понедельник, 27 июня 2016 г.

Մարմին և նյութ

Դաս 3. Մարմին և նյութ, կենդանի և անկենդան մարմիններ,օրգանական և անօրգանական նյութեր:
Քննարկվող հարցեր՝

  • Նյութ,մարմին հասկացողություն
  Այժմ հայտնի է ավելի քան 25 միլիոն նյութ: Այդ թիվն ավելանում է տարեկան մեկ
միլիոնով:
 Աշխատանք խմբերով
Դասարանը բաժանվում է 5 խմբի: Յուրաքանչյուր խումբ լրացնում է  աղյուսակները

Մարմիններ
Նյութեր





Օրգանական նյութեր
Անօրգանական նյութեր




Կենդանի
Անկենդան մարմիններ




Լրացուցիչ հարցեր և վարժություններ
 1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,
և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա)........ լար բ) .......... պատառաքաղ գ) ............ գնդակ
դ) ........ բաժակ ե) .......... քանոն զ) ........... սեղան
7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական`
արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ:

0 comments:

Отправить комментарий