաքում :
Թեմա 8-2.Քիմիականռե ռեակցիաներ: (5ժամ):
Բովանդակային պարտադիր միջուկը
Քիմիական ռեակցիա
Քիմիական ռեակցիայի ընթանալու պայմանները և հատկանիշն երը; Նյութերի զանգվածների պահպանման օրենքըª քիմիական ռեակցիաներն ընթանալիս. քիմիական հավասարումներ և դրանց կազմումը:Քիմիական ռեակցիաների դասակարգումն՝միացման, քայքայման, տեղակալման,փոխանակման: Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի և հավասարումների:
Գործնական աշխատանք`Մոլերի հաշվարկը ըստ զանգվածի և հակառակը:
Գործնական աշխատանք`Քիմիական ռեակցիաների տեսակները և հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների (միացման ռեակցիաներ`տվյալ զանգվածով մագնեզիումի այրումը,:տվյալ քանակով պղնձի օքսիդացումը տաքացնելիս,քայքայման`տվյալ զանգվածով մալախիտի քայքայումը,տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի սուլֆատի միջև,փոխանակման ռեակցիա՝՝ պղնձի օքսիդի և աղաթթվի միջև և չեզոքացման՝ նատրիումի հիդրօքսիդի և աթթվի միջև ):
Գործնական աշխատանք`Հաշվարկներկներ ըստ քիմիական հավասարումների,խնդիրների լուծում:
Թեմա 8-3.Թթվածին: Հասկացություն օքսիդների, թթուների և հիմքերի վերաբերյալ:Օքսիդավերականգնման ռեակցիաներ :(8 ժամ):
Նախագիծ՝Մթնոլորտի քիմիա
Նախագիծ՝Մթնոլորտի քիմիա
Բովանդակային պարտադիր միջուկը
Օդի բաղադրությունը:Թթվաինը բնության մեջ:Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին(շնչառություն,այրում):Թթվածնի հայտնագործումը:Թթվածնի անձնագրի կազմումը:Թթվածնի ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում:Թթվածնի հատկությունները:Օքսիդներ,թթուներ,հիմքեր,աղեր:Օքսիդավերականգնման ռեակցիաներ:Թթվածնի և նրա միացությունների կիրառումը:
: Լաբորատոր փորձ `օդի բաղադրութան որոշումը:
Գործնական աշխատանքներ` Թթվածնի ստացումը լաբորատորիայում` կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից,ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումից,ջրից ` էլեկտրոլիզի միջոցով: Թթվածնի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում:
Գործնական
աշխատանք`Թթվածնի քիմիական հատկությունները`մագնեզիումի,ածխածնի այրումը:
Գործնական աշխատանքներ .Հիմնային և թթվային օքսիդների ստացումը և քիմիական հատկությունները: Իրագործեք հետևյալ փոխարկումները՝ Mg->MgO->Mg(OH)2 և P-> P2O 5 › H3PO4:
Թեմա 8-4.Ջրածին: Թթուներ: Աղեր :(7ժամ):
Նախագիծ՝Թթուները մեր կյանքում
Նախագիծ՝Տիեզերքի քիմիա
Նախագիծ՝Ջրածինը որպես ապագայի վառելանյութ
Նախագիծ՝Թթուները մեր կյանքում
Նախագիծ՝Տիեզերքի քիմիա
Նախագիծ՝Ջրածինը որպես ապագայի վառելանյութ
Բովանդակային պարտադիր միջուկը
Ջրածինը
բնության
մեջ: Ջրածնի անձնագրի
ստեղծումը:Ջրածնի իզոտոպները,ծանր ջուր:Ջրածնի ստացումը,հայտնագործումը: Ջրածնի հատկությունները:
Ջրածինը
և տիեզերքը:Ջրածնի
կիրառումը
մետաղների
արտադրության
մեջ,պայթուցիկ նյութերի
ստացման
համար: Ջրածինը թթուների
բաղադրիչ
մասը: Բնական և
անօրգանական
թթուների
հատկությունները:Թթուների քիմիական
հատկությունները:
Թթվային
անձրևներ:
Աղեր, աղերը կենցաղում:
Միներալներ,կիսա և
թանգարժեք
քարեր:
Լաբորատոր փորձեր ` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից, ջրի էլեկտրոլիզի միջոցով:
Գործնական աշխատանք՝Ջրածինը որպես վերականգնիչ:Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով:
Գործնական աշխատանք `Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերի, հիմքերի, աղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը):
