понедельник, 27 июня 2016 г.

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 
 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              
Ամրակալ`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն



Քիմիական ամանեղեն`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն



Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`
1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ
Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով
Բոցի կառուցվածքը
Картинки по запросу քիմիական նյութերից հոտ քաշելը
Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառըԱյդ մասում
ածխաջրածիններ ենԲոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներիցՆերքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր էսակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:
Համոզվելու համարոր բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
ենկատարենք հետևյալ փորձըլուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպեսոր հատի բոլոր երեք գոտիներըԿտեսնենքոր լուցկին արագ կածխանա այն մասերումորոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:
Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17

0 comments:

Отправить комментарий