Թեմա 8-5.Ջուր: Լուծույթներ:(8 ժամ) :
Նախագիծ՝Ջուրը ամենաունիկալ նյութը երկրագնդի վրա
Նախագիծ՝Լուծույթները մեր կյանքում
Թեմա 8-5.Ջուր: Լուծույթներ:(8 ժամ) :
Նախագիծ՝Ջուրը ամենաունիկալ նյութը երկրագնդի վրա
Նախագիծ՝Լուծույթները մեր կյանքում
Բովանդակային պարտադիր միջուկը
Ջուր. Ջրի տարածվածությունը, քիմիական հատկությունները:Ջուրը որպես լուծիչ: Լուծույթներ: Նյութերի լուծելիությունը; լուծույթների բաղադրությունը և դրա արտահայտման ձևերը:Լուծելի և անլուծելի հիմքեր:Հիմքերը քիմիական հատկությունները:
Լաբորատոր փորձեր` Ջրի քիմիական հատկությունները:
Գործնական աշխատանք `Հիմքերի քիմիական հատկությունները (հայտանյութերի, հիմքերի, աղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը)
Գործնական
աշխատանք`Տարբեր զանգվածային բաժիններով լուծույթների
պատրաստում,կոնցենտրացիայի հաշվարկում:Ֆիզիոլոգիական լուծույթի պատրասդտում:
Լաբորատոր փորձեր `Տրված զանգվածով լուծված նյութի զանգվածային բաժնի հաշվարկումը, լուծույթի պատրաստումը տվյալ զանգվածային բաժնով, մոլային կոնցենտրացիայի հաշվարկումը:
Լաբորատոր փորձեր՝ Տարբեր գազերի հարաբերական խտության որոշումը ,փուչիկների մեջ տարբեր գազերի լցումը և բաց թողումը, Ավոգադրոյի օրենքով գազային նյութերի համար հաշվարկային խնդիրների լուծում:
Թեմա 8-6.Էլեկտրոլիտային դիսոցում:(4ժամ):
Բովանդակային պարտադիր միջուկը
Էլեկտրոլիտներ
և ոչէլեկտրոլիտներ:Էլեկրոլիտային դիսոցման մեխանիզմը: Թույլ և ուժեղ
էլեկտրոլիտներ,դիսոցման աստիճան:
Թթուներ,հիմքեր,աղեր
ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության: Իոնափոսխանակման
ռեակցիաներ:Հիդրոլիզ,աղերի հիդրոլիզ:
Լաբորատոր
փորձեր՝Էլեկտոլիտներ և ոչէլեկտրոլիտներ:
Գործնական աշխատանք`Իոնափոխանակման
ռեակցիաներ
·
Գազի
անջատում`սոթդա և թթուների փոխազդեցությունից
·
Նստվածքի
առաջացում`Արծաթի նիտրատի և աղաթթվի փոխազդեցությունից,բարիումի քկորիդի և
ծծմբական թթվի փոխազդեցությունից:
·
Ջրի
առաջացում`չեզոքացման ռեակցիաներ:
Գործնական աշխատանք`Տարբեր աղերի
հիդրոլիզ:
Պոոշյանի կոնյակի գործարան,Արմենիա վայն գինու գործարան,Ավանի աղի հանք,Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ քիմիայի ֆակուլտետ, ,Սարանիստի ապակու գործարան,Սեյսմիկ կայան,Վիտամինների գործարան, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան ,,,Կարինի..տնկարան,Ալումինի գործարանև այլն:
Գնահատումը՝
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշժատանքների կատարման կարողություննեի և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը
Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշժատանքների կատարման կարողություննեի և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը
Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր
Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր
Ուսումնական կայքեր
Открытая
химия-http://www.chemistry.ru/course/design/index.htm
Химические опыты со взрывом и без- http://www.youtube.com/watch?v=qmpzqpPiZMU
Естествознание –лекции- опыты http://rutv.ru/brand/show/id/5111
Вода-http://rutube.ru/video/d713ed53edd8ec3b7d14f5c25b106af7/ http://www.youtube.com/watch?v=hl7NrtMZtss
Водород-научфильм-http://www.youtube.com/watch?v=AD1GB1RnThg
Воздух- научфильм -http://www.youtube.com/watch?v=0-LsOExIguI
Охрана среды-http://www.youtube.com/watch?v=XZTi6VLwXF4
0 comments:
Отправить комментарий